Ձևավորվում է կարծիք, որ իրենցից շատերն արդեն իսկ ամուսնացել են մանդատների հետ ու պատրաստ չեն ամուսնալուծվել. Գեւորգ Պետրոսյանը խորհրդարանական ընդդիմության մասին

Ներքաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունից հայտարարում են, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի համար չկա հանրային անհրաժեշտ ճնշում, այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Հնարավո՞ր է, որ խորհրդարանական ընդդիմությունը չի գնում այդ քայլին, որովհետև չունի նման թույլտվություն իրենց քաղաքական թիմի ղեկավարից, եթե ոչ ուրեմն ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում հարցի պատասխանը իրավագիտության դոցենտ, փաստաբան ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ.

-Ես վերահաստատում եմ իմ տեսակետը․ Հայաստանում իրավիճակի փրկությունը բացառապես խորհրդարանական, հետևաբար, նաև սահմանադրական ճգնաժամ առաջացնելն է։ Իրավական այս անլուրջ քայլերը մաշում են շարժումը, այս նեղ պահին սխալներ թույլ տալու իրավունք չունեն, պետք է ճիշտ կշռադատել, հաշվարկել, վերլուծել Սահմանադրության նորմերը, այլ  ոչ թե կանգնել նման անխոհեմ հայտարարություններ հեղինակել, դրանով ընդամենը ժողովրդին պահել փողոցում։ Ես էլ կարող եմ ասել, որ այս ամենը շարժումը դիտավորյալ մաշեցնելու նպատակ ունի անհայտ, գուցեև հայտնի մարդկանց կողմից, որոնց մասին մենք դեռ չգիտենք:

Մանդատները վայր դնելով ու իրենց ցուցակները մաքրելով՝ ստեղծում են խորհրդարանական ճգնաժամ, Սահմանադրության մի քանի հոդվածում ու «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի բազմաթիվ հոդվածներում պարտադիր է խորհրդարանում ընդդիմության առկայությունը։ Ընդդիմության լիակատար հրաժարականը այս իշխանությունից ազատվելու անարյուն ու սահմանադրական ճանապարհն է։ Եթե իրենք չգնան այդ քայլին, ողջամտորեն ձևավորվում է կարծիք, որ իրենցից շատերն արդեն իսկ ամուսնացել են մանդատների հետ ու պատրաստ չեն ամուսնալուծվել։ 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին