Երեխшյի վшճшռք՝ Հանրապետական հիվանդանnցn՞ւմ․ մայրը պնդnւմ է՝ դnւստրը nղջ է. MediaHub

Պատահար

«Արմենիա» հանրապետական հիվանդանոցի շուրջ հերթական սկանդալն է զարգանում. MediaHub-ն ահազանգ է ստացել մի ծննդկանից, որին ասել են, թե պտուղը մահացած է, բայց դրան հաջորդած դեպքերն այլ բան են ցույց տալիս։

 

«2023-ի փետրվարի 16 կամ 17-ին եմ պառկել հիվանդանոց, արդեն փետրվարի 21-ին, 19:35-ին Armed համակարգում գրվել է, որ երեխան մահացած է, մինչդեռ ես երեխային ունեցել եմ մարտի 3 լույս 4-ի գիշերը՝ ժամը 01:00-ին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմինե Հարությունյանը։

 

Արմինեն հղիության վեց ու կես ամսում է եղել, երբ Արարատ Դանիելյանը երեխայի ծնունդն ընդունել է։ 

 

«Ես սոնոգրաֆիա անցել եմ, միշտ ասել են՝ երեխան առողջ է, սիրտն առողջ է։ Հետո, բացվածքն էին ստուգում, այդ նույն բժիշկն ինձ ասաց՝ մի գդալ պտղաջուր անգամ չկա, բայց ծնարանում պտղապարկը պայթեցրեց, լիքը պտղաջուր թափվեց։ Հարցրի՝ «էս ի՞նչ էր», ասում է՝ «պտղաջրերն են», ասացի՝ «բա ասում եք՝ չկա պտղաջուր», ինքն էլ ասաց՝ դե ինչ անեմ, արդեն պայթեցրել եմ»»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արմինեն նշեց, որ հիվանդանոց է տեղափոխվել քովիդի կասկածանքով, սակայն սկզբում թեստը բացասական է եղել, բժիշկը զանգել, ուրախ ասել է, որ քովիդ չի ախտորոշվել, սակայն շուտով եկել է քույրն ու ասել, որ պետք է մեկուսացնեն իրեն։

 

«Երբ ասացի, որ բացասական է թեստի պատասխանը, Armed-ում նայեցի՝ բացասական պատասխանը փոխվել էր, նշվել՝ դրական»,- նշեց Արմինեն։

 

Հղի կնոջը պառկեցրել են, ապա հետազոտություններ արել, որոշել, որ պետք է արագ ծնունդն ընդունեն, քանի որ պտուղը, ըստ էության, մահացած է։ Ասում է՝ շտապեցրել են այդ ծանր որոշումը կայացնել:

«Երբ երեխան ծնվեց, ծնունդ ընդունող բժիշկը երեխային գցեց այն երկաթյա հատուկ սեղանիկին, ասաց՝ «լավ է, երեխան մահացած է», բայց այդտեղ մի ռուս բժիշկ էլ կար, ինքն ասաց՝ «տուր, երեխան շնչում է»։ Ես էլ տեսա, որ երեխան շնչում է, տարան իրեն, մաքրեցին, կշռեցին, բոյը չափեցին։ Ես ցածր ձայն լսեցի երեխայի։ Հետո բարուրեցին երեխային ու դրեցին հատուկ ապարատի մեջ։ Հետո մի բուժքույր եկավ, երեխային գրկեց, տարավ։ Դրանից հետո երեխային չտեսա, ասացին՝ «մահացել ա»»,- նշեց Արմինեն։

 

Ծննդկանը պատմում է՝ այդ ամենից հետո բարձրացել է հիվանդանոցի փոխտնօրենի մոտ, պահանջել, որ մահվան վկայական տրամադրեն, նա էլ պատասխանել է՝ 10 րոպե ապրելն ապրել չի, որ հիմա էլ մահվան վկայական տրամադրեն։

 

«Հետո ասացին՝ երեխային ուղարկել են փորձաքննության, ես ասել էի՝ «հետո ինձ կհանձնեք մարմինը»։ Դրանից հետո քառասուն օր սպասել ենք, որ պատասխան ներկայացնեն, բժիշկները խուսափում էին, երբ գնում էինք։ Ասում էին՝ «գնա, մենք թուղթը կսարքենք, կգաս, կտանես»։ Ինչևէ, քառասուն օր անց փորձաքննության վերաբերյալ թուղթ տրամադրողն ասաց, որ երեխան լրիվ առողջ է եղել, ամեն ինչ զարգացած է եղել։ Հետո, երբ մարմինն ուզեցի, ինձ ասացին, որ հիվանդանոցից ասել են, թե իբր մենք հրաժարվել ենք մարմնից, էդ դեպքում էլ մարմինը վառում են»,- ներկայացրեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ ինքը ո՛չ մահվան մասին վկայական է կարողացել ստանալ, ո՛չ էլ հավատում է, որ մարմինը վառել են։

 

Արմինեն նշում է՝ ընդունած կլինեին դառը ճշմարտությունը, եթե ինչ-ինչ կասկածելի հանգամանքներ եղած չլինեին։

 

«Երեխայի ծնվելուց հետո, երբ տեսա, որ շնչում է, իմ բուժող բժշկին ասացի՝ «խնդրում եմ, երեխային ակվարիումի մեջ պահեք, փողը խնդիր չի», բայց բժիշկս՝ Թերեզա Գրիգորյանն իր ամուսնու հետ համոզում էր, որ պետք չի, քանի որ եթե ապրի էլ, դաուն է լինելու երեխան։ Ասում էին՝ «բա քեզ պե՞տք ա դաուն երեխա»։ Այս ամենն անցավ, մի երկու ամիս անց ինձ պոլիկլինիկայից զանգեցին, ասացին, որ երեխային տանեմ պատվաստման, այնքան վատ էի, որ չընկալեցի՝ ինչ են ասում, որևէ հարց չտվեցի, որևէ բան չփորձեցի ճշտել։ Հիմա նորից՝ մեկ տարի անց, օրեր առաջ նամակ եմ ստացել, որ երեխային պիտի տանեմ պատվաստման։ Կասկած մտավ մեջս, մտա Armed համակարգ, տեսնեմ՝ երեխայի մահվան մասին նշումը հեռացվել է, և թողնվել է միայն իմ բուժում ստանալու մասը։ Այստեղ կասկածս ավելի խորացավ»,- պատմեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում