Եվրոպական ընտրություններից ամենաշատը կտուժի Ուկրաինան

Վերլուծություն

­Վեր­ջին օ­րե­րին գլո­բալ մասշ­տա­բով ա­մե­նա­մեծ աղ­մուկ հա­նած ի­րա­դար­ձութ­յու­նը, ինչ խոսք, Եվ­րա­խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յուն­ներն էին: Աղ­մու­կը մեծ է հատ­կա­պես այն թե­զի շուրջ, թե աջ, այն է՝ եվ­րո­պա­կան ազ­գա­յին ու­ժերն ու­նեն զգա­լի ա­ռա­ջըն­թաց: Միայն թե ի­րա­կա­նում դա նաեւ է­ֆեկ­տի՞վ ա­ռա­ջըն­թաց է, ո­րը կա­րող է փո­խել Եվ­րո­պա­յի քա­ղա­քա­կան դի­մա­գի­ծը, այս­տեղ հար­ցե­րը շատ են:

ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Ի­րա­կա­նում պատ­կե­րը քիչ բա­նով է փոխ­վել, ե­թե խո­սում ենք ընդ­հա­նուր Եվ­րո­պա­յի մա­սին: Իշ­խող ուլտ­րա­լի­բե­րալ ու­ժե­րը ոչ միայն չեն փլուզ­վել, այլ հեր­թա­կան ան­գամ պա­հել են մե­ծա­մաս­նութ­յու­նը: Եվ­րո­պա­կան ժո­ղովր­դա­կան կու­սակ­ցութ­յու­նը (ԵԺԿ), ո­րի ան­դամ է Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը, հաղ­թել է Եվ­րա­խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յուն­նե­րում՝ ստա­նա­լով 720 ման­դա­տից 181-ը: Երկ­րորդ տե­ղում՝ 135 ման­դա­տով հայտն­վել է լի­բե­րալ ուղղ­վա­ծութ­յան Սո­ցիա­լիստ­նե­րի եւ դե­մոկ­րատ­նե­րի ա­ռա­ջա­դի­մա­կան դա­շին­քը եւ այլն: Հան­րա­գու­մա­րում, Ֆոն դեր Լե­յե­նը ար­դեն իսկ խո­սում է իր վե­րան­շա­նակ­ման մա­սին՝ հայ­տա­րա­րե­լով, որ Եվ­րա­խորհր­դա­րա­նում մե­ծա­մաս­նութ­յու­նը կլի­նի «եվ­րո­պա­մետ եւ­ ուկ­րաի­նա­մետ»:

Այս­պի­սով, ԵՄ ընդ­հա­նուր կուր­սը չի փոխ­վում, քա­նի որ Բր­յու­սե­լում եւ­ եվ­րո­պա­կան մայ­րա­քա­ղաք­նե­րում ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման մեջ ներգ­րավ­ված մարդ­կանց եւ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի շրջա­նա­կը մնում է նույ­նը:

­Բայց սրա­նով հան­դերձ, այլ խոր­քա­յին ի­րո­ղութ­յու­ններ կան, ել­նե­լով եվ­րո­պա­կան ա­ռա­ջա­տար երկր­նե­րում ար­ձա­նագր­ված ի­րա­վի­ճա­կից: Այս­պես, Ֆ­րան­սիա­յում Լե Պե­նի «Ազ­գա­յին հա­մախմ­բու­մը» հա­վա­քել է 32%, ո­րը եր­կու ան­գամ ա­վե­լի է, քան ըն­դա­մե­նը եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նը զբա­ղեց­րած Մակ­րո­նի կու­սակ­ցութ­յան 15%-ը, Մակ­րո­նը, ի­հար­կե, ա­թո­ռից կառ­չած մնա­լով, նման քա­ղա­քա­կան շրջա­դար­ձից հե­տո ան­գամ հրա­ժա­րա­կան չտվեց, բայց ստիպ­ված էր գնալ խորհր­դա­րա­նը ցրե­լուն, եւ ե­թե հու­նի­սի 30-ին մեկ­նար­կող նոր ընտ­րութ­յուն­նե­րում նույն վի­ճա­կում հայտն­վի, ար­դեն հրա­ժա­րա­կա­նից դժվար թե կա­րո­ղա­նա խու­սա­փել:

­Նույն պատ­կերն է Գեր­մա­նիա­յում, որ­տեղ խայ­տա­ռակ պար­տութ­յուն կրեց կանց­լեր Շոլ­ցի ղե­կա­վա­րած ու­ժը: Ավստ­րիա­յում եւս ա­ռա­ջա­տար դիրք է գրա­վել «Ավստ­րիա­կան ա­զա­տութ­յան կու­սակ­ցութ­յու­նը» (APS), նույ­նը, ո­րը նույն­պես դեմ է հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րին: Ի­տա­լիա­յում մոտ 30%-ով ա­ռա­ջա­տարն է ծայ­րա­հեղ ա­ջա­կողմ­յան «Ի­տա­լիա­յի եղ­բայր­ներ» կու­սակ­ցութ­յու­նը: Բել­գիա­յում վար­չա­պե­տը պար­տութ­յան արդ­յուն­քում ստիպ­ված էր հրա­ժա­րա­կան տալ, եւ այս­պես շա­րու­նակ: Իսկ ա­հա Հուն­գա­րիա­յում հա­կա­ռու­սա­կան դաշ­տում չգտնվող Օր­բա­նի «FIDES» կու­սակ­ցութ­յու­նը ստա­ցավ ձայ­նե­րի 45%-ը:

Այն, որ այս ընտ­րութ­յուն­նե­րի ջրբա­ժա­նը Ռու­սաս­տա­նի հետ լավ կամ վատ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, ըստ այդմ՝ Ուկ­րաի­նա­յին օգ­նե­լու կամ չօգ­նե­լու տես­լա­կանն էր, խոս­տո­վա­նեց նաեւ Մակ­րո­նը՝ տե­ղի ու­նե­ցա­ծը ան­վա­նե­լով «Եվ­րո­պա­յի ող­բեր­գութ­յուն»: Ըստ նրա. «Մայր­ցա­մա­քում ա­մե­նուր ծայ­րա­հեղ աջ կու­սակ­ցութ­յուն­ներն ամ­րապն­դել են ի­րենց դիր­քե­րը, ո­րոնք վեր­ջին տա­րի­նե­րին դեմ են ար­տա­հայտ­վել Եվ­րո­պա­յի ա­պա­հո­ված ա­ռա­ջըն­թա­ցին, լի­նի դա տնտե­սա­կան վե­րա­կանգ­նում, եվ­րո­պա­կան սահ­ման­նե­րի հա­մա­տեղ պաշտ­պա­նութ­յուն, ֆեր­մեր­նե­րին ա­ջակ­ցութ­յուն, թե օգ­նութ­յուն Ուկ­րաի­նա­յին… «Ընտ­րութ­յուն­նե­րի հիմ­նա­կան արդ­յուն­քը պարզ է, սա լա­վա­գույն արդ­յուն­քը չէ եվ­րաին­տեգ­րու­մը պաշտ­պա­նող կու­սակ­ցութ­յուն­նե­րի հա­մար, այդ թվում՝ Ֆ­րան­սիա­յի նա­խա­գա­հա­կան ճամ­բա­րից»:

Արդ­յուն­քում, պատ­կե­րը սա է: Ինչ­քան էլ որ Մակ­րոնն ու Շոլ­ցը պայ­քա­րում են եվ­րո­պա­կան փաս­տա­ցի լի­դե­րի ոչ պաշ­տո­նա­կան տիտ­ղո­սի հա­մար՝ դրա­նով հան­դերձ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն սրե­լով հա­կա­ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը, սա­կայն ի­րո­ղութ­յուն­նե­րը ե­կան հիմ­նա­վո­րե­լու, որ ան­գամ սե­փա­կան երկր­նե­րում նրանք ար­դեն փաս­տա­ցի լի­դե­րա­յին դիր­քեր չու­նեն: Այ­սինքն, այն քա­ղա­քա­կան կուր­սը, որ նրանք ա­ռաջ են տա­նում Ֆ­րան­սիա­յում եւ Գեր­մա­նիա­յում, ինչ­պես նաեւ եվ­րո­պա­կան այլ ա­ռա­ջա­տար երկր­նե­րում ըն­դա­մե­նը 15 տո­կո­սի կար­գի վար­կա­նի­շի եւ նվա­զող դիր­քե­րում է: Այ­սինքն, նույն հա­մա­ռութ­յամբ այս կուրսն ա­ռաջ տա­նելն ար­դեն փաս­տա­ցի քա­ղա­քա­կան խա­րա­կի­րի է, ինչ­քան էլ որ Մակ­րո­նը շատ է սի­րում բրի­տա­նա­ցի­նե­րին, Շոլցն էլ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Էլ չա­սած, որ Բ­րի­տա­նիա­յում եւս նոր ընտ­րութ­յուն­ներ են, եւ իշ­խող ու­ժը հա­զիվ թե կա­րո­ղա­նա վե­րար­տադր­վել, ԱՄՆ-ի ընտ­րութ­յուն­ներն էլ սա­րե­րի հե­տե­ւում չեն, եւ այս­տեղ էլ հայտ­նի է, թե ինչ դիր­քեր ու­նի Թ­րամ­փը: Մի խոս­քով, ա­ռա­վել քան բարդ վի­ճակ է, եւ Մակ­րոնն ու Շոլ­ցը, ըստ ա­մե­նայ­նի, ստիպ­ված են լի­նե­լու ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ ո­րո­շա­կի փո­փո­խութ­յուն­նե­րի գնալ, ե­թե, ի­հար­կե, կա­րո­ղա­նան ա­թոռ­նե­րը պա­հել:

 Հան­րա­գու­մա­րում, թեեւ լի­բե­րաստ­նե­րը Եվ­րա­խորհր­դա­րա­նում պա­հել են գե­րիշ­խող դիր­քե­րը, սա­կայն ի­րա­կա­նում այդ կա­ռույցն ի­րե­նից շատ մեծ ար­ժեք չի ներ­կա­յաց­նում: Ա­սենք, այդ գե­րիշ­խող դիր­քերն էլ պահ­պան­վել են Լիտ­վա-Էս­տո­նիա­յի կար­գի երկր­նե­րի հաշ­վին, ո­րոնք, սա­կայն, ռեալ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ, բնա­կան է, չու­նեն այն կշի­ռը, ինչ Ֆ­րան­սիան եւ Գեր­մա­նիան: Ընդ ո­րում, այս ա­ռանց­քա­յին երկր­նե­րում ա­ջե­րի դիր­քե­րի ամ­րապն­դու­մը խոս­տա­նում է հա­մաեվ­րո­պա­կան մասշ­տա­բով ա­ռանց այդ էլ առ­կա խո­րը հա­կա­սութ­յուն­նե­րի հե­տա­գա սրա­ցում:

ԿԻԵՎԸ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՈՒԺՈՂՆ Է

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման մի վի­ճակ են Եվ­րո­պա­յում ստեղ­ծում Եվ­րա­խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յուն­նե­րը: Այ­սինքն` մի ի­րա­վի­ճակ, ո­րը, մեղմ ա­սած, հա­զիվ թե Կիե­ւում հրճվանք ա­ռաջ բե­րի: Ա­ռա­վել եւս, որ այս ա­մե­նը տե­ղի է ու­նե­նում Շ­վեյ­ցա­րիա­յում ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մին նվիր­ված հա­մա­ժո­ղո­վի շե­մին, ո­րի հետ մեծ հույ­սեր է կա­պել Զե­լենս­կին, թե դրա­նով կվե­րա­հաս­տա­տի իր կորց­րած լե­գի­տի­մութ­յու­նը: Սա­կայն ա­ռանց այդ էլ մեծ աղ­մուկ հա­նած այդ հա­մա­ժո­ղո­վից մեծ արդ­յունք­ներ չէին սպաս­վում, եւ եվ­րո­պա­կան այս ընտ­րութ­յուն­ներն էլ ա­վե­լի կմռայ­լեն այդ ընդ­հան­րա­կան ֆո­նը: Ընդ ո­րում, այս ի­րա­վի­ճա­կում Էր­դո­ղա­նը, ով դեռ տա­տան­վում էր, հայ­տա­րա­րեց, որ այդ հա­մա­ժող­ո­վին չի մաս­նակ­ցի, եւ դա կա­րե­լի է լավ ին­դի­կա­տոր հա­մա­րել՝ սպա­սե­լիք­նե­րի ա­ռու­մով: Վեր­ջա­պես, ե­թե մինչ այս կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, որ ՆԱՏՕ-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վում Ուկ­րաի­նա­յի հա­մար ֆի­նան­սա­կան հիմ­նադ­րամ կա­րող է ստեղծ­վել (Ս­թոլ­թեն­բեր­գի նա­խա­ձեռ­նութ­յու­նը՝ Ուկ­րաի­նա­յի պա­տե­րազ­մին տա­րե­կան 40 մի­լիարդ օգ­նութ­յան հիմ­նադ­րա­մի մա­սին), ա­պա եվ­րո­պա­կան այս ընտ­րութ­յուն­նե­րի ֆո­նին դա եւս չե­ղարկ­վեց:

Այ­սինքն, մեկ օ­րում Կիե­ւը ստա­ցավ ե­րեք մեծ հար­ված Ա­րեւ­մուտ­քից, ո­րին էլ պետք է գու­մա­րել ռու­սա­կան կող­մից ե­կած նոր հար­վա­ծը: Այս­պես, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ ռու­սա­կան ու­ժե­րը մտել են նաեւ ուկ­րաի­նա­կան Սու­մի մարզ:

Այս­պի­սով, մեկ բան հաս­տատ է՝ եվ­րո­պա­կան այս ընտ­րութ­յու­նն­երից ա­մե­նա­շա­տը տու­ժե­լու է Ուկ­րաի­նան: Իսկ սա վտան­գա­վոր է այն­քա­նով, որ առ­ջե­ւում դեռ ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­ներն են, որ­տեղ, ե­թե նման ի­րա­վի­ճակ լի­նի, դա ար­դեն կդառ­նա ճա­կա­տագ­րա­կան հար­ված Կիե­ւի հա­մար:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում