«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սամվել Վարդանյանը եւս երեք ամիս կմնա տնային կալանքի տակ

Տեսանյութեր

Քաղաքական ակտիվիստ Սամվել Վարդանյանը, որը միջադեպ էր ունեցել ավտոբուսում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ, ապա բերման ենթարկվել ու ճանապարհին էլ խոշտանգվել իրավապահների կողմից, եւս երեք ամիս կմնա տնային կալանքի տակ՝ մինչեւ սեպտեմբերի 15-ը: Որպես խափանման համակցված միջոցներ՝ անփոփոխ կմնա նաեւ 7 մլն դրամ գրավը եւ երկրից բացակայելու արգելքը: Խափանման միջոցի փոփոխության հարցի վերաբերյալ դատական նիստին նման որոշումը կայացրեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը: Իսկ թե ով է նա, առավել ուշագրավ է:

Հիշեցնենք, որ Դավիթ Արղամանյանը 2018 թվականին ակտիվորեն մասնակցել է Նիկոլ Փաշինյանի իշխանափոխությանը, ավելին՝  «դըմփ-դըմփ-հու» անող թմբուկահար է եղել: Իսկ իշխանափոխությունից մեկ տարի հետո՝ կարիերայի սրընթաց աճ է ունեցել ու դարձել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի օգնական, երկու տարի անց էլ` դատավոր: Որպես չգրված կանոն՝ քաղաքական հնչեղություն ունեցող բոլոր գործերը, չգիտես ինչպես, մակագրվում են հենց նրան:

Այսպիսով՝ սույն դատավորը իր որոշման մեջ մնաց անդրդվելի՝ ուշադրություն չդարձնելով Ս. Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի եւ Արամ Վարդեւանյանի շեշտադրումներին, որ իրենց պաշտպանյալը բարձրագույն ավարտ է, 44 օրյա պատերազմի մասնակից է, երբեւէ չի ունեցել դատվածություն, ՔՊ-ական պատգամավորի հետ առերեսման ժամանակ դրսեւորել է բարեկիրթ վարքագիծ եւ, ի վերջո, մեղադրվում է ոչ ծանր հանցանքի համար, դեռ մի բան էլ ինքն է խոշտանգվել ոստիկանների կողմից:

«Թե՛ տուժողի (նկատի ունի ՔՊ-ական պատգամավոր Հ. Ասլանյանին), թե՛ գործով անցնող վկայի նկատմամբ դատարանը գնահատում է, որ խոչընդոտելու հիմքը բացառապես այն կարգի բարձր է, որ նույնիսկ կալանք խափանման միջոց էր անհրաժեշտ կիրառել: Բայց դատարանը չի կարող չգնահատել այն հանգամանքը, որ մեղադրյալն այն ժամանակահատվածում, երբ գտնվել է անազատության մեջ, առերեւույթ հնարավոր է ենթարկված լինի խոշտանգման: Մասնավորապես դրա մասին է վկայում մեղադրայլի նկատմամբ կիրառված փորձաքննության եզրակացությունը: Այսինքն՝ փաստական տվյալ ունի դատարանը, որ մեղադրյալի նկատմամբ հնարավոր է գործադրվել է բռնություն, խոշտանգում, համենայնդեպս, փորձաքննության եզրակացությունը համապատասխանում է նման հետեւանքներին: Այս պայմաններում տնային կալանք է անհրաժեշտ կիրառել, քանի որ չենք կարող բացառել, որ մի անգամ եթե խոշտանգում եղել է երկրորդ անգամ նման թերացում կլինի, թե ՝ ոչ», - դեռ մի բան էլ, իբրեւ «բարի կամքի դրսեւորում»՝ իր որոշումն այսպես մեկնաբանեց դատավորը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան