Ամփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը

Մշակութային

Ամփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը, որն իրականացնում էր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
 
Նախագիծն անցկացվեց մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Գորիսում: ԳԱԿ հրավերով Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ժամանակակից արվեստագետներ ունեցան 54 աշխատարաններ, վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ տեղի արվեստագետների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցեցին ավելի քան 600 հաշմանդամություն ունեցող և չունեցող շահառուներ, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ, ուսանողներ։
Նախագծի ընթացքը շատ հետաքրքիր էր, ոգևորիչ ու ճանաչողական ոչ միայն մասնակիցների, այլև հրավիրյալ արվեստագետների համար: Այն դարձել էր մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագծի թեմատիկ ընդգրկումը լայն էր ու շատ հետաքրքիր՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, տիկնիկագործություն, թանգարանային գործ:
 
Նախագծի առաջին կանգառը Գորիսն էր: Այստեղ կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության վարպետության դասեր և աշխատարաններ անցկացվեցին, որոնք վերջում ամփոփվեցին ցուցահանդեսով: Գորիսի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպեց պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն և խոսեց հայկական և վրացական մանրանկարչության առնչությունների մասին:
 
Վանաձորում նախագծի օրակարգը ևս հագեցած ու հետաքրքիր էր: Տեղի ԳԱԿ ստորաբաժանման սաների համար տիկնիկագործ Շադի Վեդային և նկարիչ Հերվե Ալեքսանդրը տիկնիկագործության ու գեղանկարչության աշխատարաններ անցկացրեցին: Դրամատուրգ, ռեժիսոր Լյուսիան Հոգը այլընտրանքային քաղաքային էքսկուրսիա ունեցավ երեխաների հետ և Վանաձորի հետ նրա ծանոթությունը հենց նրանց պատմությունների միջոցով տեղի ունեցավ: Խորեորգրաֆ, պարային ռեժիսոր Դանիելա Դելերչին հանդիպում և վարպետության դաս ունեցավ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի հետ: Իսկ Զաալ Աբաշիձեն հանդիպեց տեղի մտավորականների, թանգարանային աշխատողների և նկարիչների հետ: Բացի այս, նա մեկնեց նաև Գյումրի, որտեղ հանդիպեց Գեղարվեստի Պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ՝ խոսելով հայ-վրացական ձեռագրերի առնչությունների մասին:
 
Աշխատանքները շարունակվեցին Երևանում:  Լյուսիան Հոգը ԳԱԿ Փոքր թատրոնի սաների հետ իրականացրեց «Թատրոնի ֆաբրիկա» յուրօրինակ աշխատարանը: Դրա շրջանակում պատանի դերասանները հանդիսատեսի առաջարկած թեմաներով զրոյից բեմադրություն էին ստեղծում՝ գաղափարից մինչև սցենար և ներկայացում: Ակտիվ էին նաև ԳԱԿ արվեստանոցները, որտեղ Կենտրոնի սաներին էին միացել նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները: Շադի Վեդայիի և Հերվե Ալեքսանդրի հետ նրանք ինքնատիպ աշխատարաններ ունեցան և ստեղծեցին տիկնիկներ ու գեղանկարչական աշխատանքներ: Դանիելա Դելերչին էլ Լուսիլ պարի թատրոնի սաների հետ վարպետության դաս անցկացրեց և ժամանակակից պարի փերֆորմանս բեմադրեց: Նախագծի օրերին արվեստագետները եղան Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հանդիպելով տնօրեն Արա Խզմալյանի և «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներին:
 
«ԳԱԿ մշակութային խաչմերուկ» 2024 նախագիծն ամփոփվեց հունիսի 16-ին՝ ԳԱԿ թանգարանում: Ներկայացվեց այն ամենն, ինչ ստեղծվել էր վարպետության դասերի և աշխատարանների շրջանակում՝ գեղանկարչական աշխատանքներ, տիկնիկներ, պարային ու թատերական բեմադրություններ: Մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:
 
Շուտով կներկայացնենք նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի միջոցով ամենալավը կփոխանցվի այն ոգևորիչ և արվեստով լի մթնոլորտը, որ տիրում էր ողջ ծրագրի ընթացքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում