Թող չհամարձակվի տերտեր Գապոն ասելու, թե ինքը արյունոտ հոկտեմբերի 27 իրագործելու նպատակ չի ունեցել․ Հովիկ Աղազարյան

Ներքաղաքական

Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերաձևակերպում է իր ձևաչափը, ու դրանից հետո այն կլինի ավելի մասշտաբային։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն այս հայտարարությունն արեց «Սահմանազատման և խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները, Արցախի հիմնախնդիրը» թեմայով քննարկման ժամանակ։
Նշենք, որ քննարկմանը մեկ հարկի տակ հավաքվել են Ռուսաստանի 50 համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի հասարակական և քաղաքական գործիչներ` քննարկելու երկրում ստեղծված բարդ իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիներ գտնելու հարցը։

Շարժման կուլիմինացիայի, սպասվող գործընթացների մասին եւ ոչ միայն զրուցել ենք ԱԺ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, ով նախ նկատեց․

-Մինչ Ձեր հարցին պատասխանելը ես կխնդրեի, որպեսզի մտնեիք իմ անձնական էջ եւ ծանոթայիք վերջին 3-4 գրառումներին։ Մասնավորապես մայիսի 27-ին ես գրառում էի կատարել, որտեղ նշված էր, որ տերտեր Գապոնի նախաձեռնած հիմնական հանրահավաքը լինելու է հունիսի 12-ին, ժամը 15։00-ին։ Սա չի նշանակում, որ ես մարգարե եմ , այլ սա պարզ մաթեմատիկական հաշվարկի արդյունք էր, որը հնարավորություն էր տալիս հաշվարկելու, որ այն ուժերը, որոնք կանգնած են տերտեր Գապոնի թիկունքում, վստահ են, որ հնարավոր չէ իշխանափոխություն օրենքով եւ Սահմանադրությամբ նախատեսված եղանակներով։ Եվ հետեւաբար, իրենք պետք է օգտագործեին, այսպես ասած, ժողովրդի ցասումով պայմանավորված արյունոտ հեղաշրջում, ինչին եւ ականտես եղանք։ Եվ հունիսի 12-ին տերտեր Գապոն բոլորի աչքին երեւաց այն ինչ կա, այն է՝ սատանայական համոզմունքներով մարդ։ Տերտեր Գաբոն իհարկե ուզում էր իրականացներ հոկտեմբերի 27, բայց չեղավ, որովհետեւ մենք թույլ չտվեցինք։ Ու հանկարծ թող չհամարձակվի տերտեր Գապոն ասելու, թե ինքը արյունոտ հոկտեմբերի 27 իրագործելու նպատակ չի ունեցել, դրա վառ վկայությունը այդ օրվա նրա չար, սատանայական պահվածքն է։

Հիմա, թե ինչ տեղի կունենա հետո, բնականաբար, մինչեւ սեպտեմբեր որեւէ բան տեղի չի ունենա, եւ, եթե այս համատեսքստում այս ուժերով կրկին փորձեն ինչ-որ բաներ անել, կրկին կանգնելու են դեժավյուի առաջ, որովհետեւ ՀՀ քաղաքացին կայացած է, ՀՀ քաղաքացին շատ հարցերում համաձայն չէ իշխանության վարած քաղաքականության հետ, ՀՀ քաղաքացին զզվում է Հովիկ Աղազարյանից , բայց ինքը երբեք չի միանա այդ ստահակաների շարժմանը։ Եվ ՀՀ քաղաղաքացին ինքը օրենսդրությամբ սահմանված պահին կորոշի Հովիկ Աղազարյանին եւ մյուսներին ասելու իր դիրքորոշումը։

-Պարոն Աղազարյան, անդրադառնանք նաեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու տեսլականին, ի՞նչ հետեւանքներով է այն հղի, արդյո՞ք հաշարկվել ենք հետեւանքները դուրս գալու պարագայում, կա՞ մտահոգություն։

-Երբ խնդիրը վերաբերում էր Արցախի ժողովրդի ինքնորշման հարցին, ու ՀԱՊԿ-ի որոշ անդամներ այդ թվում Բելառուսը ոչ միայն չկանգնեցին մեր կողքին, այլեւ պաշտպանեցին Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, որովհետեւ ԼՂ ՀԱՊԿ անվտանգության գոտում չէր։ Բայց մենք օրենքով սահմանված կարգավորումներով զանգահարում ենք ու տեղյակ պահում, որ Ադրբեջանը հարձակվել է մեր սուվերեն տարածքի վրա՝ Սոթքի, Ջերմուկի շրջանում եւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները ասում են մի վարկյան մի շտապեք, պետք է ճշտենք Ջերմուկը հայկական քաղաք է, թե՞ Ադրբեջանական։ Այստեղ արդեն մենք անելու բան չունենք, քան այն ինչ-որ արվում է։ Կշարունակվի՞ գործընթացը այդ ուղղությամբ, իհարկե, դուրս ենք գալու, չի՞ շարունակվի՝ Բելառուսը, Ղազաղստանը կվերանայե՞ն իրենց մոտեցում, ուրեմն մենք էլ անհրաժեշտություն կգտնենք վերանայել մեր մոտեցումը, մենք որեւէ կտրուկ շարժում դեռ չենք անում․ սկզբում սառեցնում ենք, հետո անդամավճար չենք  վճարում եւ այդպես շարունակ։ Եվ եթե գործընթացը շարունակվի ինչպես այսօր, կարող է պատահել մենք ՀԱՊԿ-ից ոչ թե դուրս գանք, այլ դուրս եկած լինենք։ Հետեւաբար կտրուկ շարժումներից խուսափելով նաեւ  պետք է մենք հետեւողական լինենք մեր կեցվածքի մեջ։

-Պարոն Աղազարյան, շատերն էլ հակադարձում են, որ ինչո՞ւ նույն կերպ չենք վերաբերում Ուկրաինային, որը   սպիտակ ֆոսֆոր էր վաճառել Ադրբեջանին, որը պայթում էր 44-օրյա պատերազմի ժամանակ։

-Ուկրաինային մենք չենք սատարում, մենք աշխարհի բոլոր երկրների հետ ունենք մեր հարաբերությունների ֆորմատը։ Եթե մենք այդ ֆորմատով նայենք, ՌԴ-ն էլ 5 միլիարդի զենք է վաճառել Ադրբեջանին, պետք է ազնիվ լինել չէ՞։ Սա մեր արտաքին քաղաքականության ինքնուրույն կեցվածքն է, մենք ոնց նպատակահարմար գտնում, այդպես էլ անում ենք։ Ուկրաինայի հետ մեր հարաբերոթյունները ընդդեմ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի չի, ոչ էլ Ադրբեջանի։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում