«Քնած գեղեցկուհին» արթնացավ ռուսական թատրոնի բեմում

Մշակութային

Արքայադուստր Ավրորային հարվածում է չար կախարդի դարավոր հմայքը։ Հիմա միայն իրական սիրո անկեղծ համբույրն է ի զորու վերացնել կախարդանքը: Նվիրվածության եւ բարու հավերժական զորության այս գրավիչ ու հայտնի պատմությունը՝ նոր ու ժամանակակից լուծումներով բարձրացավ Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ լավագույն նվերը դառնալով փոքրիկ հանդիսատեսի համար: Ըստ Շարլ Պերոյի համանուն հեքիաթի բեմադրված «Քնած գեղեցկուհին» ներկայացման ռեժիսորը, երաժշտական ձեւավորման եւ պարերի հեղինակը թատրոնի խորեոգրաֆ ՆՈՒՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ է, ում հետ զրուցել է «Իրավունք»-ը: Ի դեպ, ավելի վաղ նա բեմադրել էր նաեւ «Մկների ժողովը» մանկական ներկայացումը:

- Նկատեցինք նոր դեմքեր բեմում: Փաստորեն, ներկայացման մեջ զբաղված են ո՞չ միայն ռուսական թատրոնի դերասանները:

- Թատրոնում ունենք նոր դերասան, ում մասին անպայման ուզում եմ նշել՝ Սամվել Սարգսյանը, որը ներկայացման մեջ արքայազնի կերպարն է մարմնավորում: Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է, բայց կարծում եմ՝ պատվով հաղթահարեց իր առջեւ դրված դժվարին խնդիրը, որովհետեւ աշխատում էր ոչ միայն իր կուրսընկերների (թատրոնի տնօրենի ԺՊ Սուրեն Շահվերդյանի ղեկավարած ամբողջ կուրսն էր զբաղված ներկայացման մեջ), այլ նաեւ մեր փորձառու դերասանների հետ:

- Որքանո՞վ էր հեշտ կամ բարդ՝ կյանքի կոչել այս ներկայացումը՝ հաշվի առնելով ե՛ւ ուսանողների ներգրավածությունը, ե՛ւ մասսայական տեսարանների բազմազանությունը:

- Փորձերն ընթանում էին ջերմ մթնոլորտում, բայց, չեմ թաքցնի՝ դժվար, որովհետեւ, ինչպես տեսաք, բավականին մեծաքանակ էր զանգվածային տեսարանները: Ուսանողներն աշխատում էին շատ ջերմեռանդ եւ նվիրված, դե իսկ դերասանների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ նրանց հետ աշխատում եմ արդեն 15 տարի, բոլորին ճանաչում եմ եւ սիրում: Ուղղակի, շնորհակալ եմ բոլորին, որ այս նվերը երեխաներին մատուցվեց հենց հունիսի 1-ին՝ նրանց տոնի կապակցությամբ:

- Փոքրիկ հանդիսատեսը համակ ուշադրությամբ հետեւում եւ շատ ակտիվ արձագանքում էր ներկայացման զարգացումներին, երկխոսության մեջ մտնում կերպարների հետ: Ինչպե՞ս հաջողվեց գտնել այն բաղադրատոմսը, որ համացանցում սրտի ուզածը տեսած երեխաների համար հետաքրքիր լինի:

- Ինձ համար, համենայնդեպս, ամենակարեւորն է երեխաներին պարգեւել էսթետիկական հաճույք, ծնողներին՝ նույնպես, ինչպես նաեւ կրթել որոշ չափով մանուկներին: Կարծում եմ՝ իսկապես, ինչ-որ առումով մեր մոտ ստացվեց: Երաժշտությունը բացառապես դասական է, օգտագործել ենք ոչ միայն Չայկովսկու ստեղծագործությունները, այլ նաեւ՝ Բրամսի, Շուբերտի, Բեթհովենի: Ժամանակակից գործիքավորում ունեցանք, եւ դասականը բերեցինք ու ավելի հարմարեցրեցինք այս սերդնի երեխաներին: Ու այս ամենն էլ համեմեցինք ժամանակակից պարերով: Շատ գեղեցիկ ձեւավորում ստացանք՝ ներկայացման բեմանկարիչներ Արթուր Հարությունյանի ու Տիգրան Հարությունյանի, զգեստների նկարիչ Մարի Սարգսյանի շնորհիվ: Համատեղ շատ լավ գործ արեցին: Այս դարի երեխաները բոլորս գիտենք, որ համացանցային են եւ որպեսզի նրանց ավելի հետաքրքիր լինի, նաեւ օգտագործեցինք պրոյեկտորային, մուլտիպլիկացիոն հնարքներ, հուսանք՝ հաջողվեց:

- Հատկանշական էր, որ ներկայացման բացասական կերպարին էլ, թեպետ երեխաներն իրենց «ոչ-ոչ» արձագանքներով թույլ չէին տալիս կախարդել գեղեցկուհուն, բայց նաեւ չատեցին նրան…

- Բացասական կերպարը հենց Շառլ Պերոյի Մալեֆիսենտան է, որի հիման վրա հենց գրվել է առանձին Դիսնեյի ֆիլմը եւ բոլորի կողմից սիրվել: Դրա համար որոշեցինք չհեռանալ այդ կերպարից, քանի որ ծանոթ է երեխաներին եւ ավելի գրավում է: Փոխարենը որոշեցինք, որ մեր Մալեֆիսենտան մի քիչ ավելի ժամանակակից տարրերով պետք է լինի: Չնայած կարծում եմ՝ չարն ամեն դարաշրջանում չար է, կարեւոր չէ՝ ինչ հագուստով է, ինչ է երգում ու խոսում: Եվ հենց հեքիաթի խորհուրդն է, որ երեխաները պետք է հավատան՝ բարին կարող է եւ ի վիճակի է հաղթել չարին:

- Իսկ ներկայացման ընթացքում հենց դերասաննե՞րն են երգում:

- Այո, մեր դերասաններն են երգում, նրանք, իսկապես, շնորհաշատ են՝ բոլորը ե՛ւ երգում են, ե՛ւ պարում:

- Իսկ ներկայացումը ընդգրկվելո՞ւ է ռուսական թատրոնի խաղացանկում:

- Անպայման, խաղացանկային ներկայացում է: Հուսամ՝ մենք կունենանք մեր հանդիսատեսը:

- Խաղացանկային նման շքեղ ներկայացումներ հաճախ չէ, որ հանդիսատեսը տեսնում է, դրանք հիմնականում լինում են կոմերցիոն բնույթի: Այս առումով՝ թա՞նկ հաճույք էր այսպիսի գունեղ ներկայացում ունենալը:

- Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թատրոնի ղեկավարությանը՝ ի դեմս Սուրեն Շահվերդյանի, որը չխնայեց ոչինչ՝ մանուկներին ուրախացնելու եւ նրանց երջանիկ պահեր պարգեւելու համար:

- Ի՞նչ կմաղթեք փոքրիկ հանդիսատեսին եւ նրանց ծնողներին:

- Մեր բոլոր երեխաներին եւ առհասարակ՝ ամբողջ երկրին, իհարկե, ամենաարդի մաղթանքս խաղաղությունն է: Թող ոչ մի տեսակի մռայլ եւ պատերազմական իրավիճակ չխաթարի մեր երեխաների անհոգ մանկությունը: Ծնողներին էլ կհորդորեմ երեխաներին ավելի շատ տանել թատրոններ՝ նրանց կտրելով գաջետային աշխարհից, որովհետեւ իրականում հենց թատրոնը կարող է կրթել երեխային եւ տալ նրանց այն կենդանի շփումը, որը պակասում է մեր այսօրվա իրականության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում