Ինչու սպասվող հեղեղի մասին մարդկանց կանխավ չեն զգուշացրել

Վերլուծություն

­­Տա­վու­շի մար­զի հե­ղեղ­նե­րի հետ կապ­ված սկսել են ա­մե­նա­տա­րօ­րի­նակ խո­սակ­ցութ­յուն­նե­րը պտտվել: Սկ­սած նրա­նից, թե ինչ կա­րող ես ա­նել, բնա­կան ե­րե­ւույթ է: ­Վեր­ջաց­րած տա­րածվո­ղ լու­րե­րով, թե սա ար­հես­տա­կան էր, ինչ-որ ջրամ­բար են բա­ցել կամ, նույ­նիսկ, թե կլի­մա­տիկ զենք է գոր­ծարկ­վել:

Այս վար­կած­նե­րը, թե­րեւս, դեռ եր­կար կպտտվեն, սպա­սենք մաս­նա­գետ­նե­րի գնա­հա­տում­նե­րին: ­Սա­կայն մինչ այդ, նկա­տենք, որ տա­րօ­րի­նա­կութ­յուն­ներ այս դեպ­քում, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա­յին: ­Նախ, շատ է պտտվում հար­ցը, թե պա­տա­հա­կա՞ն էր, որ հե­ղե­ղը հար­վա­ծեց հենց բազ­մա­չար­չար ­Տա­վու­շին, այն էլ` ­Բագ­րատ սրբա­զա­նի հայ­տա­րա­րած մեծ հան­րա­հա­վա­քի շե­մին: ­Մի­գու­ցե, սա­կայն նման խիստ հազ­վա­դեպ պա­տա­հա­կա­նութ­յուն­նե­րը միշտ էլ կաս­կած­նե­րի տե­ղիք կա­րող են տալ:

­Հա­ջոր­դը, այս պա­հին չկա հաս­տա­տում, որ ե­ղել են բո­լոր խե­լամ­տութ­յան սահ­ման­նե­րը գե­րա­զան­ցող տե­ղում­ներ, ո­րոնք էլ հան­գեց­րել են ­Դե­բե­դի ան­նա­խա­դեպ, կամ` տաս­նամ­յակ­նե­րով չտե­սած վա­րար­ման: ­Տե­ղում­ներ կա­յին, այդ մա­սին ան­գամ Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րութ­յան «­Հիդ­րոօ­դեր­ե­ւու­թա­բա­նութ­յան եւ մո­նի­թո­րին­գի կենտ­րոնն» էր զգու­շաց­րել, թե. «­Մա­յի­սի 24-26-ին ողջ հան­րա­պե­տութ­յու­նում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սպաս­վում է անձ­րեւ եւ­ ամպ­րոպ, ա­ռան­ձին հատ­ված­նե­րում՝ ին­տեն­սիվ, հնա­րա­վոր է նաեւ կար­կուտ»։ Ըն­դա­մե­նը սա, ոչ մի հե­ղե­ղի կան­խա­տե­սում, թեեւ ե­ղել են բա­զում օ­րի­նակ­ներ, երբ սույն կա­ռույ­ցը կան­խա­տե­սել է գե­տե­րում հե­ղե­ղա­յին ել­քեր` հղե­լով նա­խազ­գու­շա­ցում: ­Բա­ցի այդ, սա վե­րա­բե­րում է ողջ հան­րա­պե­տութ­յա­նը, ­Լո­ռի-­­Տավու­շի մա­սով ո­րե­ւէ ա­ռանձ­նա­հա­տուկ մտա­հո­գութ­յան նշույլ ան­գամ չկա: Ու ե­թե ­Դե­բե­դում նման ան­նա­խա­դեպ հե­ղեղ էր, հիդ­րոօ­դե­րե­ւու­թա­բան­նե­րի նման նա­խազ­գու­շա­ցու­մը ցույց է տա­լիս, որ մո­տա­վո­րա­պես նույն, կամ մի­գու­ցե ա­վե­լի հա­մեստ մասշ­տաբ­նե­րով պետք է դի­տարկ­վեր հա­յաս­տան­յան այլ գե­տե­րում եւս: ­Բայց ոչ, ո­րո­շա­կի ել­քա­յին աճ, ի­հար­կե, կա, բայց հե­ղե­ղին մոտ էլ չես հա­մա­րի:

­­Բա­ցի այդ, Ա­լա­վեր­դու հատ­վա­ծի բնակ­չութ­յու­նը պատ­մում է, թե ա­ղետ կան­խա­տե­սող ո­րե­ւէ նշան ընդ­հուպ` մա­յի­սի 25-ի ուշ ժա­մե­րին չկար, չի ե­ղել ո­րե­ւէ տե­ղե­կա­ցում: ­Մինչ­դեռ գետն այն­պի­սի բան չէ, որ հենց կոնկ­րետ հատ­վա­ծում վե­րած­վի հե­ղե­ղի: ­Դե­բե­դը պետք է իր վե­րին հատ­ված­նե­րից սկսած սկսեր «ա­ճել», որ այն հաս­ներ Ա­լա­վեր­դու հատ­ված` ար­դեն հե­ղե­ղա­յին ել­քով: Այդ ա­ճը հնա­րա­վոր էր ան­գամ ան­զեն աչ­քով տես­նել ու մարդ­կանց զգու­շաց­նել, մինչ ջու­րը կհաս­ներ հե­ղեղ­ման գո­տի: Բայց, կրկնենք, գի­շե­րը մար­դիկ հան­գիստ պառ­կել են քնե­լու` արթ­նա­նա­լով ար­դեն սկսված հե­ղե­ղից:

Արդ­յուն­քում, կա­րող ենք մտա­ծել, որ «­Հիդ­րոօ­դեր­ե­ւու­թա­բա­նութ­յան եւ մո­նի­թո­րին­գի կենտ­րո­նը» կոպ­տա­գույն թե­րա­ցում է ցու­ցա­բե­րել իր կան­խա­տե­սում­նե­րում` եւ ար­դեն ա­ղե­տի հաս­նող ջրի ա­ճին չհե­տե­ւե­լով: Չ­նա­յած, ջրի ա­ճին կա­րող էին եւ պար­տա­վոր էին հե­տե­ւել այլ կա­ռույց­ներ եւս, այ­սինքն, ա­ղե­տի բնա­կան վար­կա­ծի դեպ­քում այլ պա­տաս­խա­նա­տու­ներ էլ կան:

­­Կամ, մի­գու­ցե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կա՞ ինչ-որ ար­հես­տա­կան գոր­ծոն: Այդ դեպ­քում ար­դեն «­Հիդ­րոօ­դեր­ե­ւու­թա­բա­նութ­յան եւ մո­նի­թո­րին­գի կենտ­րո­նի» հի­շա­տակ­ված զգու­շա­ցու­մը «ո­րոշ հատ­ված­նե­րում ին­տեն­սիվ անձ­րեւ­նե­րի» մա­սին եւ հե­ղե­ղի մա­սին կան­խավ չզգու­շաց­նե­լը կհայտն­վի նոր­մալ տրա­մա­բա­նութ­յան մեջ, եւ պետք է ար­հես­տա­կան գոր­ծոն­ներ ո­րո­նել: ­Մի խոս­քով, այս պատ­մութ­յա­նը դեռ վեր­ջա­կետ չենք դնում:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում