Ինչ մեսիջ է հղում Իրանի նախագահական ընտրությունների ընթացքը

Վերլուծություն

­Նա­խօ­րեին մեզ հա­մար կա­րե­ւոր հայ­տա­րա­րութ­յուն հնչեց Թեհ­րա­նից: Ի­րա­նը մտա­դիր է արդ­յու­նա­վետ դեր խա­ղալ Կով­կա­սում կա­յու­նութ­յան ա­պա­հով­ման գոր­ծում: Ն­ման հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տար Ա­լի Բա­ղե­րի Կա­նին:

Ն­ման հայ­տա­րա­րութ­յուն­ներ Թեհ­րա­նից նախ­կի­նում էլ՝ զոհ­ված նա­խա­գա­հի եւ արտ­գործ­նա­խա­րա­րի օ­րոք շատ են ե­ղել: Սա­կայն, չնա­յած դրան, նաեւ, որ այս ան­գամ նույն բա­նի մա­սին խո­սում է արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը, մեկ է, այս հայ­տա­րա­րութ­յու­նը շատ կա­րե­ւոր է: Այս­պես, նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը, շա­րու­նա­կե­լով միտ­քը, ման­րա­մաս­նեց, որ սահ­ման­նե­րի անվ­տան­գութ­յու­նը Ի­րա­նի անվ­տան­գութ­յան դոկտ­րի­նի ան­բա­ժա­նե­լի մասն է։ Այ­սինքն, երբ արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տո­նա­կա­տա­րը, ով մոտ ե­րեք շա­բա­թից կլքի այդ պաշ­տո­նը (ե­թե, ի­հար­կե, չնշա­նա­կեն նա­խա­րար), խո­սում է հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յան կա­րե­ւո­րութ­յու­նից, ա­պա դա ա­վե­լորդ ան­գամ գա­լիս է հու­շե­լու, որ մաս­նա­վո­րա­պես այս հար­ցում Ի­րա­նում իշ­խա­նութ­յան փո­փո­խութ­յու­նը ի­րա­վի­ճակ չի փո­խում: Ա­վե­լին, երբ Ա­լի Բա­ղե­րի Կա­նին հա­յաս­տան­յան սահ­մա­նի, այն է՝ Ս­յու­նի­քի անվ­տան­գութ­յան հար­ցը կա­պում է Ի­րա­նի անվ­տան­գութ­յան դոկտ­րի­նի հետ, ա­պա դա ա­մե­նա­լուրջ հիմ­նա­վո­րումն է, որ Թեհ­րա­նը ոչ մի պա­րա­գա­յում հետ չի կանգ­նի մեր ուղ­ղութ­յամբ իր հայտ­նի «կար­միր գծե­րից»: Ընդ ո­րում, ոչ թե Հա­յաս­տա­նի «սի­րուն աչ­քե­րի» հա­մար, այլ սե­փա­կան անվ­տան­գութ­յան մտա­հո­գութ­յամբ:

Այս տրա­մա­բա­նութ­յու­նը գա­լիս է հու­շե­լու, որ ան­կախ այն բա­նից, թե ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րում ով կդառ­նա Ի­րա­նի նա­խա­գա­հը, են­թադ­րութ­յուն­նե­րը, որ կշա­րու­նակ­վի Ռաի­սիի օ­րոք ե­ղած՝ մաս­նա­վո­րա­պես հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ քա­ղա­քա­կան կուր­սը, դառ­նում են շատ ա­վե­լի հա­վա­նա­կան: Նաեւ չմո­ռա­նանք, որ, խո­շոր հաշ­վով, այդ քա­ղա­քա­կան կուր­սը գա­լիս է ոչ թե ըն­դա­մե­նը Ի­րա­նի նա­խա­գա­հից, այլ՝ երկ­րի Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դից եւ բարձ­րա­գույն հո­գե­ւոր խորհր­դից: Իսկ ա­հա, ընտ­րութ­յուն­նե­րի ըն­թաց­քը գա­լիս է հու­շե­լու, որ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը ներ­կա ի­րա­վի­ճա­կում էլ ա­վե­լի մեծ կա­րե­ւո­րութ­յուն է տա­լիս Ի­րա­նի նոր նա­խա­գա­հին եւ նրա հան­դեպ վե­րահս­կո­ղութ­յան խնդրին:

Այս­պես, նա­խօ­րեին ի­րա­նա­կան վստա­հե­լի աղբ­յու­րը հայտ­նեց, որ ըն­թա­ցող նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի ա­ռա­ջադր­ման փու­լում «ցնցող շրջա­դարձ» է տե­ղի ու­նե­ցել, ինչն ար­դեն այս պա­հին, գործ­նա­կա­նում, միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի է դարձ­նում ա­պա­գա նա­խա­գա­հի ա­նու­նը: Այն է՝ որ­պես թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­վել եւ գրանց­վել է Վա­հիդ Ա­ղան­յա­նը: Այդ ա­նու­նը մաս­նա­վո­րա­պես Հա­յաս­տա­նում քիչ բան է ա­սում, ուս­տի մեկ­նա­բա­նենք: Խոս­քը Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի նախ­կին գլխա­վոր հրա­մա­նա­տա­րի մա­սին է, ո­րից հե­տո նա զբա­ղեց­նում էր երկ­րի գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի գրա­սեն­յա­կում հա­տուկ գոր­ծե­րով տե­ղա­կա­լի պաշ­տո­նը:

Իսկ ա­հա հի­շա­տակ­ված ի­րա­նա­կան աղբ­յու­րը Ա­ղան­յա­նին բնու­թագ­րում է` որ­պես «Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի աջ ձեռ­քը»` ման­րա­մաս­նե­լով. «Ի­րան­ցի վեր­լու­ծա­բան­նե­րը կար­ծում են, որ նրա մուտ­քը ընտ­րա­պայ­քար այն­պի­սին է, կար­ծես ին­քը՝ ա­յա­թոլ­լա Խա­մե­նեին, մտել է նա­խա­գա­հա­կան մրցա­վազ­քի մեջ»:

­Թե­րեւս միան­շա­նակ է, որ, ան­գամ չա­սենք ա­ռանց ա­յա­թոլ­լա Խա­մե­նեիի հա­մա­ձայ­նութ­յան, այլ` ու­ղիղ հրա­հան­գի Վա­հիդ Ա­ղան­յա­նը չէր մտնի ընտ­րար­շավ: Եվ, ե­թե կա այդ հրա­հան­գը, կա­րե­լի է Ա­ղան­յա­նին հա­մա­րել «5 րո­պե պա­կաս» Ի­րա­նի նա­խա­գահ:

Իսկ թե ին­չու է Գե­րա­գույն ա­ռաջ­նորդը ո­րո­շել ա­ռա­ջադ­րել իր «աջ ձեռ­քին», այ­սինքն` ա­մե­նա­սերտ անձ­նա­վո­րութ­յուն­նե­րից մե­կին, այն էլ` զին­վո­րա­կա­նի, դա հե­տաքր­քիր հարց է: Ինչ­պես նաեւ հարց է, որ օ­րեն­քով թույ­լատր­ված ա­ռա­վե­լա­գույ­նը 50 օր­վա փո­խա­րեն այս ընտ­րութ­յուն­ներն անց­կաց­վում են 40 օ­րից էլ պա­կաս ժամ­կե­տում, այ­սինքն` ա­ռա­վե­լա­գույնս ա­րա­գաց­ված: Այս­պես, խո­շոր հաշ­վով չմո­ռա­նանք, որ Ի­րանն այդ­պես էլ դեռ չի ներ­կա­յաց­րել նա­խա­գահ Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի կոր­ծան­ման վերջ­նա­կան եզ­րա­կա­ցութ­յու­նը: Ընդ ո­րում, ե­ղել է նախ­նա­կան մեկ­նա­բա­նութ­յուն, որ ուղ­ղա­թի­ռի աշ­խա­տան­քի հետ կապ­ված էա­կան խնդիր­ներ չեն հայտ­նա­բեր­վել: Մինչ­դեռ, փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յան մոտ շա­րու­նա­կում է գե­րիշ­խող մնալ տե­ղի ու­նե­ցա­ծի, այս­պես ա­սենք, ոչ պա­տա­հա­կան լի­նե­լու վար­կա­ծը:

Ի­հար­կե, մեծ հարց է, որ ան­գամ ե­թե ա­պա­ցուց­վի, որ Ռաի­սիի ուղ­ղա­թի­ռի հետ կապ­վա­ծը հար­ձակ­ման արդ­յունք է, Թեհ­րա­նը կա­րող է եւ դա պաշ­տո­նա­պես դեռ չներ­կա­յաց­նի. ներ­կա­յաց­նե­լը կլի­նի պաշ­տո­նա­կան մե­ղադ­րանք, կոնկ­րետ մե­ղա­վոր կող­մի հայտ­նա­բե­րում եւ ռազ­մա­կան հար­ված, այն է՝ պա­տե­րազմ, ո­րը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, այս ա­մե­նի ի­րա­կան շար­ժա­ռիթն էր՝ ի­րա­կա­նաց­նող­նե­րի հա­մար: Բայց, ե­թե ըն­դու­նենք, որ հենց այս սցե­նարն է, այն է՝ գոր­ծում է Ի­րա­նը նման ներ­քին ցնցում­նե­րի են­թար­կե­լու ծրա­գիր, ա­պա ա­ռա­ջին քայ­լը, որ նման դեպ­քում կա­ներ Ի­րա­նի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րութ­յու­նը, դա ա­ռա­վե­լա­գույնս վստա­հե­լի նոր նա­խա­գահ ու­նե­նալն է: Ու շատ ա­վե­լի լավ, որ ու­նե­նա մեծ ռազ­մա­կան փորձ, ե­թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, եր­կի­րը ստիպ­ված լի­նի մտնել պա­տե­րազ­մի մեջ: Եվ ա­հա, Ա­ղան­յա­նը բա­վա­րա­րում է այս եր­կու պա­հանջ­նե­րին:

Այս­պի­սով, ե­թե ի­րոք Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դը պատ­րաստ­վում է նրան հասց­նել նա­խա­գա­հի պաշ­տո­նին, դա ար­դեն իսկ ակ­նարկ է, որ Ի­րա­նում սպա­սում են բարդ եւ սուր ժա­մա­նա­կաշր­ջա­նի: Ու պա­տա­հա­կան չէ նաեւ, որ այս ի­րա­վի­ճա­կում Թեհ­րա­նը նաեւ հստա­կեց­նում է այն բո­լոր «կար­միր գծե­րը», ո­րոնց հատ­ման դեպ­քում կգնա միան­գա­մայն կոնկ­րետ քայ­լե­րի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում