ԱԱԾ-ն և իրավապահ մարմինները շարունակում են խայտառակվել. ինչ է տեղի ունեցել Բագրատ Սրբազանի համարում

Հասարակություն

Սրբազանի շարժումը լուսաբանող ալիքները մեկնաբանել են, թե ինչ է տեղի ունեցել նրա հյուրանոցային համարում:

«Քիչ առաջ միջադեպ է եղել Ani Grand Hotel Yerevan հյուրանոցում հաստատված Բագրատ Սրբազանի համարում։ Գտնվելով սենյակում՝ Սրբազանն ու նրա կողմնակիցները լսել են, թե ինչպես է ներքևի հարկից ոմն մեկը ծակում սենյակի հատակը, որպեսզի այդ անցքից լսողական սարք տեղադրի Սրբազանի սենյակում։

Բագրատ Սրբազանի կողմնակիցները շտապ տեղեկացրել են այդ մասին հյուրանոցի ղեկավարությանը և իջել ներքևի հարկ, որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում։ Ներքևի համարում գտնվող՝ ըստ ամենայնի ԱԱԾ աշխատակիցը, երկար ժամանակ չէր բացում դուռը։ Սրբազանի կողմնակիցները հսկողություն են սահմանել այդ սենյակի մոտ, որպեսզի հասկանան, թե ով է փորձում լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում։ Քիչ անց նույն վայր են եկել ոստիկանության և ԱԱԾ բազում աշխատակիցներ, որոնց մեջ էր նաև Կենտրոնի Ոստիկանության պետի պաշտոնակատարը։ Նրանք նշված սենյակից դուրս են բերել տեսանյութում պատկերված կնոջը և արագ հեռացել հյուրանոցից։

ԱԱԾ և իրավապահ համակարգի այս ոչ պրոֆեսիոնալ, կարելի է ասել՝ փնթի աշխատանքն արդեն իսկ բազում խնդիրներ է առաջացրել մեր երկրի համար։ Եվս մեկ անգամ հորդորում ենք իրավապահներին ու ԱԱԾ-ին մնալ իրենց գործառույթների սահմաններում և չդառնալ Նիկոլ Փաշինյանի բութ գործիքը»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին