«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դիմադրության իրավունքի անվան տակ իրականացվում է հերթական շոուն, ինչին ականատես ենք եղել արդեն երեսուն և ավել տարիներ. Բացառիկ զրույց հայտնի փաստաբանի հետ

Իրավական

Հայտնի փաստաբան, իրավունքի զարգացման գործում իր ուրույն լուման ներդրած ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով տասնյակ տարիներ շարունակ պատերազմ է հայտարարել իշխանություններին, իրենց այս կամ այն անօրինական գործողությունների փողոցային կամ ընտրովի արդարադատությանը, ով հայտնի է իրավական հարթակում համարձակ, հաճախ մեծամասնության հետ չհամընկնող գնահատականներով. որոնցից շատերն ի հեճուկս տվյալ մեծամասնության դառնում են հետագայում  իրավական նախադեպեր, տվեց բացառիկ հարցազրույց «Իրավունք» թերթին։

- Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս կներկայացնեք սրբազանի գլխավորած շարժումն իրավական հարթակում։

- Գիտեք, ժողովրդական ընդվզումն, իրավամբ, միջազգային իրավունքի նորմ է, որը կոչվում է դիմադրության իրավունք, սակայն, երբ դիմադրության իրավունքի անվան տակ միտումնավոր թե անգիտակից, կատարվում են գործառույթներ, որոնք աղերս ունեն դիմադրության իրավունքի հետ, ապա այդ շարժումը վերածվում է ինչ որ մեկի կամ մի որոշ շրջանակի շահերի համար` բխող բոլոր կործանարար հետևանքներով։
- Խնդրեմ կոնկրետ օրինակներով։


- Նայեք, շարժման լոզունգը, հայ, հայրենիք, Հայաստան ու Աստված։ Լոզունգի պատասխանատուն շարժման առաջնորդն է` սրբազանը, ով լավ գիտի, Աստվածն Առաջ, Աստվածային իրավանորմը, որն օրենքով խախտելն անթույլատրելի է։ Այսինքն, եթե սրբազանը գտնում է, որ Աստծուն առաջնորդողը պետք է լինի հայը, Հայաստանը, ում ինքն է առաջնորդում, իսկ Աստված իր ետևից պետք է գա՞։
Երկրորդ, անթույլատրելի է, որպեսզի հասարակությունն իր մեջից ընտրյալներ ընտրի և նրանից կուռքեր սարքի։ Պատմությունը կրկնվում է, սկսած Լևոնից, վերջացրած Նիկոլով, ժողովուրդը նրանցից կուռքեր սարքեց, հետո, թե ի՞նչ եղավ, բոլորին է հայտնի։
Երրորդ, մի քանի անգամ սրբազանը հայտարարեց, որ այս շարժումը գլխավորելով, նա զոհաբերում է իր անձը։
 Իմ կարծիքն է, որ դրանով սրբազանն իրեն համեմատեց, թող ներվի, Քրիստոսի հետ, ինչն անթույլատրելի է։
_Ո՞րն է ելքը պարոն Բաղդասարյան։


_Դիմադրության իրավունքը չպետք է շփոթել ամենաթողության և անձի պաշտամունքի հետ։ Անհրաժեշտ է ստիպել գործող իշխանությանն աշխատել օրենքով, իսկ նման գործելավոճով, մի դեպքում հերոսի պատմուճան հագած, մյուս դեպքում թող ներվի, Աստծո անունը տալով, սակայն Աստծուն հետին պլանում թողնելով, իր անձը գերկարևորելով, ներկայանալով իր ասելով  զոհասեղանին, թող հոգևոր հայրերը տան դրա գնահատականը։
  Ամփոփելով միտքս, ես կարծում եմ, որ դիմադրության իրավունքի անվան տակ իրականացվում է հերթական շոուն, ինչին ականատես ենք եղել արդեն երեսուն և ավել տարիներ։
_Պարոն Բաղդասարյան, որն՞ է Ձեր, իրավապաշտպանի արժանապատիվ ապրելու մոդելը։
_Նոր հեծանիվ չեմ հայտնագործելու` օրենքի դիկտատուրա։
_Ձեր կարծիքն այս շարժման մասին։
_Հարցն ուղղեք քաղաքական վերլուծաբաններին։ Սրբազանին, իրավամբ, շրջապատոմ, հավաքներին մասնակցում են հավատավոր մարդիկ, նվիրյալներ իրավական հարթակում չեմ տեսնում որակ, ուստի և՜ հեռանկար։ Լոկալ առումով շահելու են զոռբաները, գող, ավազակները, քանի որ, ինչպես վերը նշեցի, կարծես  անտեսանելի մեկի ձեռքով անում են նույն սխալները։ Ստեղծում են կուռքեր, որը հատուկ է ստրկամիտներին, կռապաշտներին, աստվածացնում, հետո իրենց մեջից գտնում նոր կուռքի` այդպես էլ չգիտակցելով, որ անհնարին է երկիրը կառավարել առանց Աստծո և Աստվածաշնչի։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան