Ucom-ի աջակցությամբ երիտասարդները ծանոթանում են բնապահպանական կարևոր խնդիրներին

Տնտեսություն

Այս տարվա Արևորդի 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ավելի ազդեցիկ և լուսավոր է ստացվում, քան երբևէ: Ucom ընկերության աջակցությամբ փառատոնի շրջանակում շարունակում է գործել Երիտասարդական անկյունը, որտեղ չորս օր շարունակ երիտասարդների համար անցկացվում են հնարավորությունների էքսպո և տարատեսակ աշխատարաններ։

Երիտասարդական անկյունն այս տարի կազմակերպվել էր առաջին անգամ, սակայն թե՛ մասնակից կազմակերպությունների և թե՛ այցելուների մեծ հետաքրքրությանը հուշում է կազմակերպչական թիմին, որ միջոցառումը կդառնա շարունակական։

Ucom  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նույնպես այցելեց Երիտասարդական անկյուն, շրջեց և ծանոթացավ էքսպոյի մասնակիցների հետ, այցելեց «Բնություն և սոցիալական ձեռներեցություն» աշխատարանը, որտեղ ներկայացվում էր, թե ինչպես ձեռներեցությունը կարող է դրական փոփոխություններ բերել հասարակությունում և շրջակա միջավայրի վրա, ինչպես կարող են նորարարական բիզնես մոդելները լուծել բնապահպանական հրատապ մարտահրավերները՝ միաժամանակ ստեղծելով սոցիալական ազդեցություն:

«Ucom-ի համար էլ, ինձ համար էլ, էկոլոգիան ու շրջակա միջավայրն ամենաբարձր արժեքներից են, քանի որ մենք լավ գիտակցում ենք, որ առանց առողջ բնության հնարավոր չէ լիարժեք կյանք ունենալ։ Բազմազան, մաքուր բնությունն այն է, ինչ մենք ցանկանում ենք ժառանգել հաջորդ սերունդներին։ Բայց դրա հետ մեկտեղ շատ կարևոր է կրթել նոր սերունդը, երիտասարդներին տալ այնպիսի գիտելիքներ, որ նրանք էլ իրենց հերթին հոգ տանեն մեր մոլորակի մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Երիտասարդական անկյունը ոչ միայն հնարավորություն է ընձեռում ծանոթանալ բնապահպանական կարևոր խնդիրներին, այլև ստեղծում է հարթակ, որտեղ երիտասարդները կարող են զարգանալ, սովորել և փոխկապակցվել՝ դառնալով փոփոխության առաջատարներ իրենց համայնքներում և աշխարհում: Մեր համատեղ ջանքերով կկարողանանք ձևավորել մի աշխարհ, որտեղ ձեռներեցությունը և նորարարությունը կծառայեն բնության և հասարակության բարօրության համար», - ասել է Սոնա Քալանթարյանը, «Արևորդի» միջազգային փառատոնի տնօրենը։

Երիտասարդական անկյունը բաց տարածք է՝ բնության և շրջակա միջավայրի մասին խոսելու, կրթական նախաձեռնությունների և հնարավորությունների մասին առաջինը տեղեկանալու համար։ Այս տաղավարներում մասնակիցները ծանոթանում են ոլորտում գործող առաջատար կազմակերպությունների բնապահպանական ու կրթական ծրագրերին։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում