Կիմ Չեն Ինին այցելելով, Պուտինը միաժամանակ մի քանի «նապաստակ խփեց»

Վերլուծություն

Այս օ­րե­րի ու­շագ­րավ ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից մե­կը, ի­հար­կե, Պու­տի­նի այցն էր Հ­յու­սի­սա­յին Կո­րեա: Օ­րի­նակ, բրի­տա­նա­ցի­նե­րին դա այն­քան էր հե­տաքրք­րել, որ ՌԴ նա­խա­գա­հի Փ­հեն­յան հաս­նե­լու մա­սին էին հայտ­նել այն պա­հին, երբ Պու­տի­նը ճա­նա­պար­հին դեռ նոր էր վայ­րէջք կա­տա­րել Յա­կու­տիա­յում:

­Թե որն է Ա­րեւ­մուտ­քի նման հե­տաքրք­րութ­յան պատ­ճա­ռը, կա­րե­լի է հաս­կա­նալ: Ան­ցած տա­րի Հս.­Կո­րեա էր մեկ­նել Շոյ­գուն, այ­ցի արդ­յուն­քում Ռու­սաս­տա­նը ստա­ցավ մի քա­նի մի­լիոն հրե­տա­նա­յին արկ, ո­րի կա­րիքն այդ պա­հին բա­վա­կա­նին սուր կեր­պով զգում էր: Դա ոչ միայն թույլ տվեց հա­մե­մա­տա­բար հեշտ կանգ­նեց­նել ողջ Ա­րեւ­մուտ­քի օգ­նութ­յամբ եւ անգ­լո­սաք­սո­նա­կան քա­վո­րութ­յամբ ան­ցած տա­րի ի­րա­կա­նաց­ված ուկ­րաի­նա­կան հա­կա­հար­ձա­կու­մը, այն նաեւ ռու­սա­կան ու­ժե­րը հար­ձակ­ման անց­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն ստա­ցան: Արդ­յուն­քում, ա­րեւմտ­յան ողջ քա­ղա­քա­կա­նութ­յունն Ուկ­րաի­նա­յում հայտն­վեց նե­րկա փա­կու­ղա­յին վի­ճա­կում:

­Թե ին­չով Մոսկ­վան փոխ­հա­տու­ցեց Փ­հեն­յա­նին այդ նշա­նա­կա­լից օգ­նութ­յան հա­մար, դա էլ ա­ռան­ձին հարց է: Լ­րատ­վա­կան դաշ­տում խոս­վում է հատ­կա­պես ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան տեխ­նո­լո­գիա­կան ա­ջակ­ցութ­յան մա­սին, եւ այն, որ Հս. Կո­րեան այ­սօր խո­սում է հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րից, դա պա­տա­հա­կան չէ:

­Կարճ ա­սած, Շոյ­գո­ւի այդ այ­ցը լրջա­գույն խնդիր դար­ձավ Ա­րեւ­մուտ­քի հա­մար, դա հաս­տատ է: Ու հի­մա ին­չի՞ սպա­սեն, երբ դրա­նից հե­տո նախ Կիմ Չեն Ի­նի այ­ցը Ռու­սաս­տան, ա­պա երկ­կողմ ա­մե­նա­ջերմ հայ­տա­րա­րութ­յուն­ներն են ե­ղել հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հե­տա­գա զար­գաց­ման մա­սին, Փ­հեն­յա­նը, որ մշտա­պես զերծ է մնա­ցել բոլոր դա­շինք­նե­րից՝ գտնվե­լով խո­րը բլո­կա­դա­յի մեջ, ան­գամ ԲՐԻԿՍ-ին ան­դա­մակ­ցե­լու հայտ ներ­կա­յաց­րեց: Այս­քա­նից հե­տո էլ Պու­տինն է մեկ­նում, եւ Ա­րեւ­մուտ­քը, ի­հար­կե, լրջո­րեն մտա­հոգ­վե­լու ա­ռիթ ու­նի:

­Թե­րեւս, այդ մտա­վա­խութ­յուն­նե­րը հիմ­նա­վոր են: Ա­ռա­վել եւս, երբ այ­ցի շե­մին հայտ­նի դար­ձավ, որ Պու­տի­նը եւ Կիմ Չեն Ի­նը կստո­րագ­րեն «Հա­մա­պար­փակ ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կե­րութ­յան» պայ­մա­նա­գի­րը: Դ­րա դե­տալ­նե­րի մա­սին, ի­հար­կե, դեռ տե­ղե­կութ­յուն­ներ չկան, սա­կայն մի շարք ա­րեւմտ­յան աղբ­յուր­ներ են­թադ­րում են հե­տեւ­յա­լը: Նախ, ռու­սա­կան կող­մը կշա­րու­նա­կի ստա­նալ ի­րեն դեռ անհ­րա­ժեշտ զի­նամ­թեր­քը, հաշ­վի առ­նե­լով, որ ռազ­մա­կա­նաց­ված Հս. Կո­րեա­յի պա­հեստ­նե­րում կան հսկա­յա­կան քա­նա­կութ­յուն­ներ: Այ­սինքն, դրա­նով Մոսկ­վան հնա­րա­վո­րութ­յուն կստա­նա ջան­քե­րը սո­վո­րա­կան «մանր-մու­նը» զի­նա­տե­սակ­նե­րի վրա կենտ­րո­նաց­նե­լու փո­խա­րեն, զբաղ­վել բարձր տեխ­նո­լո­գիա­կան ուղ­ղութ­յու­ննե­րի զար­գաց­ման: Ո­րոշ աղբ­յուր­ներ ընդ­հուպ պնդում են, որ Կիմ Չեն Ի­նը հա­մա­ձայ­նութ­յուն կտա, որ հյու­սիս­կո­րեա­ցի­նե­րը, բա­ցա­ռա­պես «կա­մա­վո­րութ­յան» հի­ման վրա պայ­մա­նա­գիր կնքեն ՌԴ ՊՆ-ի հետ, այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ «աշ­խա­տե­լու» հա­մար: Ե­թե այդ­պես է, ա­պա մի քա­նի հար­յուր հա­զար լավ պատ­րաստ­ված, բո­լոր ի­րա­վի­ճակ­նե­րին վարժ­ված, մեծ մո­տի­վա­ցիա­յով եւ միան­գա­մայն կար­գա­պահ հյու­սիս­կո­րեա­ցի «կա­մա­վոր­նե­րը» լավ պա­տաս­խան կա­րող են դառ­նալ Ուկ­րաի­նա­յին ա­րեւմտ­յան զենք մա­տա­կա­րա­րե­լու խնդրին:

­Նույն աղբ­յուր­նե­րի գնա­հատ­մամբ, Փ­հեն­յանն էլ իր հեր­թին լուրջ ակն­կա­լիք­ներ ու­նի նման պայ­մա­նագ­րից: Նախ, սա այս երկ­րի դեմ տար­վող եր­կա­րամ­յա բլո­կա­դա­յի ճեղ­քում է, ընդ ո­րում, բո­լոր ա­ռում­նե­րով՝ քա­ղա­քա­կան, տնտե­սա­կան եւ սո­ցիա­լա­կան եւ ա­ռանց երկ­րի ներ­քին ի­րա­վի­ճա­կին միջ­նոր­դե­լու: Սո­ցիալ-տնտե­սա­կան ի­մաս­տով. մա­տա­կա­րա­րում­նե­րը (սննդամ­թեր­քա­յին հում­քա­տե­սակ­նե­րից սկսած` մին­չեւ արդ­յու­նա­բե­րա­կան հումք), ո­րոնք զի­նամ­թեր­քի դի­մաց կի­րա­կա­նաց­նի Մոսկ­վան, ի զո­րու են կտրուկ փո­խել երկ­րի ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը, բայց նաեւ ի­րենց ներ­քին պլա­նա­վո­րու­մից ել­նե­լով: Տեխ­նո­լո­գիա­կան մա­տա­կա­րա­րում­նե­րը (այդ թվում՝ Չի­նաս­տա­նից՝ Ռու­սաս­տա­նի մի­ջո­ցով) Հս. Կո­րեա­յի արդ­յու­նա­բե­րա­կան թռիչ­քի հիմք կա­րող են դառ­նալ: Իսկ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցութ­յու­նը, այդ թվում՝ տաս­նամ­յակ­նե­րի բլո­կա­դա­յի ճեղ­քու­մը Փ­հեն­յա­նում ար­դեն իսկ գնա­հա­տում են` որ­պես ԱՄՆ-ի դեմ հաղ­թա­նակ: Ա­ռա­վել եւս, որ Մոսկ­վան բա­վա­կա­նին հե­տաքր­քիր հա­րա­բե­րութ­յուն­ներ ու­նի նաեւ Սեու­լի հետ, եւ դա ե­թե ոչ Հ­յու­սի­սի եւ Հա­րա­վի հաշ­տութ­յան, ա­պա գո­նե լար­վա­ծութ­յան զգա­լի մեղմ­ման հե­ռան­կար է պա­րու­նա­կում:

­Մի խոս­քով, գրե­թե միան­շա­նակ է, որ Պու­տի­նի այս այ­ցը մի նոր գլխա­ցա­վանք է ա­ռա­ջաց­նե­լու ԱՄՆ-ի հա­մար: Դ­րան գու­մա­րած` Չի­նաս­տա­նի հետ միայն սրվող հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, եւ կստա­նանք, որ Վա­շինգ­տո­նի հա­մար էա­կա­նո­րեն ա­վե­լի է կա­րե­ւոր­վե­լու խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան տա­րա­ծաշր­ջա­նի ի­րո­ղութ­յուն­նե­րը՝ բե­րե­լով ու­ժե­րի ա­վե­լաց­ման սուր կա­րիք: Իսկ դա կա­րող է լի­նել միայն այլ խա­ղա­տա­խտակ­նե­րում (այդ թվում՝ ուկ­րաի­նա­կան, մեր­ձա­վո­րա­րե­ւել­յան) դիր­քե­րի հաշ­վին:

Արդ­յուն­քում, այս այ­ցով Պու­տի­նը միա­ժա­մա­նակ մի քա­նի «նա­պաս­տակ է խփում»: Էա­պես շա­հում է նաեւ Կիմ Չեն Ի­նը: Սա առն­վազն շատ հե­տաքր­քիր է Չի­նաս­տա­նի հա­մար: Մ­նա­ցածն էլ Վա­շինգ­տո­նի գործն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում