«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան Ղարիբյան

Մշակութային

«Վաճառեք ձեր ամուսնուն»՝ «Թատրոն կայարան»-ում, գինը՝ սակարկելի, հետեւանքները՝ անդառնալի, եթե, այնուհանդերձ, ամուսինները չտան միմյանց երկրորդ շանս: Այսպիսին էր Կարապետ Քարաջյանի ռեժիսուրայով թատրոնի բեմ բարձրացած նոր ներկայացումը, որը յուրատեսակ թատերական եռանկյունի է՝ գայթակղության, սիրո եւ դավաճանության պայքարում: Ներկայացման հերոսների հարաբերությունները հասնում են զավեշտի աստիճանի, բայց արդյունքում բարոյականը՝ նորին մեծություն սերը եւ ընտանիքը հաղթում են: Այո՛, երբ սերն է խոսում, ամեն բան լռում է:

«Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆՆ ասաց, որ «Թատրոն կայարան»-ում սա իր անդրանիկ քայլերն են, բայց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարապետ Քարաջյանի եւ տնօրեն Արթուր Պետրոսյանի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում են, քանի որ աշխատում են միասին նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

- Ի՞նչ կասեք ներկայացման փորձերի եւ ընդհանրապես՝ մինչեւ առաջնախաղը կատարված աշխատանքների մասին:

- Իրականում ամեն ինչ շատ բարդ էր տրվում՝ այն առումով, որ թե՛ ես, թե՛ ներկայացման մյուս հերոսներին կերտած դերասանուհիներ Արաքսյա Մելիքյանը եւ Քնարիկ Զաքարյանը շատ-շատ զբաղված էինք: Բեմադրիչը կես մարդ էր դառնում՝ մինչեւ կարողանում էր երեքիս մի տեղ հավաքել՝ փորձեր անցկացնելու համար: Նույնիսկ դեպքեր են եղել, որ չեմ կարողացել գնալ փորձերի, Կարապետ Քարաջյանն է ինձ փոխարինել, հետո ես ինտեգրվել եմ: Նույնիսկ վերջին մեկ շաբաթը փորձերն արել ենք գիշերները՝ մինչեւ ժամը՝ 02:00-03:00-ը, որովհետեւ միայն գիշերն էինք ազատ լինում: Բայց, փառք Աստծո, հավաքվեցինք եւ կարողացանք կյանքի կոչել ներկայացումը:

- Փաստորեն, տարիների ընթացքում Դուք կառչած չմնացիք մեկ թատրոնից եւ հանդես եկաք տարբեր բեմերում: Որքանո՞վ է հեշտ Ձեզ համար հարմարվել տարբեր ստեղծագործական անձնակազմերի հետ:

- Բացարձակ խնդիր չէ: Այսօր ես ներկայացումներ ունեմ ե՛ւ Երգի պետական թատրոնում, ե՛ւ «Թատրոն տանիք»-ում, ե՛ւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ե՛ւ արդեն նաեւ «Թատրոն կայարան»-ում: Ես սիրում եմ տարբեր կոլեկտիվների, տարբեր մարդկանց հետ աշխատել, որովհետեւ անընդհատ նոր բան ես սովորում: Ինչպես իմ վարպետ Հակոբ Ղազանչյանն է միշտ ասում՝ երբ ասես՝ արդեն դարձել եմ դերասան, կարող ես այլեւս ուրիշ գործով զբաղվել: Այսինքն՝ այդ աճը չպետք է կանգնի: Այս առումով ես շատ երջանիկ դերասան եմ ինձ համարում, որ միշտ լավ ու դրական մարդկանց եմ հանդիպում, որոնցից ինչ-որ բան հաստատ սովորում եմ, չգիտեմ՝ գուցե իրենք էլ ինձնից:

- Վերադառնանք նոր ներկայացմանը՝ «Վաճառեք ձեր ամուսնուն». շատ ինտրիգային եւ խոսուն վերնագիր է, իսկ մեր իրականության հետ աղերս ունի՞: Հնարավոր համարո՞ւմ եք նման իրավիճակ կյանքում:

- Երբ ներկայացման աֆիշը դրվեց թատրոնի սոցցանցային էջում, մի կին գրել էր՝ «Ես նվիրում եմ, եկեք, տարեք»: Այսքանից հետո՝ հիմա չգիտեմ ինչպես պատասխանեմ (ծիծաղում է, - հեղինակ): Իհարկե, վաճառելը չափազանցված է, բայց ընդհանրապես, իմ կարծիքով, Կարապետ Քարաջյանը շատ ռեալիստիկ է բեմադրել: Ավելին՝ «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման մեջ կա մեծագույն ալիգորիա՝ եթե մի կին պատրաստ է վաճառել իր ամուսնուն, արժեզրկվում է լիովին: Արաքսյա Մելիքյանի կերպարը՝ Բիատրիչեն, վերջիվերջո, որոշում է ամուսնուն երկրորդ հնարավորություն տալ, որովհետեւ նրանց հարաբերությունների հիմքում իրական սերն է:

- Ներկայացման գլխավոր մեսիջը հենց սա՞ է, որ, այնուամենայնիվ, երկրորդ շանս պետք է տալ:

- Ընդհանրապես այս տեսակ ներկայացումներում աշխատում եմ այդ մեսիջ բառից խուսափել, որովհետեւ հիմա շատ հեղհեղուկ ժամանակներում ենք ապրում ու ամենաանմեղ բեմից հնչած մեսիջը կարող է պատճառ դառնալ, որ Ֆեյսբուքում մի ամբողջ օգտատերերի բանակ մեկնաբանություններում ինչ ասես գրեն: Իհարկե, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, որոնք գերադասում եմ արտահայտել բեմից: Կոնկրետ այս ներկայացումը թեթեւ կատակերգություն է, որտեղ սերը վերջում պարտադիր պետք է հաղթի: Օրինակ, «Թատրոն տանիք»-ում խաղում ենք «Բարեւ, սիրելիս» ներկայացումը եւ այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է, էլի կատակերգություն է, բայց ավելի շատ այն մասին է, որ մարդիկ խոսեն միմյանց հետ, միգուցե սխալ ե՞ն, երբեք ամեն մեկը չմտնի իր կաղապարի մեջ եւ որոշի, թե դիմացինն ինչ է մտածում եւ սկսեն իրար սպանել: Ցավոք, այսօր սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան