Ինչո՞ւ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Մուրադյանը շարունակում պաշտոնավարել. meganews.am

Մամուլի տեսություն

Այն, որ ապրում ենք մի ժամանակաշրջան, որտեղ օրենքն այլեւս չի գործում, կամ գործում է միայն այն անձանց համար, ովքեր չունեն քավոր-սանիկ ու խնամի պատկան կառույցներում, արդեն պարզ էր, բայց որ այս աստիճան կտիրի անպատժելիություն եւ անպատասխանատվություն, դժվար էր պատկերացնել անգամ սարսափ երազում։ 

Ուրեմն՝ «Շանթ» եւ մի շարք այլ ընկերությունների սեփականատեր Վարշամ (Յուրա) Ղարիբյանն օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ, զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Շեշտենք, որ գործարարի եւ դատախազության միջեւ վեճը տասնամյակների պատմություն ունի։  

«Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չի պլստալու» թեւավոր խոստումը, որը տվել էր երկրի վարչապետը՝ մինչ վարչապետ դառնալը ու որին ականջալուր լինելով հավատացել է ընտրողների մեծ զանգված, այսօր բոլորովին այլ պատկեր է տեսնում՝ լավ էլ պլստում են ու դեռ մի բան էլ բազմանում։ Իմ միամիտ ժողովուրդ, ինչպես տեսնում ենք հեղափոխությունից հետո «ժողովրդավարության բաստիոնում» «քցող» դատախազին ոչ-ոք չի պատրաստվում պատասխանատվության ենթարկել։ 

Հիշեցնենք, որ Ղարիբյանը Մուրադյանից 19 միլիոն դրամի պարտք ու պահանջ ունի ու որ վեճը սկիզբ է առել 2005-ին, ինչը անվերջ ձգձգվում է՝ մի դատարանից անցնելով մյուսը։ Բանն այն է, որ 2005 թ. հոկտեմբերին Ղարիբյանն ու Մուրադյանը նոտարական կարգով կնքել են անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որով Ղարիբյանը վաճառել է Շեւցովայի փողոցում գտնվող գործարանը՝ 19 միլիոն 500 հազար դրամով։ Ըստ գործի տվյալների. «Վ. Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո Վ․ Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձեւական առքուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885 հազար դոլար իրական արժողությամբ գույքը 163 հազար 542 դոլարով առքուվաճառքի ձեւական պայմանագրերով ձեւակերպել է իր 2 մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձեւական առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով նախապես մշակված ծրագիրը»: 

Նշենք նաեւ, որ Մուրադյանի տարեկան հայտարարագրերից երեւում է, որ նա բնակարաններ, տներ, գործարաններ ունի Երեւանի կենտրոնում, առանձնատուն՝ Գերմանիայում, դրամական մեծ միջոցներ, բայց թե որքանը չի հայտարարագրել, դա էլ թող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզի, ինչի համար վճարվում են ու կրկին բազմանում։ Ինչեւէ, Ղարիբյանն ակնկալում է, որ այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ եւ օբյեկտիվ կգտնվի` կստուգի նշված հանգամանքները:  Հիմա հարց Հակակոռուպցիոն կոմիտեին, ԱԱԾ-ը, դատախազությանը. ինչո՞ւ է մինչ օրս զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը շարունակում պաշտոնավարել։

Ո՞վ է այսքանից հետո շարունակելու վստահել նման կոռուպացված անձի, ով չի վարանում «գցել» ում պատահի, հատկապես եթե պատահածը յուղոտ կտոր է։ Մինչ ե՞րբ պիտի աչք փակվի նման «գցողների» վրա։ Ակամայից հիշեցինք մի կնոջ, ով հարեւանի տանից հաց եւ 5000 դր. էր գողացել երեխաներին կերակրելու համար։ Այժմ այդ կինը իր պատիժը կրում է Աբովյանի քրեակատարողական հիմնարկում, իսկ զինվորական դատախազի տեղակալ Վահագն Ժուլվերի Մուրադյանը որտե՞ղ է հիմա, այո, վայելում է իր «գցած»-ները ու մտածում, թե հիմա ում «գցի», որ յոթ պորտ սերունդ բարեկեցիկ կյանքով ապահովի։ Մենք տեղեկացանք, որ Ղարիբյանը նաեւ ՄԻԵԴ է դիմել։ Մենք հետամուտ ենք լինելու այս գործի ընթացքին եւ «պինցետով հատիկ-հատիկ քաշելու ենք» նման «գցող» եւ սուտ օրենք պահող պաշտոնյաներին։

Նյութի աղբյուրը` meganews.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում