«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամենասյուռը ցույցերին աչքի ընկած մի ոստիկան էր. Զարմանք

Զարմանք

Աբսուրդը հասել է այնտեղ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ ԷԴՎԱՐԴ ԱՍՐՅԱՆԸ Ջերմուկից ադրբեջանական զորքերի հետքաշման վերաբերյալ լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ ասում է. «Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք, միասին կգնանք»: Եթե Սահմանադրությամբ թիվ մեկ զինվորականն է իշխանական ստատուսչիի ոճով պահանջում, որ հող չհանձնելու պահանջ ներկայացնողները գնան սահման, արդեն նորություն է: Բայց եթե Ասրյանը չի հիշում, ապա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նրան հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիները վարժական հավաքից մինչեւ պատերազմական գործողությունների մասնակցում են օրենքով նախատեսված կարգով: Ի դեպ, երբ լրագրողը ԳՇ պետին հիշեցրեց, որ հենց նա է նախկինում ասել, որ մի շարք գործոններով պայմանավորված` այդ զորքերը ստիպված են լինելու դուրս գալ` շրջափակված լինելու, սնուցման հնարավորություն չունենալու արդյունքում, Է. Ասրյանը մի հատ էլ այդտեղ հոխորտաց. «Լսի, տես քեզ ինչ եմ ասում, ինձ մի պարտադրի, թե ես ինչ պատասխաններ պետք է տամ, ու դուք մի հրահրեք ինձ»: Ինչպես արձանագրում է Տ. Աբրահամյանը. «Սա մոտավորապես նշանակում է` դե բան է ասել եմ` ինչ մի թռել ես դեմքիս»: Բայց մի հարցում Է. Ասրյանը վստահ է. «Տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն»: Խայտառակությո՛ւն…

Ընդհանրապես, տպավորություն է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները, կարծես, մրցույթի ելած լինեն, թե ով ավելի ապշեցնող հայտարարությամբ հանդես կգա: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ԱՐԱՄ ՀԱԿՈԲՅԱՆԸ խորհրդարանում լրագրողի հարցին, թե տեղեկություն ունի՞, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրներ մասնակցել են Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստմանը, ինչպես ԱԺ ամբիոնից պնդում էր երկրի դե յուրե ղեկավարը՝ ի պատասխան նշել է, թե՝ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հայտարարություն չի լսել: Ինչ խոսք, երանի ԱԱԾ տնօրենի տեղակալին, որ անգամ գործի բերումով էլ ստիպված չէ լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, թե՞ արդեն չլսելու են տալիս:

Իսկ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ շնորհակալություն է հայտնում Ներքին գործերի նախարարությանը՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս սրբազան ծառայության համար: Ըստ նրա, եթե Բագրատ արքեպիսկոպոսի շարժումը սրբազան է, ուրեմն՝ ոստիկանության ծառայությունն էլ է սրբազան: Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների արձագանքների՝ Ա. Քոչարյանն իրեն հատուկ ցինիզմով հայտարարեց. «Կարող եք խաչակնքել»: Ի՞նչ ասես, եթե իշխանական պատգամավորը կարող է սրբազան ծառայություն համարել, օրինակ, Ամենայն Հայոց կաթողիկոսի ճանապարհը կարմիր ու սեւ բերետավորներով փակելը, ուրեմն՝ իսկապես, պետք է խաչակնքել՝ այս անաստվածներից պաշտպանվելու համար:

Իրականում հոգեւոր հայրերն այս օրերին գրեթե ամեն ինչ ասել են այսօրվա ՈՍՏԻԿԱՆԻ իրական պատկերի մասին: Բավարար է միայն հիշեցնել, որ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հարց է բարձրացնում. «Սարդարապատի հուշահամալիրում Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հանդեպ ոստիկանների դրսեւորած անվայել պահվածքից հետո՝ անհրաժեշտ է մտածել, թե արդյո՞ք պետք է նրանց եւ նրանց ընտանիքի անդամների համար եկեղեցական արարողություններ կատարել…»: Բայց ամենասյուռը ցույցերին աչքի ընկած մի ոստիկան էր՝ ձեռքին խաչ արած դաջվածքով: «Ձեռքին խաչ են դաջել, բայց հալածում են Խաչի մարդկանց՝ Քրիստոսից ուղիղ գծով ձեռնադրության առաքելական հաջորդությունը կրող մարդկանց», - արձանագրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան