Գլոբալիստ աղանդավորներն իրենց հետ բերել են օկուլտային ծիսական ատրիբուտներ, որոնք թողնում են Հայաստանում
ՀասարակությունМатериалы антисекта տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք.
Գլոբալիստ աղանդավորներն իրենց հետ բերել են նաև օկուլտային ծիսական ատրիբուտներ, որոնք «իբրև նվեր» թողնում են Հայաստանում։
1․ Ներկայիս Հայաստանի վերափոխված քարտեզը՝ նոր սահմաններով՝ առանց Արցախի, որը լցված է աշխարհի տարբեր երկրների դրոշներով․ կենտրոնում մուսուլմանական երկրների դրոշներն են, որը խորհրդանշում է Հայաստանում գլոբալիզացիայի և կեղծ էկումենիզմի հաստատումը Քրիսլամի կառուցմամբ, որովհետև Հայաստանի կենտրոնում տեղադրված են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի իսլամական դրոշները, բայց հենց Հայաստանի դրոշն ամենածայրամասային դիրքն է զբաղեցնում ամբողջ քարտեզի վրա՝ հայկական դրոշի կտրված հատվածով հանդերձ։
Ծագում են հարցեր.
1. Ի՞նչ նպատակով է պատրաստվել և կազմվել Հայաստանի այս վերափոխված քարտեզը, որն իր մեջ ներառում է Հայաստանի թշնամիների սուտ մարգարեությունը։
2. Արդյո՞ք սա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սուտ մարգարեության իրականացումը չէ․ մարդ, որ իր համախոհների հետ երազում է Հայաստանի տարածքում կառուցել «Բաբելոնյան աշտարակը», որի կառուցման գործում կմասնակցեն բոլոր այն երկրները, ում դրոշները տեղադրված են Հայաստանի այս մոդիֆիկացված անիրական-վիրտուալ քարտեզում:
3. Արդյո՞ք սա ազգային մարտահրավեր չէ Աստծո դեմ՝ աշխարհի շատ ազգերի կողմից:
4. Արդյո՞ք սա Աստծո դեմ ապստամբող մարդկանց նոր փորձ չէ, ովքեր ցանկանում են փորձել Աստծո համբերությունը այն բանում, ինչ ուզում էին անել Նոյի ջրհեղեղից հետո Սենաարի հովտում. կառուցել Բաբելոնի աշտարակը, իրենց համար անուն ստեղծել և հասնել մինչև երկինք․ բայց այն ավերվեց Աստծո բարկությամբ, և հիմա ուզում են նորից Հայաստանը ենթարկել այս նոր հարվածին՝ այն հույսով, որ Աստված այս մեղքի համար կկործանի ամբողջ Հայաստանը, ինչպես ժամանակին քանդեց Բաբելոնի աշտարակը Սենաաարի հովտում և այնտեղի բնակիչներին ցիրուցան արեց աշխարհի տարբեր ծայրերում:
5. Արդյո՞ք այս աստվածահայհոյիչների ծառայության վայրում կախված էկրանը խորհրդանիշը չէ հենց այն բանի, որ Աստծո ցասման պատճառով Հայաստանից պետք է չվեն այսպես կոչված «սև ագռավները», որոնք խորհրդանշում են այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում մասնակցել բաբելոնյան աշտարակի շինարարությանը Հայաստանում:
6. էկրանի սույն նկարը՝ «Ագռավների չուն Հայաստանից», նույնպես ունի իր կարգախոսը՝ «As One», ինչը նշանակում է «մեկ մարդու պես» և ենթադրում է, որ գլոբալիստ աղանդավորները կհասնեն նրան, որ Հայաստանից կհեռանան բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանա օգնել Հայաստանում Բաբելոնյան աշտարակաշինությանը։
7. Հարկ է նշել, որ հատուկ ընդգծելու նպատակով, որ Բաբելոնյան աշտարակի կառուցմանը մասնակցելու են «հատուկ շինարարները», որոնց հենց սատանայական ծիսակատարության սրահում բաժանեցին ու վաճառեցին հատուկ շապիկներ՝ մասոնական շինարարական նշանով՝ ուղղալարով( շողուլ) ։ Ամենատարօրինակն այն է, որ առանց ամոթի ու խղճի, «Կյանքի խոսք» աղանդի ղեկավար Արմեն Լուսյանն ու իր հայրենակիցները նույնպես պատրաստվում են գնել շինարարական ուղղալարով այս շապիկները։
Շարունակում ենք օկուլտիստական ծիսական ատրիբուտների ցանկը, որոնք գլոբալիստ «Գլոբալ ընտանիքի» աղանդավորները թողնում են «նվեր» Հայաստանում։
2. ԼԳԲՏ դրոշ՝ ծիածանի գույներով,
3. Սպիտակ դրոշ՝ կապիտուլացիայի խորհրդանիշը, որը բարձրացրել են Ծիծեռնակաբերդի Հայոց Մեծ Եղեռնի հուշահամալիրում։
4. Փայտե ցցեր. Կախարդության ցցերը հատուկ բերվել են ԱՄՆ-ից, սակայն պատրաստվել են Թաիլանդում, «Գլոբալ ընտանիքի» հանդիպման յուրաքանչյուր մասնակցի համար, ինչպես նաև տրվել են տարբեր երկրներից Հայաստան ժամանած 150 առաջնորդներից յուրաքանչյուրին, որպեսզի նրանք կարողանան մուրճով խրել այդ կախարդությանը ցցերը և՛ Հայաստանի հողի մեջ, և՛ հետ տանել իրենց հետ ու խրել իրենց քաղաքների հողի մեջ՝ Հայաստանը խոնարհեցնելու և իրենց գաղափարներին հպատակվելու համար, որպեսզի Աստծո ուխտը, որ Աստված կնքել է Հայաստանի հետ, ուժի մեջ լինի իրենց երկրներում՝ հետագայում իրենց՝ Հայաստանի տարածքում հավաքվելու համար։
Ցցերով կախարդությունը համապատասխանում է մեխերով, նիզակներով ու սեպերով կախարդությանը, և արվում է՝ դադարեցնելու այդ համահայկական շարժումը, որը հակասում է «Կյանքի խոսք» աղանդի և «Գլոբալ ընտանիքի» նպատակներին: Ցիցը խորհրդանշում է բոլոր այն գործողությունների դադարեցումը, որոնք խանգարում են «կյանքի խոսք» աղանդի շարժմանը, և օգտագործվում են Բագրատ Սրբազանի շարժման դեմ՝ թուլացնելու և կասեցնելու նրա շարժումը, քանի որ նա ներկայումս հանդիսանում է «կյանքի խոսք» աղանդի մոլի թշնամին։
Տեսանյութը դիտեք մեր տելեգրամյան ալիքում։

