34 տարի անց Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է. ով է իրական մարդասպանը (Տեսանյութ)
Հասարակություն1991 թվականին Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է Սանկտ Պետերբուրգի Քննչական կոմիտեի գլխավոր տնօրինության կողմից։ Արտիստի սպանության մեջ մեղադրվել է երգիչ Վալերի Շլյախմանի համերգային տնօրենը։
Քննչական կոմիտեի տվյալներով՝ Յուբիլեյնի սպորտային պալատի կուլիսներում Շլյախմանը կոնֆլիկտ է ունեցել ելույթ ոինեցողներից մեկի` Ազիզայի թիկնապահ (կամ «տանիք») Իգոր Մալախովի հետ։ Շլյախմանը ատրճանակով կրակել է Մալախովի վրա, սակայն նախնական վարկածով` պատահաբար գնդակը դիպել է Իգոր Տալկովին։
Սակայն 2021թ.-ին վերաբացված գործի շրջանակներում իրավապահները հարցաքննել են ավելի քան 150 վկաների և մի շարք գենետիկական հետազոտություններ են անցկացրել։ Արդյունքում, հիմնական վարկած է դարձել դիտավորյալ սպանությունը: Հարուցվել է քրեական գործ՝ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով կատարված սպանության հոդվածով։ Շալյախմանի մեղադրանքը շուտով կհաստատվի և կներկայացվի դատարան։

