«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՀԻՄԱՐՈՒԹՅՈՒՆ, ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆ». ՏԱՔՍՈՒ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՄԻՄՅԱՆՑ ԴԵ՞Մ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 16-20

Օրեր առաջ, կառավարության շենքի առջեւ մի խումբ տաքսու վարորդներ «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի  նախագահ Տիգրան Հովհաննիսյանի գլխավորությամբ  բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք իրենց պահանջները գրավոր  ներկայացրին կառավարություն: Տաքսու վարորդների պահանջներից մեկն էլ վերաբերում է կայանատեղիների խնդրին: Մինչդեռ «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գեւորգ Դոստուրյանը կարծում է, որ Երեւանի նման քաղաքում չի կարող 25.000 կայանատեղի լինել: Ամենաշատը 5000 տաքսի պետք է լինի մայրաքաղաքում: Ի պատասխան Դոստուրյանի այս հայտարարությանը, «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի  նախագահն ասել էր. «Ձեր Գեւորգ Դոստուրյանը 2007-ին լիցենզիա է հանել 200.000 դրամով: Եկել ու կանգնել է «Ռոսիա» կինոթատրոնի մատույցներում եւ ասել` պիտի առանց հերթի քշեմ: Դրանից հետո նա դարձել է ՏԿ նախարարությանը կից ՀԿ-ի նախագահ ու ամբողջ  վարորդների վրա լիցենզավորման կարգեր հաստատեց: Ամեն մի ծեծկռտուքի համար  վազում էր ոստիկանություն, տղերքի վրա գոործ էր տալիս»:

«Իրավունք»-ի հետ զրույցում Գեւորգ Դոստուրյանը հերքեց այդ ամենը. «Հիմարություն ու ախմախություն են դուրս տվել: Դա իր (նկատի ունի Տիգրան Հովհաննիսյանին-խմբ.) բնորոշ գիծն է: Սաղ իրենց ընտանիքին ճանաչում են»:

Իսկ թե ինչու նա իր գործընկերների կողքին չէր այդ օրը,  ՀԿ-ի նախագահի խոսքով` իրենք նախորդ օրն էին հավաք կազմակերպել: Բացի այդ` ամեն մեկը մտածում ու գործում է տարբեր կերպ:  Նա վստահ է`  տաքսու ոլորտի խնդիրը լիցենզիայի կարգում փոփոխություն մտցնելը կամ այն ընդհանրապես հանելը չէ, այլ տաքսիների քանակի:

Ի դեպ, տաքսու ոլորտի խնդիրներով զբաղվող «Քաղաքացիական  դիրքորոշում» ՀԿ-ի նախագահից տեղեկացանք, որ նա մեկ-երկու շաբաթ  դատի է տվել Մխիթար Օհանյան անունով մեկին, ով  Տիգրան Հովհաննիսյանի թելադրանքով  իր հասցեին ստեր էր տարածել եւ դրանք գրավոր`նամակով, ուղարկել ՏԿ նախարարություն: Նամակում նաեւ Գագիկ Բեգլարյանի անունն է շոշափվել, բայց Դոստուրյանը հավաստիացնում է` դատի է տվել իր, ոչ թե նախարարի համար:  «Պահանջում եմ ներողություն խնդրել եւ հերքել այդ ստերը: Ես չեմ էլ ճանաչում այդ մարդուն: Երեւի տաքսու վարորդ է»,- եզրափակեց  ՀԿ-ի ղեկավարը:

Հ.Գ.  Լրատվամիջոցների հրապարակումից տեղեկանում ենք, որ Մխիթար Օհանյանը  նախորդ տարի եղել է «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի անդամ:

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան