ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում

Ներքաղաքական

Ազգային ինքնորոշում միավորումի (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսում՝ բողոքելով, որ ՀՀ օրվա իշխանությունները Հայաստանը դարձրել են ոչ իրավական երկիր։

Իր քայլով Պարույր Հայրիկյանը ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում տիրող իրավիճակի վրա, որի պատճառն օրվա իշխանություններն են։

 

«Որևէ երևույթի վրա ուշադրություն դարձնելը նույնպես գործ է, եթե երևույթը կարևոր է։ Հայաստանն այլևս իրավական պետություն չէ Նիկոլ Փաշինյանի և իր կոռուպցիոն աջակիցների ջանքերով։ Մեր հիմնական օրենքի հարցում Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ստոր քայլեր։

 

Իմ այս քայլով նաև ցանկանում եմ աջակցել ու օգնել Բագրատ սրբազանին։ Հիմա ով ինչով կարող է, պետք է աջակցի այս շարժմանը, երևի ես իմ երգերով ավելի շատ եմ աջակցել, քան որևէ մեկը, որովհետև դրանք 50 տարի առաջ հանուն ազատության գրված երգեր են»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը՝ հիմնավորելով իր տեսակետը.

 

«Այսօր մարդկանց մեջ վարանում կա, մարդիկ չեն պատկերացնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ աստիճանի ամբարտավան կարող է լինել, որ այդպես կառչի աթոռին։ Ու այդ աթոռի, պարգևավճարի ու դրամի միջոցով փչացնել հարյուրավոր մարդկանց»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։

 

ԱԻՄ առաջնորդը, իհարկե, հացադուլը բացառիկ քայլ չի համարում, սակայն իր այդ քայլը մի առանձնահատկություն ունի, եթե սովորաբար հացադուլավորները, որպես կանոն, մի վայրում են անում ու առանց այս կամ այն վայր գնալու, սակայն ինքն այդպես չի անելու։ Գնալու է Բաղրամյան պողոտա, տալու է հարցազրույցներ և լինելու է այն վայրերում, որտեղ իր ներկայության անհրաժեշտությունը կա, և այդ ընթացքում պահելով հացադուլը։

 

«Կլինեմ այն վայրերում, որտեղ կզգամ, որ իմ կարիքը կա, ինձ համար կարևոր է Աստծո խոսքը, երբ ծոմ ես պահում, չպետք է տխուր, ողորմելի ու թույլ երևաս։

 

Հացադուլս կդադարեցնեմ երկու դեպքում, եթե Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներողություն խնդրի, եթե այնտեղ եղած իրավաբան կոչվածները խոստովանեն ու հանրությունից ներողություն խնդրեն, որ դարձել են ապօրինի աշխատավարձ ստացողներ։ Արդարադատության ներկա ու նախկին նախարարները կոռուպցիոն հանցակիցներ են, նրանք պետք է մտածեն, որ վաղը-մյուս օրը կարող է իրենց երեխաներն իրենց ասեն՝ չամաչեցի՞ք՝ Հայրիկյանին ստիպեցիք գնալ բողոքի նման լուրջ դրսևորման։ Նաև կդադարեցնեմ այն դեպքում, եթե Բագրատ սրբազանը, ով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդն է, ասի, որ պետք չէ հացադուլ անել։

 

Սա իմ կողմից մի քայլ է, յուրօրինակ բողոք, որը որևէ մեկին չի վնասում, բայց այն գուցե կարող է որոշ մարդկանց զգաստացնել ու դարձի բերել»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին