Երբ եկեղեցին կգործարկի բանադրանքի գործիքը․Սրբազանը փակագծեր է բացում

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության առաջին իսկ օրերից ձեռնոց է նետել Եկեղեցուն ու հոգեւորականներին:  Իշխանության գալուց մեկ տարի անց Փաշինյանը «սպառնում էր ծնկի բերել եկեղեցականներին»: «Երբ մենք ասում ենք, որ Եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում եւ ասում են՝ սրանք նախկին կառավարության նման չեն, եկեք քանդենք այս կառավարության ոտքերի տակ: Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան եւ ծնկի կբերվեն՝ բառի թե՛ բուն, թե՛ փոխաբերական իմաստով»,- հայտարարում էր նա: Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները սրվեցին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցին պաշտոնապես միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին՝ հորդորելով «հանձնառություն ստանձնել եւ վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաեւ հնարավոր բախումներն ու ողբերգական հետեւանքները»։

Այսօր էլ իշխանավորները եւ իրենց արբանյակները առիթը բաց չեն թողնում տարբեր առիթներով  թիրախավորելու  Վեհափառին եւ հոգեւորականներին, խայտառակ ձեւով խոչընդոտում են Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, եկեղեցու կողմից բարձրացված բողոքի ձայնի ֆոնին «հանկարծ» հիշում են եկեղեցին հարկելու մասին: Օրեր առաջ էլ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որն ԱԺ ամբիոնից 2021 թվականին հպարտորեն հայտարարում էր, որ աթեիստ է, առաջարկել է փակել հոգեւոր-մշակութային ուղղվածություն ունեցող «Շողակաթ» հեռուստաալիքը, որով հիմնականում Աստվածաշնչյան եւ կրոնական հաղորդումներ են ցուցադրվում: ՔՊ-ական պատգամավորն առաջարկում է «Շողակաթին» հատկացվող գումարը տրամադրել իրենց «խոսափողը» հանդիսացող Հ1-ին: «Չի՞ լինի՝ այդ 206 միլիոնը տանք Հանրայինին, ինքը հարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ տա ու «Շողակաթի» հարցը փակենք ընդհանրապես», – ԱԺ-ում դիմելով Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին՝ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Այսքանից նվաստացումից, ակնհայտ ծաղրուծանակի ենթարկվելուց հետո ինչո՞ւ  Եկեղեցին, իր կանոնադրության համաձայն, չի  բանադրում (հեռացնել Եկեղեցու շարքերից)  Եկեղեցու դեմ դուրս եկած իշխանավորներին հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից

-Բանադրանքն արժեք ունի նրա դեպքում, ում համար Եկեղեցին հոգեւոր իշխանություն է համարվում: Եթե Եկեղեցին նրանց համար հոգեւոր իշխանություն չէ, բանադրանքն ի՞նչ պետք է փոխի. Դուք շատ գերագնահատում եք բանադրանքի դերը: Հիմա եթե Եկեղեցին բանադրանք կիրառեց, դա ի՞նչ է փոխելու. անարդյունավետ ու ոչ կիրառելի գործիք է դա այս դեպքում: Բանադրանքը կարող է սթափեցնել միայն այն մարդուն, որը հաղորդության մեջ է Եկեղեցու հետ ու բանադրելու դեպքում կզրկվի հաղորդությունից: Այս մարդիկ ոչ էլ հաղորդության մեջ են Եկեղեցու հետ, ինչի՞ց պետք է զրկվեն: Բանադրանքը հավատացյալի համար է խնդիր, անհավատի համար ի՞նչ խնդիր Է։

-Ամեն դեպքում հասարակությունը ակնկալում է եկեղեցու կոշտ արձագանքին։

-Իրենք իրենց բանադրել են մենք ինչ բանադրենք, իրենց իրենց արդեն Հայ Առաքելական եկեղեցուց դուրս են համարում, ինչը նշանակում է, որ իրենք իրենց բանադրել են։ Հետո եկեղեցին ինքը կորոշի, երբ բանադրել, ում բանադրել, այս հարցում եկեղեցուն խորհուրդ մի տվեք։ Երբ Սուրբ հոգին մեզ թելադրի, որ պետք է բանադրենք  այդ ժամանակ կբանադրենք, եկեղեցին ղեկավարվում է Սուրբ հոգու թելադրանքով ոչ թե այս կամ այն մարդու քմահաճույքով։

-Լավ, ո՞ւր է տանելու իշխանություն-եկեղեցի պառակտումը։

-Սովետի ժամանա ավելի ծսնր ու դաժան ժամանակներ է տեսել եկեղեցին, բայց չի ընկրել չէ՞։ 1700 տարվա մեջ ինչ ասես, որ չի տեսել եկեղեցին, ու ինչ ասես, որ չի հաղթահարել։ Դրա համար եմ ասում, որ սրանց արածները էնքան ճղճիմ ու փոքր են այն հալածանքների հետ կապված, որոնց միջով անցել է եկեղեցին։ Սրանց արած մոծակի խայթոց էլ չի, այլ տզզոց է ։ Այս իշխանությունների հանգրավանը, ինչպես բոլորինը՝ գերեզմանոցն է։ Այս իշխանությունները ամեն բան անում են, որ աշխարհը տեսնի, թե ինչ ճղճիմ դատարկություն են նրանք։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում