«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն ամփոփում է հոբելյանական տարին

Մշակութային

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը Մաեստրոյի ծննդյան նախաշեմին ամփոփում է իր գործունեության տարին: Աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 120-ամյա հոբելյանը նրա տուն-թանգարանը նշել է բազմաթիվ նշանավոր իրադարձություններով, այդ թվում ՝ համերգների, դասախոսությունների, կրթական ծրագրերի, ժամանակավոր ցուցադրությունների, գիտաժողովների իրականացում, նոր հրատարակություններ, տուն-թանգարանի ֆոնդերի համալրում, ֆիլմերի, հաղորդումների նկարահանումների աջակցություն և մասնակցություն, համագործակցություններ, նորամուծություններ մշտական ցուցադրությունում և այլն:

Թանգարանի մշտական ցուցադրությունում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում ՝ QR կոդեր, որոնց միջոցով այցելուները կարող են լսել եւ դիտել երաժշտական բացառիկ ձայնագրություններ, վիրտուալ իրականության օգտագործմամբ (VR ակնոց) հետևել կոմպոզիտորի «Սուսերով պար»-ի ստեղծմանը, Հպազգայուն ձայնադարանի միջոցով՝ առավել մանրամասն ծանոթանալ Ա. Խաչատրյանի կինոերաժշտությանը:

Տարվա ընթացքում անցկացվել են 2 գիտաժողով՝ «Ես եվրոպացի հայ եմ», «Ա. Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրերով, տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը զեկուցումով հանդես է եկել Մոսկվայում Ել. Գնեսինայի թանգարանի կազմակերպած «Ուսուցիչը և աշակերտը» գիտաժողովում, իսկ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյանը «Интермузей-2024»-ում է ներկայացրել է տուն-թանգարանի կրթական ծրագրերը:

Արամ Խաչատրյանի անվան տրիոյի հետ համագործակցությամբ տեղի են ունեցել 75 համերգ աշխարհի 11 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Չինաստան, Իտալիա, Արգենտինա, Ուրուգվայ և այլն: Տրիոյի կազմում հանդես է եկել տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ՝ Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ժամանակավոր ցուցադրություններ են բացվել Ա. Բաբաջանյանի անվ. համերգասրահում, Հայաստանի ազգային արխիվում, Հայաստանի գինու պատմության թանգարանում, Սանկտ Պետերբուրգում, Սվերդլովսկում, Նովոսիբիրսկում, Ուլյանովսկում, Լոնդոնում, Բրազիլիայում, Տյումենում, Պերմում, Մոսկվայում, Եկատերինբուրգում, ՀՀ մարզերում և տուն-թանգարանում:

Տուն-թանգարանի տրամադրած նյութերով և տնօրեն Արմինե Գրիգորյանի մասնակցությամբ տեսաֆիլմեր են նկարահանվել են ռուսական «Կուլտուրա», և ֆրանսիական «Մեցցո» հեռուստաալիքների կողմից, ինչպես նաև՝ «Arte» ֆրանսգերմանական և «Փարթներ ֆիլմ» ընկերությունների կողմից: Հեռարձակվել են հաղորդումներ Հ1, Արմենիա և այլ հեռուստաալիքներով:

Հրատարակվել են՝ «Արամ Խաչատրյան. Նամակներ» ժողովածուի անգլերեն տարբերակը (հովանավոր՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ և ԱՄՆ-ի HI AM կազմակերպություն), «Արամ Խաչատրյան» անգլերեն պատկերագիրքը (ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհ), ձայնային մանկական ժողովածուն («Արևիկ» հրատարակչություն), «Արամ Խաչատրյան. Ուսումնասիրություններ» ճապոներեն գիրքը (Ճապոնիայի Zen On հրատարակչություն):

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հոբելյանական տարվա ընթացքում ամբողջությամբ անցել է արևային էներգիայի սնուցման և խնայված միջոցներով կհրատարակի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ժողովածուները: Այս մասին տեղեկանում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժնից:

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան