«Ժողովուրդ». 4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ եւ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող 2 բնակարան բազմաբնակարան շենքում։

Բնակարաններից մեկը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում եւ ձեռք է բերված 2021 թվականին, 2-րդ բնակարանը ձեռք է բերել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2015 թվականին։

Արտաքին հետախուզության ծառայության պետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել։ Քրիստիննե Գրիգորյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 4 մլն 862 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 1 հազար դոլար եւ 900 հազար դրամ։

Քրիստիննե Գրիգորյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 433 հազար դրամ, որից 2 մլն 698 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունից, 3 մլն 451 հազար դրամը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Գրիգորյանը եկամուտ է ստացել նաեւ ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ 4 մլն 094 հազար դրամ, սակայն Գրիգորյանի կենսագրության որեւէ ժամանակահատվածում նշված չէ, որ նա աշխատել է վարչապետի աշխատակազմում։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ պաշտոնի համար է ստացել վարձատրություն վարչապետի աշխատակազմից։
Քրիստիննե Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց. «2023 թվականի փետրվարի 14-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 2-ը զբաղեցրել եմ ՀՀ ԱԽ քարտուղարի խորհրդականի պաշտոնը։ ՀՀ ԱԽ քարտուղարի գրասենյակը ներառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի կառուցվածքում»։

Երկրորդ հարցին. «Ինչո՞ւ կենսագրականում չկա վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին որեւէ տվյալ» Գրիգորյանը պատասխանել է. «2023 թվականի հունվարի 24-ից հետո իմ կողմից հրապարակված միակ կենսագրականը, որը հասանելի է ՀՀ կառավարության կայքում, ներկայացված է շատ ամփոփ տարբերակով, եւ դրանում ներառված չեն մասնագիտական գործունեությանս ընթացքում իմ զբաղեցրած այլ պաշտոններ եւս»։

Քրիստիննե Գրիգորյանը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացել է 27 հազար դրամ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ից։ Գրիգորյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 3 մլն 161 հազար դրամ։ Արտաքին հետախուզության ծառայության պետի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 962 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Այսիսով՝ եզրակացնում ենք, որ ՀՀ ՊԵԿ-ից ստացված գումարը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումար է՝ հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար։
Վարկի մարմանը Գրիգորյանը ուղղել է 4 մլն 696 հազար դրամ։

Հավելենք, որ մինչ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ լինելը՝ Քրիստիննե Գրիգորյանը 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական՝ իրավական հարցերով, 2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ, 2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական, 2019 թվականի հունվարից մինչեւ 2019 թվականի հուլիսը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2019 թվականի հուլիսի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի հունվարի 24-ին Քրիստիննե Գրիգորյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան՝ փոխարինելով Արման Թաթոյանին։ 2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել եւ ավելի ուշ նշանակվել ԱՀԾ ղեկավար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում