«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում

Տնտեսություն

Ucom ընկերության նորարար ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճն քաղաքում։  

Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով։ 

Ընդ որում, մինչև օգոստոսի 31 ներառյալ Ucom ցանցին միացող  Նոր Հաճնի բնակիչների համար ընկերությունը նախատեսել է մի շարք ակցիաներ: Մասնավորապես, Unity 7000 կամ զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում, փաթեթից կօգտվեն երեք ամիս  անվճար։ Ավելին՝ առաջին 30 բաժանորդագրվողները որպես նվեր կստանան նաև սմարթֆոն։

Ucom-ը նաև շարունակում է հոգ տանել մարզերի բնակիչների մասին և Նոր Հաճնը բացառություն չի դարձել։ Այս անգամ ընտրվել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող այգին, որտեղ բնակիչները կարող են օգտվել նորագույն Wi-Fi 6 տեխնոլոգիայով կառուցված Ucom ինտերնետից: 

«Այս տարվա մեջ սա արդեն երրորդ բնակավայրն է, որտեղ մենք գործարկել ենք մեր ֆիքսված ցանցը։ Մեր նպատակն է, որ Հայաստանում հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել որակյալ ու ժամանակակից կապի ծառայություններից։  Բացի այդ, մենք մեր բաժանորդների համար ստեղծել ենք հարմարավետ փաթեթներ, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապ ու հեռուստատեսություն և այդպես ավելի մատչելի են ստացվում։ Նաև հուսով եմ, Նոր Հաճնի բնակիչները սիրով կօգտվեն մեր տրամադրած անվճար Wi-Fi կապից», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Նարեկ Վիրաբյանին, ում նվիրեց Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

«Ucom-ից օգտվում ենք, շատ գոհ ենք՝ շատ արագ է։ Մենք շատ ուրախ ենք, որ արդեն Նոր Հաճնում էլ կա Ucom-ը։ Այսօր որպես առաջին բաժանորդ 6 ամսվա բաժանորդագրություն ստացանք նվեր և հեռախոս, շատ շնորհակալ ենք Ռալֆ Յիրիկյանին։ Մենք շուտվանից սպասում էինք, որ Հաճնում Ucom լինի», - ասել է Նարեկ Վիրաբյանը։ 

Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում և Արտաշատում։ 

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան