Իմ ներկայությամբ ՔՊ չորս պատգամավորի թույլ են տալիս մտնել ԱԺ, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում. Սեյրան Օհանյան

Ներքաղաքական

Կան մարդիկ, ովքեր մեկ անգամ ստելուց հետո, այնուամենայնիվ, պատիվ ունենալով, նախընտրում են լռել՝ իրենց սուտը մոռացության տալու կամ ներման արժանացնելու նպատակով։ Սակայն ինչպես ամեն օր տեսնում ենք, Հայաստանում իշխող ուժը ստում է ըստ անհրաժեշտության, երբ հարկ է համարում, և հետո, պատիվ չունենալով, ոչ միայն չի լռում, այլև ավելի մեծ ստեր է հորինում կամ այլ մեղավորներ նշանակում՝ սեփական կաշին փրկելու համար։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Դա է վկայում այսօրվա հերթական միջադեպը ԱԺ դահլիճում, որին անդրադառնում եմ՝ որպես փաստ ներկայացնելով գործընկերներիս հետ կատարվածի տեսագրությունը։ Այսօր առավոտյան Դեմիրճյան փողոցի ԱԺ պատգամավորական մուտքում իմ ներկայությամբ քպ չորս պատգամավորների  թույլ են տալիս մտնել ԱԺ տարածք, իսկ ինձ ասում են՝ ձեզ չի թույլատրվում, դիմեք աշխատակազմի ղեկավարին։ Ստիպված  զանգ եմ կատարում Դավիթ Առաքելյանին, նա էլ Ալեն Սիմոնյանին, որից հետո միայն ինձ թույլ են տալիս անցակետից ներս անցնել։ Եվ ես հերթական անգամ համոզվում եմ, որ փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով։

Այս կամայականությունը ինձ համար տրամաբանական շարունակությունն է այն հակաօրինական կարգադրության, երբ ինձ՝ որպես խմբակցության ղեկավարի, զրկեցին իմ իրավունքից՝ օրենքով սահմանված կարգով ԱԺ կողմից ինձ տրամադրված մեքենայով մուտք գործել ԱԺ տարածք։ Երբ այդ մասին այսօր բարձրաձայնեցի ԱԺ նիստերի դահլիճում, Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահի աթոռը հերթական անգամ հեղինակազրկելով, ստեց՝ հայտարարելով, որ ես ստում եմ։

Առավոտյան անցակետում կատարվածի տեսագրությունները կան, որոնցից կարելի է հետևություն անել, թե ով է ստում։ Իսկ այն, որ մեր պատգամավորների մուտքը, ելքը ԱԺ տարածք ԱԺ պատգամավորական մուտքով նույնիսկ այդ միջադեպից հետո շարունակում են անօրինական խոչընդոտել, հաստատում է այս տեսանյութը»։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին