Պատանի դաշակահար Էդուարդ Գևորգյանը հանդես կգա մենահամերգով Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում

Մշակութային

Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: Առաջին քայլերը կատարել է նույն դպրոցում, երբ դեռևս 5 տարեկան էր: Մանկուց սիրել է լսել դասական երաժշտություն, ունեցել է ընդգծված սեր դեպի արվեստը: Հինգ տարեկանում ընդունվել է Երևանի Չայկովսկու անվ. երաժշտական դպրոց՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ Էլզա Թանդիլյանի դասարան: 10 տարեկան էր, երբ առաջին անգամ մասնակցեց միջազգային մրցույթի Փարիզում և արժանացավ 2-րդ մրցանակի: Դա դարձավ նրա համար  շրջադարձային՝ իր երաժշտական մասնագիտական ուղու ընտրության հարցում: Հետագայում մասնակցեց մի շարք միջազգային և հանրապետական մրցույթների, դարձավ առաջին, երկրորդ, երրորդ մրցանակակիր հեղինակավոր այնպիսի առցանց և առկա մրցույթներում, ինչպիսիք են Marbella International Piano Competition /Spain/, Verona International Junior Competition /Italy/, /Piano Talents /Italy/, MozArte International Piano Competition/ Aachen, Germany/ և այլն:

Երկու տարի շարունակ՝ 2023 և 2024 թվականներին պատիվ է ունեցել ներկայացնելու Հայաստանը Շոպենի միջազգային պատանեկան մրցույթին, որը տեղի է ունենում Շոպենի ամառանոցում՝ Ժաֆառնիայում /Լեհաստան/: Նշենք, որ ամեն տարի այդ մրցույթի առաջին առցանց փուլին դիմում է ներկայացնում մոտ 100 հոգի աշխարհի տարբեր երկրներից, իսկ երկրորդ փուլ է անցնում միայն 50-ը: Էդուարդ Գևորգյանը 2023թ. արժանացել է գերազանցության դիպլոմի և հատուկ մրցանակի: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակակիր է: Հիմնադրամի ջանքերի և աջակցութան շնորհիվ Էդուարդը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ վարպետության դասերի հանրաճանաչ դաշնակահարների և պրոֆեսորների հետ, ինչպիսիք են Պավել Գիլիլովը, Վլադիմիր Օվչեննիկովը, Վալենտինա Լիսիցան, Ֆրեդդի Կեմպֆը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Վանեսսա Բենելլին, Ջուլիանո Մացոկանտեն, Ժոզեֆ Մորիս-Վեդերը, Գլորիա Կամպաները, Հայկ Մելիքյանը և այլոք:

Էդուարդ Գևորգյանը երազում է դառնալ պրոֆեսիոնալ դաշնակահար, կրթությունը ստանալ Գերմանիայում կամ Ավստրիայում, ելույթներ ունենալ աշխարհի մեծ բեմերում: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 17-ին կայանալիք մենահամերգը կամփոփի բովանդակալից աշխատանքային տարին և սկիզբ կհանդիսանա նոր նպատակների և երազանքների ճանապարհին:

Հրավիրում ենք բոլոր երաժշտասերներին վայելելու դաշնամուրային երեկոն պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանի կատարմամբ: Ծրագրում հնչելու են Բեթհովենի, Շոպենի, Լիստի, Դեբյուսիի ստեղծագործությունները:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում