«Փաստ». Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործող իշխանություններն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ հանուն իրենց նեղ անձնական և քաղաքական շահերի պատրաստ են զոհաբերել, ավիրել, կործանել ամեն ինչ՝ թքած ունենալով երկրի, պետության ու ժողովրդի վրա: Այս օրերին, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման զարգացմանը զուգահեռ, իշխանությունները գործի են դրել բոլոր լծակները, այդ թվում՝ «իրավապահ» գործիքակազմն ու տեղեկատվական տեռորի մեթոդները, և հարձակվել են ոչ միայն քաղաքական ուժերի, գործիչների, այլև այն գործարարների վրա, որոնք թեկուզ մեկ անգամ եղել են Բագրատ Սրբազանի հավաքներին:

Էլ չենք խոսում նրանց մասին, ովքեր առաջին օրերից շարժման հետ են: Օրինակ՝ օրերս GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կոչ էր արել գալ Բաղրամյան պողոտա և միանալ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման հավաքին:

Դրանից հետո իշխանություններն իրենց կցված սատելիտների միջոցով սկսեցին իբր «ֆլեշմոբ» կազմակերպել՝ կոչ անելով չօգտվել GG-ից: Հասկանալի է՝ նպատակն էր հնարավորինս վնասել Հայաստանի ամենակայացած բիզնեսներից մեկը, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, ընդամենը մի ավտոտնակից ծավալվել է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ավելին, այն հասցրել է գործունեություն ծավալել նաև Վրաստանում, Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում:

Սրան զուգահեռ՝ փաշինյանական իշխանության «ավանդույթների» բոլոր կանոններով, կազմակերպվեց հերթական «մասկի-շոուն», խուզարկություն իրականացվեց GG-ի գրասենյակում, առգրավվեցին համակարգիչները: Քննչականը, սովորույթի համաձայն, պաթետիկ, սրտաճմլիկ մի տեքստ տարածեց, թե այս ամենը արվում է 2023 թ. նախաձեռնված վարույթի շրջանակներում: GG ընկերությունն իր հերթին տարածեց հայտարարություն, որտեղ մասնավորաբար նշված էր, որ «ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է»:

Սակայն, ինչպես երևում է, ամբողջությամբ վարկաբեկված և զրոյական վարկանիշ ունեցող իշխանականների ու նրանց՝ ոչ պակաս վարկաբեկված, մինուսային վարկանիշով սատելիտների և «իրավապահների» ջանքերը հակառակ արդյունքն ունեցան:Մի քանի օր է՝ սոցցանցերը հեղեղված են հազարավոր մարդկանց գրառումներով, որ այսուհետ իրենք օգտվելու են հենց GG-ից: Ավելին, շատերը նշում են, որ թեպետ մինչ հիմա չեն օգտվել, բայց արդեն «քաշել» են հավելվածն ու օգտվելու են այս կազմակերպության ծառայություններից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում