«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ովքե՞ր են գալու, թուրքե՞րը… Զարմանք

Զարմանք

Պարզվում է՝ ցնցող արդարացում է գտել ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, թե ինչու էր հրահանգել չեղարկել Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթը՝ Գյումրիում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին: Նա հայտարարել է, թե՝ եղանակային պայմաններն ու կիզիչ արեւը ստիպել են, որ ժամի փոփոխություն արվի, քանի որ երեխաները փորձեր էին անում եւ դեռ պիտի նաեւ ելույթ ունենային, ինչը Տավուշի «ՏաԼույս» երգչախմբի պրոդյուսեր Թովմաս սարկավագ Առաքելյանը կտրուկ մերժել է։ Վերջում էլ Դանիելյանը զոհի կերպարի մեջ իրեն դրած՝ ասել է, թե տեղի ունեցածից հետո՝ իր նկատմամբ տարբեր միջոցներով ու ձեւերով եւ մակարդակներով, ընդհուպ՝ ԱԺ պատգամավորի կողմից, սկսվել է արշավ, որը հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում եւ ստալինյան ժամանակաշրջանում տիրող մթնոլորտը: Այո՛, այս հարցում երիցս ճիշտ է Դանիելյանը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իսկապես Հայաստանում հաստատել է ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումների մթնոլորտը, բայց, կարծես թե, փոխնախարարը հմտորեն շրջանցել է ամենակարեւորը: Այդ կիզիչ արե՞ւն էր ստիպել նրան, թե՞ խփել էր գլխին, որ հոգեւորականի զգեստն անվանել էր՝ «դերյա», այնուհետեւ հայհոյել՝ սարկավագի ականջին:

Պետբյուջեի կատարման հաշվետվության հանձնաժողովային քննարկումներից մեկի ժամանակ էլ զարմանալի անկեղծություն է դրսեւորել ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Ըստ նրա, տարբեր գնահատականներով, հատկապես ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությամբ, եթե միջին սցենարով գնա մեր ժողովրդագրության զարգացումը, մենք 2050 թվականին կունենանք հազիվ 2,3 մլն մարդ, թեեւ պլանավորել էին ավելի շատ. «Ակնհայտ է, որ միայն ծնելիության խթանմամբ չենք կարողանալու ժողովրդագրություն բարելավել, որովհետեւ մեր պտղաբերության ցուցանիշը 1,7 է, իսկ մենք գիտենք, որ անհրաժեշտ է առնվազն 2,1, որպեսզի ունենանք դրական դինամիկա»: Եվ ահա, պարոն երեսփոխանն առաջարկում է. «Կարող ենք մեր ժողովրդագրությունը բարելավել միայն ներգաղթով, ուրիշ տարբերակ չկա: Մեզ պետք են շատ մարդիկ, որ գան Հայաստանում ապրեն, ակնհայտ է նաեւ, որ այդ շատ մարդիկ հայերը չեն լինելու»: Ասել` ասել էր, միանգամից թող Թորոսյանը հստակեցներ՝ ովքե՞ր են գալու, թուրքե՞րը…

Ի դեպ, երեկ Բագրատ սրբազանի հետ չկայացած հանդիպումից հետո՝ Ազգային ժողովում էր Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ: Սույն պաշտոնյան, որը պետք է առաջին ջահակիրը լիներ խոսքի ազատության պաշտպանության, ո՛չ ավել, ո՛չ պակաս թաքնվել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի աշխատասենյակում, որպեսզի լրագրողներն իրեն հարցեր չտան: Ստեղծված իրավիճակից նյարդայնացած՝ Բաքոյանը ներսուդուրս էր անում, իսկ պատգամավորները հանձնաժողովում նստած՝ սպասում էին, թե երբ է ՄԻՊ-ը դուրս գալու թաքստոցից: Այսքանից հետո՝ էլ ի՞նչ ասես, երբ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ամբողջական «դիագնոզ»-ը ներկայացրել է. «ՄԻՊ-ի պաշտոնը ներկայումս զբաղեցնող անձին ավելի քիչ եմ հարգում, քան ամենավերջին «բերետին»: Նա ոչ միայն իր գործառույթը վատ է կատարում՝ լռում է, երբ պիտի խոսեր եւ խոսում է, երբ պիտի լռեր, այլեւ ստվեր է նետում «օմբուդսմանի» գաղափարի վրա ինքնին՝ վերածելով այն ինչ-որ չինովնիկական պաշտոնի։ Մարդու իրավունքների պաշտպանն առաքելություն է, որը ենթադրում է որոշակի առաքինություններ։ Ու վախկոտությունն ու երեսպաշտությունը, ձևամոլությունն ու շատախոսությունն այդ առաքինությունների թվում չեն»։

Զարմացած է «Իրավունք»-ը

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան