ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել
ՀասարակությունՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։ Հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։

