Տպավորություն է, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ նա Երեւանում է. Հարութ Սասունյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ի զրու­ցա­կիցն է սփյուռք­յան գոր­ծիչ, «Կա­լի­ֆոր­նիա կու­րիեր» թեր­թի խմբա­գիր եւ հրա­տա­րա­կիչ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ:

«ԻՆՉՆ ԱԶԳԱՅԻՆ Է, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է»

Ի՞նչ կա­սեք ՀՀ ոս­տի­կան­նե­րի ագ­րե­սիվ պահ­ված­քի մա­սին, երբ ար­դեն ­Վե­հա­փառ ­Հայ­րա­պե­տի ճա­նա­պարհն են կտրում` թույլ չտա­լով, որ բարձ­րա­նա ­Սար­դա­րա­պա­տի հու­շա­հա­մա­լիր:

— ­Նախ ա­սեմ, որ ­Վե­հա­փա­ռի` ­Սար­դա­րա­պատ այ­ցե­լութ­յան ժա­մա­նակ ոս­տի­կան­նե­րը շատ ագ­րե­սիվ պահ­վածք էին դրսե­ւո­րում նաեւ հան­րութ­յան նկատ­մամբ: Երբ մար­դիկ ոչ մի բռնութ­յուն չէին գոր­ծադ­րում, այլ պար­զա­պես խա­ղաղ կեր­պով քայ­լերթ էին ի­րա­կա­նաց­նում, ոս­տի­կան­նե­րը վեր­ջին­նե­րիս նկատ­մամբ ագ­րե­սիվ պահ­վածք դրսե­ւո­րե­լով, նրանց ձեռ­քե­րը ո­լո­րե­լով, ան­մեղ մարդ­կանց հար­վա­ծե­լով` միայն լկտի պահ­վածք էին դրա­նով ցույց տա­լիս հան­րութ­յան նկատ­մամբ: Ու սա այն դեպ­քում, երբ վար­չա­պետն ար­դեն վեց տա­րի շա­րու­նակ ա­սում է, թե ին­քը ժո­ղովր­դա­վար է եւ ժո­ղովր­դա­վա­րութ­յուն է բե­րել ­Հա­յաս­տան: Այժմ, երբ նման ա­րարք­ներ են գոր­ծադր­վում ժո­ղովր­դի դեմ, երբ հան­րութ­յու­նը պար­զա­պես ու­զում է ար­տա­հայ­տել իր ան­հա­մա­ձայ­նութ­յու­նը իշ­խա­նութ­յուն­նե­րի դեմ, դա չպետք է պատ­ճառ դառ­նա, որ­պես­զի մարդ­կանց ծե­ծի են­թար­կեն: Ինքս նաեւ նկա­տել եմ, որ մի շատ հար­գե­լի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պութ­յուն՝ օ­րերս հայ­տա­րա­րութ­յուն էր կա­տա­րել, ո­րում նա խստիվ դա­տա­պար­տել էր ­Հա­յաս­տա­նի ոս­տի­կա­նութ­յան աշ­խա­տե­լա­ձե­ւը, մաս­նա­վո­րա­պես, ոս­տի­կան­նե­րի ցու­ցա­բե­րած բիրտ վե­րա­բեր­մուն­քը հա­սա­րա­կութ­յան հան­դեպ:

Ինչ վե­րա­բե­րում է ­Վե­հա­փա­ռի` ­Սար­դա­րա­պատ այ­ցե­լութ­յա­նը, այս դեպ­քը ար­դի հայ­կա­կան պատ­մութ­յան մեջ ա­մե­նատ­գեղ վե­րա­բեր­մունքն է պե­տութ­յան կող­մից Ա­մե­նայն ­Հա­յոց ­կա­թո­ղի­կո­սի հան­դեպ եւ, ընդ­հան­րա­պես, հայ­կա­կան ե­կե­ղե­ցու նկատ­մամբ: ­Պատ­ճա­ռը հա­վա­նա­բար այն է, որ ­Գա­րե­գին Բ կա­թո­ղի­կո­սը մի քա­նի ան­գամ հայ­տա­րա­րել է, որ ին­քը հա­մա­ձայն չէ ­Փա­շին­յա­նի հետ, քա­նի որ ո­րո­շա­կի ներ­քին ան­հա­մա­ձայ­նութ­յուն­ներ կան: ­Սա­կայն դա չի նշա­նա­կում, որ ՀՀ վար­չա­պե­տը կամ կա­ռա­վա­րութ­յու­նը պետք է չհար­գեն կա­թո­ղի­կո­սին: ­Կա­րող են նրա հետ հա­մա­ձայն չլի­նել, սա­կայն որ­պես ե­կե­ղե­ցու ղե­կա­վար՝ անհ­րա­ժեշտ է, որ­պես­զի հար­գան­քով վե­րա­բեր­վեն` ան­կախ այն հան­գա­ման­քից, թե ով է կա­թո­ղի­կո­սը: ­Հարցն այս­տեղ ­Կա­թո­ղի­կո­սի ան­ձը չէ, այլ այն է, որ ­Կա­թո­ղի­կո­սը ներ­կա­յաց­նում է հայ­կա­կան ե­կե­ղե­ցին եւ ա­ռա­ջին սխա­լը, որ ա­րե­ցին, այն էր, երբ ոս­տի­կան­նե­րին հրա­հան­գել էին, որ­պես­զի վեր­ջի­նիս չթող­նեն մո­տե­նա հու­շա­հա­մա­լի­րին:

Երկ­րորդ սխալն այն էր, երբ վար­չա­պե­տին հարց­րին, թե ին­չո՞ւ է կա­տար­վում այդ դեպ­քը՝ վեր­ջինս բա­վա­կան կեղ­ծա­վոր կեր­պով ար­տա­հայտ­վեց, ում հնչեց­րա­ծը ոչ մի կապ չու­ներ ներ­կա­յիս ի­րա­կա­նութ­յան հետ: ­Փա­շին­յա­նը նշում էր, թե ոս­տի­կան­նե­րը ցան­կա­ցել են ի­մա­նալ` ինքն այդ­տեղ գա­լիս է, որ­պես­զի ինչ-որ բո­ղո­քի ակ­ցիա կա­տա­րի իշ­խա­նութ­յուն­նե­րի դե՞մ, թե` ոչ: ­Սա ա­րա­րո­ղա­կար­գա­յին մի մո­տե­ցում էր, քա­նի որ նման հարց չկար, եւ ոս­տի­կան­նե­րը կա­թո­ղի­կո­սին այդ­պի­սի հարց չեն ուղ­ղել, ոչ էլ նրանց հե­տաքրք­րել է, թե նա ին­չի հա­մար է ե­կել: ­Պար­զա­պես, վե­րե­ւից հրա­հանգ է ե­կել ոս­տի­կան­նե­րին, որ­պես­զի ­Կա­թո­ղի­կո­սին չթող­նեն ա­ռա­ջա­նա, քա­նի որ նա ներ­կա­յիս իշ­խա­նութ­յուն­նե­րին հա­կա­ռակ է: Այս տգեղ ե­րե­ւույ­թը բա­վա­կան մեծ ար­ձա­գան­քի ար­ժա­նա­ցավ աշ­խար­հով մեկ՝ հատ­կա­պես հա­յութ­յան կող­մից: Ս­տույգ կա­րող եմ նշել, որ Սփ­յուռ­քի մեր գրե­թե բո­լոր ա­ռաջ­նորդ­նե­րը միաս­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն կա­տա­րե­ցին՝ քննա­դա­տե­լով վար­չա­կազ­մի վե­րա­բեր­մուն­քը կա­թո­ղի­կո­սի հան­դեպ: Ան­գամ օ­րերս նկա­տե­ցի, որ ­Պոլ­սո պատ­րիար­քը, որն ընդ­հան­րա­պես լուռ է մնում ա­մեն տե­սա­կի հար­ցե­րի դեպ­քում, այս հար­ցի շուրջ բա­վա­կա­նին եր­կար մի քննա­դա­տող հայ­տա­րա­րութ­յուն էր կա­տա­րել:

­Պա­րոն ­Սա­սուն­յան, ըստ ­Ձեզ, դեռ որ­քա՞ն կա­րող է այս ա­մե­նը շա­րու­նակ­վել:

Ես պար­տա­վոր եմ մի քա­նի խիստ ի­րո­ղութ­յուն­նե­րի մա­սին նշել: Այլ բան է, ե­թե հար­ցեր լի­նեն, ո­րոնց հետ ես կամ ո­րե­ւէ այլ մե­կը հա­մա­ձայն կա­րող ենք չլի­նեն: ­Դա լիո­վին ըն­դու­նե­լի է, սա­կայն երբ տես­նում ենք, որ Ա­լիեւն ինչ-որ մի բան է հայ­տա­րա­րում ­Բաք­վում, եւ ­Փա­շին­յանն էլ` Ե­րե­ւա­նում, դրա հա­ջորդ օ­րը կամ մի քա­նի օր անց նույն բա­ներն են ա­սում եւ նույն բա­ներն ա­նում, ա­պա սա խիստ մտա­հո­գիչ է հայ ժո­ղովր­դի հա­մար, քա­նի որ այն տպա­վո­րութ­յունն է թող­նում, որ Ա­լիե­ւը ոչ թե ­Բաք­վում է նստել եւ իշ­խում, այլ Ե­րե­ւա­նում է, եւ ­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հենց ինքն է: Օ­րի­նակ, Ա­լիե­ւը երբ նշեց, որ ­Հա­յաս­տա­նի ­Սահ­մա­նադ­րութ­յու­նը պետք է փոխ­վի՝ դրա­նից քիչ հե­տո ­Փա­շին­յա­նը եւս նույն հայ­տա­րա­րութ­յունն ա­րեց, թե ­Սահ­մա­նադ­րութ­յան ա­ռա­ջա­բա­նից պետք է հա­նել ­Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան, Ար­ցա­խի մա­սին վե­րագ­րում­նե­րը: ­Փա­շին­յանն էլ նույն բանն է ա­սում: Ա­վե­լին, ­Փա­շին­յա­նը նաեւ բո­ղո­քում է Ա­րա­րա­տից, մեր զի­նան­շա­նից, հիմ­նից: Ա­մենն, ինչ ազ­գա­յին է եւ թանկ է մեր ազ­գի հա­մար՝ ­Փա­շին­յանն այդ ա­մե­նին հա­կա­ռակ է: ­Վեր­ջերս էլ նա սկսել է խո­սել կրկին այն մա­սին, ինչն օ­րեր ա­ռաջ կրկին ա­սել էր Ա­լիե­ւը, թե ի­րա­կան ­Հա­յաս­տա­նը եւ պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նը միմ­յանց հա­կա­սում են, վնա­սում են: ­Նույն բանն էլ Ա­լիեւն ա­սաց: Այս­պի­սի խո­սակ­ցութ­յունն ինձ հա­մար շատ ար­տա­ռոց է, քա­նի որ երբ խո­սում ենք պատ­մա­կան ­Հա­յաս­տա­նի մա­սին, խո­սում ենք մեր պատ­մութ­յան, մշա­կույ­թի, ժո­ղովր­դի մա­սին: Այն­պես չէ, որ ­Հա­յաս­տա­նը սկսել է որ­պես պե­տութ­յուն 1991 թվա­կա­նի ան­կա­խութ­յու­նից ի վեր: ­Մենք ու­նենք հա­զա­րամ­յակ­նե­րի պատ­մութ­յուն եւ չենք կա­րող մեր ար­մատ­նե­րից զրկվել: Ե­թե լսենք ­Փա­շին­յա­նի խոս­քե­րը եւ ա­սենք, որ ­Հա­յաս­տա­նը անց­յալ չի ու­նե­ցել ու նոր պե­տութ­յուն է՝ դա նույն բանն է, ինչ մենք ա­սում ենք Ադր­բե­ջա­նի մա­սին, որ Ադր­բե­ջա­նը եր­կար պատ­մութ­յուն չու­նի եւ սկսել է որ­պես պե­տութ­յուն ձե­ւա­վոր­վել 1918 թվա­կա­նից: Այս ա­մե­նի ա­ռա­վել վատ կողմն այն է, որ վեր­ջերս իշ­խա­նութ­յուն­նե­րի տար­բեր ղե­կա­վար­ներ սկսե­ցին շատ մտա­հո­գիչ մտքեր ար­տա­հայ­տել ցե­ղաս­պա­նութ­յան մա­սին, հար­ցեր բարձ­րաց­նել, թե քա­նի՞ հո­գի են սպան­վել, նրանց ա­նուն­ներն ու­նե՞նք, թե՞ չու­նենք: Այ­սինքն՝ դրանք այն­քան զար­մա­նա­լի խոս­քեր են, որ նույ­նիսկ ստիպ­ված եմ ա­սել, որ այդ տե­սա­կի խոս­քե­րը ոչ միայն ա­պազ­գա­յին են, այ­լեւ հի­մա­րութ­յուն­ներ են: ­Դա էլ մի­տում­նա­վոր է կա­տար­վում ­Փա­շին­յա­նի կող­մից, քա­նի որ վեր­ջինս ցան­կա­նում է, որ­պես­զի թուր­քի հետ իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վի եւ ցան­կա­նում է զո­հել ցե­ղաս­պա­նութ­յան հար­ցը: ­Նույն բա­նը նա ա­նում է Ա­լիե­ւի հետ, որ­պես­զի այդ խա­ղա­ղութ­յան դաշ­նա­գիր կեղծ ծրա­գի­րը, որն ու­նի ­Փա­շին­յա­նը, կա­րո­ղա­նա հա­ջո­ղել: Ին­քն ար­դեն զո­հեց Ար­ցա­խը եւ այժմ էլ զո­հում է նաեւ ­Հա­յաս­տա­նի սահ­մա­նա­մերձ շրջան­նե­րը:

«ԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԵՑ 6 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՆՈՒՅՆԸ»

Այս ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս կգնա­հա­տեք առ­հա­սա­րակ հայ հա­սա­րա­կութ­յան պահ­ված­քը:

­Վեր­ջին մի քա­նի տա­րի­նե­րին՝ հատ­կա­պես 2020 թվա­կա­նի պա­տե­րազ­մից հե­տո, մեր ժո­ղո­վուր­դը ­Հա­յաս­տա­նում եւ Սփ­յուռ­քում ա­սես «քնել» էին: Ինչ էլ պա­տա­հում էր, ինչ խախ­տում­ներ, ա­պազ­գա­յին ո­րո­շում­ներ ըն­դուն­վում էր մեր ժո­ղովր­դին, կար­ծես թե, չէին էլ հե­տաքրք­րում այդ հար­ցե­րը: Ի­րենք միայն հե­տաքրքր­ված էին ի­րենց ապ­րուս­տով, ե­կամ­տով եւ ռես­տո­րան­ներ գնա­լով, ամ­բողջ հա­յութ­յան մոտ բա­վա­կան մտա­հո­գիչ մթնո­լորտ էր տի­րում: ­Սա­կայն այժմ, բա­րա­բախ­տա­բար ­Բագ­րատ սրբա­զա­նի Ե­րե­ւան ժա­մա­նե­լուց հե­տո իր ե­լույթ­նե­րը եւ գոր­ծու­նեութ­յու­նը լավ հույս են ներշն­չում, որ­պես­զի մեր ժո­ղովր­դի, չա­սենք մեծ մա­սը, սա­կայն մի մա­սը վեր­ջա­պես արթ­նա­ցել են, եւ դրանք կեն­դա­նութ­յան նշան­ներ են ցույց տա­լիս, որ ի­րենք հե­տաքրքր­ված են ­Հա­յաս­տա­նի ներ­կա­յով, ա­պա­գա­յով եւ չեն ու­զում լռե­լայն մնալ, երբ ­Փա­շին­յա­նը ա­մեն ինչ հանձ­նում է մեր թշնա­մի­նե­րին: Այժմ հույս ու­նեմ, որ այս նոր թա­փը, ո­րը կա, եւ ո­րի շնոր­հիվ ժո­ղո­վուրդն արթ­նա­ցավ՝ կշա­րու­նակ­վի եւ կմե­ծա­նա:

Որ­քա­նո՞վ է ի­րա­տե­սա­կան, որ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը կհե­ռա­նա զբա­ղեց­րած պաշ­տո­նից: Ի վեր­ջո, այս շար­ժու­մը դե­պի մար­ման կգնա՞, թե՞ ի­րա­վի­ճա­կը բո­լո­րո­վին այլ զար­գաց­ման փուլ կմտնի:

­Նախ ա­սեմ, որ ա­պա­գան գու­շա­կե­լը շատ անշ­նոր­հա­կալ մի աշ­խա­տանք է, քա­նի որ միակ մար­դիկ, ո­րոնք ա­պա­գան կա­րող են գու­շա­կել՝ դրանք մար­գա­րե­ներն են: Դժ­բախ­տա­բար ես մար­գա­րե չեմ, սա­կայն հե­տե­ւում եմ սրբա­զա­նի ա­մե­նօր­յա գոր­ծու­նեութ­յա­նը եւ իր շրջա­նա­կին: Ինքս հույս ու­նեմ եւ ցան­կա­նում եմ, որ­պես­զի սրբա­զա­նը հա­ջո­ղի: ­Հույս ու­նեմ նաեւ, որ ժո­ղովր­դի մի մա­սին, որն ար­դեն արթ­նա­ցել է, ոտ­քի կկանգ­նեն եւ կմիա­նան նաեւ մյուս­նե­րը ու կլի­նեն սրբա­զա­նի կող­քին: Արդ­յուն­քում կստաց­վի մի տպա­վո­րիչ մաս­սա, ո­րոնք երբ հրա­պա­րակ գան կամ Ազ­գա­յին ժո­ղո­վը շրջա­փա­կեն՝ իշ­խա­նութ­յուն­նե­րը լրջո­րեն կմո­տե­նան այս ժո­ղովր­դի քայ­լե­րին եւ չեն ան­տե­սի, քա­նի որ այդ ժո­ղովր­դի թի­վը ե­թե փոք­րա­նա, ա­պա իշ­խա­նութ­յուն­նե­րը ան­տե­սե­լու են: ­Վար­չա­պե­տը 2018 թվա­կա­նին, երբ հրա­պա­րա­կում խո­սում էր, հայ­տա­րա­րեց, որ ե­թե օ­րը գա, եւ ժո­ղո­վուր­դը չցան­կա­նա, որ­ ին­քը վար­չա­պետ լի­նի, ա­պա նույն օրն էլ տուն կգնա: ­Մինչ­դեռ վեր­ջին տա­րի­նե­րին ար­դեն քա­նի ան­գամ է ե­ղել, երբ բող­ո­քի ակ­ցիա­ներ տե­ղի ու­նե­ցան: Ան­գամ մի լրագ­րող, երբ մո­տե­ցավ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նին եւ հի­շեց­րեց իր հնչեց­րած հենց այդ միտ­քը՝ վեր­ջինս մի ար­տա­ռոց պա­տաս­խան տվեց՝ նշե­լով, որ այն մար­դիկ, ո­րոնք կանգ­նել եւ բո­ղո­քում են, ի­րենք ժո­ղո­վուրդ չեն: Այ­սինքն՝ իր հա­մար ժո­ղո­վուրդն այն մար­դիկ են միայն, ո­րոնք իր կողմ­նա­կից­ներն են, իսկ ե­թե իր կողմ­նա­կի­ցը չես, ա­պա ո՛չ ժո­ղո­վուրդ ես, ո՛չ էլ հայ ես: ­Վե­րա­դառ­նա­լով հար­ցին` պետք է նշեմ, որ հույս ու­նեմ՝ ժո­ղո­վուրդն ա­վե­լի մեծ թվե­րով կմաս­նակ­ցի սրբա­զա­նի քայ­լե­րին, եւ իշ­խա­նութ­յուն­նե­րի նկատ­մամբ ցու­ցա­բե­րած ճնշումն այն­քան մեծ կլի­նի, որ ստիպ­ված կլի­նեն հրա­ժա­րա­կան տալ եւ հե­ռա­նալ: Այն, ինչ ­Փա­շին­յանն ա­րեց 6 տա­րի ա­ռաջ՝ ­Բագ­րատ սրբա­զա­նը եւս կա­րող է ա­նել նույ­նը՝ նրա­նից ձեր­բա­զատ­վե­լու հա­մար:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում