Նիկոլը եւս մեկ անգամ հաստատեց. եթե ժողովուրդը օր կամ ժամ առաջ իրեն չհեռացնի, Հայաստանն անդունդի եզրից հայտնվելու է անդունդում
ՆերքաղաքականԵվ այսպես, վաղվա հանրահավաթւն ընդառաջ Նիկոլը հանդես եկավ հերթական ճառով:
Իմաստը, թերեւս, նիանշանակ է. նա, ըստ էության, ասում է սա` այն ինչ անում եմ, լավ եմ անում, պետք է շարունակեմ: Դրա համար մեզ մանդատ է տվել ժողովուրդը:
Հենց դա էլ հիմնական սուտն է. կարող եք եւս մեկ անգամ նայել Նիկոլի գոնե վերջին նախընտրական խոստումները. այն, ինչ նա անում է հիմա, որեւէ նման բանից չի խոսել: Այդ թվում, որ Կիրանցի հողերը կնվիրի թշնամուն. եթե ասեր, հաստատ կիրանցիները նրան այդքան ձայն չէին տա: Խաբելով պաշտոնի է նստել, եւ հիմա իր արարքները քողարկում է ժաղավրդի մանդատով:
Իրականում պատկերը սա է. այն, ինչ Նիկոլն ու իր թիմն արել է այս վեց տարիներին, իրեն միանգամայն ապահով Հայաստանին հասցրել է այս խղճուկ վիճակի: Ուստիեւ, այն, ինչ նա նույն տեմ,պերով շարունակելու է անել, էապես խորացնելու է այս թշվառությունը` երկիրը վերջնականապես կանգնեցնելով ոչնչացման եզրին: Եվ կապ չունի, որ Նիկոլը դա քողարկում է «Հայաստանի անկախություն» գեղեցիկ փաթեթի մեջ:
Արդյունքում, Նիկոլը եւս մեկ անգամ հաստատեց` մտքով անգամ չի անցնում գնալ: Հաստատեց նաեւ, որ եթե ժողովուրդը ոչ թե ամիս կամ շաբաթ, այլ օր կամ ժամ առաջ չհեռացնի, Հայաստանն անդունդի եզրից հայտնվելու է անդունդում:
Նիկոլն ու նրա թիմակիցները, իհարկե, օրենքի ու ժողովրդի առաջ պատասխան տալու են, թող չկասկածեն: Միայն թե, երբ երկիրը հայտնվի անդունդում, Նիկոլի պատասխան տալն էլ հնարավորութուն չի տա անդունդից դուրս գալ:

