«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կայացել է արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում

Մշակութային

Հունիսի 8-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի է ունեցել արձակագիր, բանաստեղծ, ազգային-հասարակական գործիչ, ՀԽՍՀ եւ ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում։

Ելույթներ են ունեցել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Դեմիրճյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դիվանագետ, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանը, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, որոնք արժեւորել են մեծ գրողի ստեղծագործական ժառանգությունը, անցած գրական ուղին եւ նրա խոշոր ներդրումը հայ գրականության անդաստանում:

Միջոցառմանը ցուցադրվել է Մկրտիչ Սարգսյանի մասին պատմող տեսաֆիլմ, գեղեցիկ կատարումներով հանդես են եկել երգիչ Մասիս Հունանյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը, Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը, Սայաթ-Նովա աշուղական երգի անսամբլի սաները։

Հիշեցնենք, որ այս տարի նշվում է արձակագիր, բանաստեղծ Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 100-ամյակը։ Միջոցառումներ են կայացել նաեւ Երեւանի պետական համալսարանում, Վանաձորում, Հրազդանում եւ այլ քաղաքներում։ Այս տարի հրատարակվել է նաեւ գրողի 100 բանաստեղծությունների ընտրանին, իսկ Երեւանի ավագանու մայիսի 14-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 14-րդ փողոցն անվանակոչվել է Մկրտիչ Սարգսյանի անունով։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան