Արշակ Կարպետյանը Նիկոլի հետ լեզո՞ւ է գտել
ՆերքաղաքականՁախողակ Արշակ Կարապետյանը, որը ժամանակին Նիկոլի մոտ նախարար էր աշխատում, որոշել է կրկին փորձել, որովհետեւ առաջին անգամից իր կուսակցությունը գրանցել չհաջողվեց: Այս անգամ նա որոշել է համագումար անել հունիսի 26-ին «Մարիոթում», իսկ Հովհաննես Շահինյանին որոշել է հեռացնել կուսակցության քարտուղարի պաշտոնից, թեեւ Հովհաննես Շահինյանը այդ պաշտոնին այդպես էլ չհաստատվեց: Սակայն այս անգամ, ըստ լուրերի, Արշակ Կարապետյանի եւ Նիկոլի միջեւ ձեռք է բերվել որոշակի հանաձայնություն եւ այդ փոխշահավետ գործարքի կնքահայր է հանդիսացել ասֆալտային գեներալ տռուսիկ Գագոն, նույն ինքը` ԱԺ պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Ըստ լուրերի, ՔՊ-ականների եւ Արշակ Կարապետյանի ներկայացուցիչների միջեւ հանդիպում է եղել Արշակ Կարապետյանի գրասենյակներից մեկում: ՔՊ-ականները հույս ունեն Արշակ Կարապետյանի միջոցով ինչ-ինչ կամուրջներ գցել ռուսների հետ, սակայն Արշակ Կարապետայնը այդպիսի կամուրջների չի տիրապետում:

