Ձերբակալվել է Ինգուշեթիայի նախագահի եղբայրը` 2 միլիարդի յուրացման մեղադրանքով
ՀասարակությունՄոսկվայի դատարանը ձերբակալել է Ինգուշեթիայի ննախագահի եղբորը՝ Մագոմեդ-Բաշիր Կալիմատովին, հայտնում են լրատվամիջոցները։ Նա կասկածվում է կազմակերպված հանցավոր խմբի կազմում մոտ 2 միլիարդ ռուբլու հապշտակության մեջ։ Նախօրեին հաղորդվել էր նաև, որ նրա տունը խուզարկվել է Կենսաթոշակային ֆոնդից կատարված գողության հետ կապված։
Մագոմեդ-Բաշիր Կալիմատովը Ինգուշեթիայի նախագահ Մահմուդ-Ալի Կալիմատովի ավագ եղբայրն է, ով տարածաշրջանը ղեկավարում է 2019 թվականից։ Մագոմեդ-Բաշիրը նախկինում ղեկավարել է Ռուսական փոստի տարածաշրջանային վարչությունը։

