Հայաստանի սահմանը սա է մնալու վերջում, եթե դե-ֆակտո իշխանությունը մնա...
Փակել են նաև դեպի Ազգային ժողով տանող Դեմիրճյան փողոցի մուտքը: Մինչ այդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը շարունակում է մոտենալ կառավարական ամառանոցին...
Սրբազան երթի առաջին մասնակիցներն արդեն ամառանոցի դիմաց են, սակայն տասնյակ հազարավոր մարդիկ դեռ նոր են մտնում Պարոնյան փողոց: Այստեղ են նաև ոստիկանական ամենատարբեր ուժեր, ինչպես օրինակ վերջին օրերին իրենց բռնություններով հայտնի բերետավորները, որոնք դարձել են նաև թուրք-ադրբեջանական մեդիաների ամենասիրելի հերոսները»:
Մինչդեռ քիչ առաջ ՆԻկոլի խոսնակ Տարոն Չախոյանի Ֆեյսբուքի էջում գրել էր. «Վարչապետը վաղ առավոտից աղետի գոտում է, կառավարական ամառանոց երթով գնացող Վազգեն Գալստանյանին սա քաջ հայտնի է: Հետևաբար երթով դեպի կառավարական ամառանոց գնալն այլ նպատակ չունի՝ քան սադրելը»։
Չախոյանն իր «կարճ խելքով» սա է ասում` Նիկոլը տանը չէ, գնում եք, որ ի՞նչ: Ու պարզ հարց է ծագում` եթե Նիկոլը տանը չէ, այս մենքական բանակը ինչո՞ւ են հավաքել, մեծ ծախսեր արել, բերել ամառանոցի մոտ: