Freedom House-ն Ադրբեջանին կրկին դասել է ամենաանազատ երկրների շարքը

Արխիվ 16-20

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 28-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» խորագրով զեկույցը, որում ներառված են աշխարհի 199 պետություններ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զեկույցում ներառված երկրներում մամուլի ազատությունը գնահատվել է զրոյից 100 բալի սահմաններում:

«Ալիևյան վարչակարգն ընդլայնում է երկրի քաղաքական տնտեսական անկայունությունը, սահմանափակում քննադատությամբ հանդես եկող մամուլի գործունեությունը»,- նշում է Freedom House-ը:

Ադրբեջանը, հավաքելով 90 բալ, զբաղեցրել է 190-րդ տեղը` դասվելով ամենաանազատ երկրների շարքը:

«Ադրբեջանի իշխանություններն ամեն գնով փորձում են սահմանափակել քննադատական մամուլի մնացուկների գործունեությունը»,- ասվում է զեկույցում: Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար ճնշում և արգելափակում են հայտնի ընդդիմադիր լրատվամիջոցների կայքերը, որոնցից են օրինակ` Meydan TV-ն և «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական ծառայությունը:

«Ադրբեջանի կառավարությունը լուրջ գրաքննության է ենթարկում երկրի ներսում գործող ԶԼՄ-ների գործունեությունը, օրինակ` այդ երկրի իշխանությունները Թուրքիայի պատվերով սադրանք որակեցին և դադարեցրեցին ANS հեռուստաալիքի եթերը, որում տեղ էր գտել ԱՄՆ-ում քաղաքական վտարանդու կարգավիճակով բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ելույթը»,- նշված է Freedom House-ի զեկույցում:

«Մամուլի ազատություն 2017 » զեկույցն ընդգրկում է ամբողջ 2016 թվականն ու ընթացիկ տարվա առաջին ամիսները: Ըստ զեկույցի` մամուլի ազատության տեսակետից այժմ ամենավատ իրադրությունը տիրում է Ադրբեջանում, Իրանում, Ղրիմում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում, Սիրիայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում եւ Էրիթրեայում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում