«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համա թե յոթ ծովի մերան է. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Եթե շատերին թվում էր, թե Հայաստանն ուկրաինացնելու մասին զգուշացումները չափազանցված են, հիմա այն այլեւս իրականություն է: 21-րդ դարում աշխարհը ցնցվեց սահմռկեցուցիչ տեսարաններից, թե ինչպես են Ուկրաինայում ծաղրում քրիստոնյա հավատացյալներին եւ Կիեւ-Պեչերսկի Լավրայի վանահայր միտրոպոլիտ Պավելին հենց եկեղեցում ձերբակալում՝ ոտքին ռադիոսարքավորումով ոտնապարանջան հագցնելով: Եվ ահա, «բարի» գալուստ ուկրաինացած Հայաստան, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ ձերբակալվել է Հոգեշնորհ ՏԵՐ ՍԱՄՎԵԼ վարդապետ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ: Ավելին՝ նրան բերման ենթարկելիս պատառոտել էին նրա կապան (հոգեւորականի զգեստը): Ու սա կատարվում է քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում: Հիմա գոնե հասկացա՞վ մեր հանրությունը, թե ինչու էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը ժամանակին կոչ անում դատապարտել Կիեւ-Պեչերսկի Լավրայում տեղի ունեցածը, որպեսզի այսօր այն չկրկնվեր մեր երկրում:

Ի տարբերություն մեզ՝ հարեւան Վրաստանում ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում: Սա, իհարկե, ողջունելի է, բայց ոչ զարմանալի: Զարմանալին այն է, որ վրացական խորհրդարանը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելուց հետո՝ առաջինը Հայաստանից ում մուտքն արգելում է Վրաստան, Եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ է: Նա մասնավորապես տեղեկացրել է հետեւյալը. «Հունիսի 12-ին վրացական սահմանապահ ոստիկանությունն ինձ թույլ չտվեց մուտք գործել Վրաստան, որտեղ ես մեկնում էի մեկօրյա գործնական այցով»: Պարզվում է՝ Խզմալյանին երեք ժամ պահելուց հետո, առանց բացատրությունների, վերադարձրել են իր անձնագիրը, եւ ստիպված է եղել ոտքով հետ վերադառնալ Հայաստան։ Այն, որ Տիգրան Խզմալյանը կարող է լինել «օտարերկրյա գործակալ», իհարկե, Հայաստանում նրա հասցեին նման մեղադրանքներ հնչել են, բայց որ երկու երկրի կրկնակի գործակալ կարող է լինել, ստացվում է, որ նրան մեղադրողները թերագնահատում էին իր հնարավորությունները: Այստեղ են ասում՝ համա թե յոթ ծովի մերան է:

Հիշո՞ւմ եք ռեփեր ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈՅԻ հայտնի աղմկահարույց հարցազրույցը, որտեղ անպատվել էր Կոմիտասին: Բայց հետո, երբ հայտնվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոյանի մայրիկի՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման միջնորդության ժամանակ դատարանի առջեւ, նրա քայլը համարվեց գրեթե «սխրագործություն»: Դեռ այն ժամանակ մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը զգուշացնում էր. «Չի կարելի սրբության վրա ղժժալ ու հետո ընկնել մարդամեջ»: Եվ նա երիցս ճիշտ էր: Այսպիսով՝ Սուպեր Սաքոն երեկ Բագրատ սրբազանի շարժմանն իբրեւ հեգնող տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով. «Ես էլ եմ շարժում անում, ես էլ եմ ուզում ինչ-որ բան փոխեմ Հայաստանում, ցույցեր եմ կազմակերպում: Ուրեմն՝ հունիսի 15-ին, սկսում եմ Արեշից, քանի որ արեշցի եմ: Քայլելով գալիս ենք մինչեւ ցիրկ, սաղ պուտանկեքին վերցնենք, հելենենք դեպի Բաղրամյան: Մեկն էլ թող հավ, ոչխար բերի, կգրկեմ, քայլեմ: Պլանն օրինականացնելու եմ»: Ինչ խոսք, այն նույն Սուպեր Սաքոյից, որը Հաղպատավանքի դիմաց սադիստական տեսարաններով ֆոտոշարք էր արել մերկ աղջկա հետ, ավելին սպասել չէր կարելի, բայց, ամեն դեպքում, հարց է ծագում՝ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ հաճախ գրկախառնված, լուսանկարվող ռեփերի շարժման կողմնակից «պուտանկեքը» ովքե՞ր են լինելու…

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան