«Հրապարակ»․ Արտահերթ նի՞ստ, թե՞ սաբոտաժ

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչեւ հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը... Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։


ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիան երեկ քննարկել է եւ որոշել է չներկայանալ օրենքի ուժով հրավիրված նիստին՝ ըստ էության անտեսելով ժողովրդական պահանջը։ Իսկ եթե չներկայանան, ապա քվորումի բացակայության պատճառով նիստ չի գումարվի:

Հիշեցնենք, որ կիրակի օրը շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անձամբ կոչ արեց խորհրդարանականներին՝ ընդունել նման ուղերձ։ ՔՊ-ում երեկ հպանցիկ խոսել են նաեւ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ խորհրդարանի մոտ, եւ ինչ պետք է անեն իրենք։ Սակայն նրանց հանգստացրել են, որ բանը դրան չի հասնի, այսինքն՝ ուժ կգործադրեն, թույլ չեն տա, որ ազգընտիրների անդորրը խաթարեն»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում