Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել Պուտինին. «Փաստ»

Մամուլի տեսություն

«Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ Հայաստանը մերժել է Ռուսաստանի Դաշնության կողմից այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն հեղեղումներից տուժած աղետի գոտում: Այդուամենայնիվ, ինչպես տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հետևանքների վերացմանը միանգամից միացել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը, Հայաստանի իշխանություններին փոխանցել է անհրաժեշտ սարքավորումներ: Նա նաև նշել է, որ օգնության տրամադրման հարցը քննարկում են նաև Հայաստանում գործող մի շարք ռուսական ընկերություններ, մասնավորապես ՀԿԵ-ն:

Եվ ահա, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը տեղեկացրել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մասնագետները Հայաստանում սկսել են բնական աղետի հետևանքով վթարված երկաթգծի վերանորոգման աշխատանքները։ Նա ասել է, որ Ռուսաստանը դրա համար ֆինանսական միջոցներ է հատկացրել, և նշել, որ ռուսաստանցի մասնագետները ամեն ինչ կանեն, որպեսզի հնարավորինս արագ վերականգնեն Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը արտաքին աշխարհի հետ։

Ուշագրավ է, որ այս տեղեկություններին զուգահեռ հաղորդագրություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա կապացությամբ:

Այս տեղեկությունն իշխանական ու մերձիշխանական շրջանակների և տեղեկատվական հարթակների կողմից չափազանց մեծ տարածում գտավ:

Սակայն տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զգալի աշխատանքներ է տանում աղետի հետևանքների վերացման ուղղությամբ, շատ քիչ տարածվեցին իշխանական քարոզչամեքենայի կողմից, չնայած, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ծննդյան օրը զանգահարել ՌԴ նախագահին ու շնորհակալություն հայտնել ոչ միայն իրեն շնորհավորելու, այլև ջրհեղեղի հետևանքով Լոռու մարզում ավերված երկաթուղային հատվածները հնարավորինս արագ վերականգնելու՝ Ռուսական երկաթուղիներին տրված հանձնարարականի համար:

Բայց որպեսզի այս հանգամանքը շատ չտարածվի, իշխանական քարոզիչները Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացված զանգին ու շնորհակալությանը բացարձակ չեն անդադարձել, և այդ տեղեկությունը մնացել է սոսկ մի քանի տողանոց պաշտոնական հաղորդագրության մակարդակում:

Այսինքն, ստացվում է, որ սրանով իշխանությունները միանգամից մի քանի հարց են փորձում լուծել. նախ՝ ներքաղաքական ճգնաժամային այս վիճակում ցույց տալ, որ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին, բայց մյուս կողմից՝ շատ չտարածել Փաշինյանի զանգի և Ռուսաստանի օգնության մասին տեղեկությունները, որպեսզի Ռուսաստանի մասին լավ տպավորություն չստեղծվի հասարակության մեջ, ինչպես նաև Արևմուտքն ու մասնավորաբար ԱՄՆ-ը հանկարծ «չջղայնանան» իրենց վրա»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում