«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու՞ հիշեցի այս Մեծ Մարդուն. Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումը

Իրավական

Ցանկանում եմ պատմել հեղինակավոր այս մարդու պատմություններից մեկը, որը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար գիտակցելու, որ երջանիկ ապրելու համար անհրաժեշտ է ընդամենը շնորհակալ լինել Աստծուն իրեն պարգևած յուրաքանչյուր օրվա համար, ինչպես և չլինել երախտամոռ, միևնույն ժամանակ ոչ միայն սպառել, այլ նաև տալ։
Դա է բնական իրավունքի նորմ համարվող Աստվածային կանոնը։
Ասեմ, որ դոկտոր Սարգսյանը մի քանի տարուց կբոլորի հարյուր տարին, գերազանցությամբ ավարտել է բժշկական ինստիտուտը, աշխատել է տարիներ շարունակ իր մասնագիտությամբ, այնուհետև գիտակցելով, որ դասական բժշկությունը լոկալ առումով առերևույթ օգտակար է լինում, բայց գլոբալ առումով կործանում է մարդուն, սկսել է զբաղվել ոչ ասելով դեղամիջոցներին, և հազարավոր մարդկանց բուժել և հանել է մահվան ճիրաններից, այդ թվում հանրությանը հայտնի անձանց և վերջիններիս ընտանիքի անդամներին՝ պարտադիր պայման դիտելով հոգևոր խաղաղությունը և սնվելու կուլտուրան։
Տարիներ առաջ կարծես Նարեկացի արվեստի կենտրոնում տված իր դասախոսության ժամանակ էլ ներկայացրեց այս պատումը.
Մի հարուստ մարդ ամեն անգամ մուրացկաններին օգնելիս իր մտքում ասում է՝ փառք քեզ, Աստված, որ ես մուրացկան չեմ։ Մուրացկաններից մեկը, տեսնելով, թե ինչպես է շտապօգնության մեքենան այդ հարուստ մարդուն տանում հիվանդանոց, ասում է՝ փառք Աստծո, որ այդ հիվանդը ես չեմ։ Հիվանդանոցում գիշերը հիվանդի կողքի հիվանդը մահանում է, մյուս հիվանդը փառք է տալիս Աստծոն, որ մահացողն ինքը չէ։
Մինչդեռ, անհրաժեշտ է փառք տալ Աստծուն, որ ունի այն, ինչ ունի, որին արժանի է, նաև խնդրել Հորը, որպեսզի սովորեցնի արժանի լինել կոչվելու Աստծո զավակը և իրավունք ստանալու օգտվելու անհամար բարիքներից, և գիտակցել, որ լավագույն օրը այսօր է։
Ինչու՞ հիշեցի այս Մեծ Մարդուն։
Շատ են այսօր մարդիկ սոցիալական տարբեր խավերից՝ հարուստներ, անտուններ, մտավորականներ, մշակներ, ովքեր ապրում են բացառապես այդ ձևաչափով՝ իրենց համար բխող բոլոր կործանարար հետևանքներով։

Լևոն Բաղդասարյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան