Տեսնես սրանք խաբելուց բացի էլ բան գիտե՞ն

Տնտեսություն

Օ­րերս էկո­նո­մի­կա­յի նա­խա­րար Գ­եւորգ Պա­պո­յանն ըն­դու­նել էր Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նում Ուկ­րաի­նա­յի գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Վա­լե­րի Լո­բա­չին։ Քն­նարկ­վել են եր­կու երկր­նե­րի միջեւ առեւտ­րատն­տե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­մանն ու առեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան ծա­վալ­նե­րի ա­վե­լաց­մա­նը վե­րա­բե­րող մի շարք հար­ցեր, ա­սում են պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը:

Եվ ա­հա,­Պա­պո­յա­նը հան­դես ե­կավ հեր­թա­կան աբ­սուրդ հայ­տա­րա­րութ­յամբ, թեեւ դա կա­րե­լի է հա­մա­րել դի­տա­վոր­յալ այ­ցե­լո­ւին թյու­րի­մա­ցութ­յան մեջ գցե­լու փորձ: «Մենք գնում ենք տնտե­սութ­յան դի­վեր­սի­ֆի­կաց­ման ճա­նա­պար­հով՝ զար­գաց­նե­լով հա­րա­բե­րութ­յուն­նե­րը տար­բեր երկր­նե­րի հետ եւ, ի­հար­կե, պահ­պա­նե­լով հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ա­վան­դա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ»:

­Թե որն է այս հայ­տա­րա­րութ­յան կեղ­ծի­քը, դեռ կհաս­նենք: Մինչ այդ, նկա­տենք, որ ինչ-որ տեղ Պա­պո­յա­նին մե­ղադ­րել էլ պետք չէ. «խեղճ տղան» որ­տե­ղի՞ց ի­մա­նա, թե ի­րա­կան դի­վեր­սի­ֆի­կա­ցիա աս­վա­ծը որն է. վե­րեւ­նե­րում ա­սել են՝ կա­սես դի­վեր­սի­ֆի­կաց­նում ենք, նա էլ կրկնում է՝ չնա­յե­լով, որ դրա­նով այ­լոց է թյու­րի­մա­ցութ­յան մեջ գցում:

­Հի­մա բուն հար­ցը՝ ի­րա­կա­նում հա­յաս­տան­յան տնտե­սութ­յու­նը գո­նե մա­զա­չափ դի­վեր­սի­ֆի­կաց­վել՞ է: Պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յունն այս տար­վա` մաս­նա­վո­րա­պես հուն­վար-ապ­րի­լի հետ կապ­ված վեր­ջին տվյալ­նե­րը ներ­կա­յաց­րել է այլ երկր­նե­րի հետ Հա­յաս­տա­նի փո­խա­դարձ ա­ռեւ­տու­րը, որն էլ դի­վեր­սի­ֆի­կա­ցիա աս­վա­ծի կամ դրա բա­ցա­կա­յութ­յան հիմ­նա­կան ցու­ցիչ­նե­րից է:

Այս­պի­սով, այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տա­նի ար­տա­քին ա­ռեւ­տուրն ու­նե­ցել է բա­ռա­ցիո­րեն ֆան­տաս­տիկ թռիչք՝ ան­ցած տար­վա 5,8 մի­լիարդ դո­լա­րից հաս­նե­լով 13,7 մի­լիար­դի. ա­ճը 2,4 ան­գամ: Այդ թվում՝ ԱՊՀ երկր­նե­րի հետ ա­ճը՝ 2,9 ան­գամ, ԵԱՏՄ երկր­նե­րի հետ՝ 3,0 ան­գամ, ՌԴ-ի հետ՝ 3,1 ան­գամ: ԵԱՏՄ երկր­նե­րից միակ ան­կու­մը Բելա­ռու­սի հետ է. մոտ 23 տո­կոս: Չ­նա­յած` լավ է, մենք Լու­կա­շեն­կո­յի հետ «մա­տաղ ու­տե­լու» էլ չենք գնա, ուր մնաց՝ հետն ա­ռեւ­տուր ա­նենք: Փո­խա­րե­նը, ԵԱՏՄ մեկ այլ խո­շոր երկ­րի՝ Ղա­զախս­տա­նի հար­ցում ա­մեն բան փայ­լուն է. մոտ 60 տո­կո­սա­նոց աճ. Նի­կո­լը, չմո­ռա­նանք, ի տար­բե­րութ­յուն Լու­կա­շեն­կո­յի, Տո­կաե­ւին շատ է սի­րում: Դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ, վեր­ջին հաշ­վով Տո­կաե­ւը թյուր­քա­կան ծա­գում ու­նի, ինչ­պե՞ս կա­րող է չսի­րել: Չ­նա­յած, այս ա­մենն էա­կան չէ. ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկր­նե­րի հետ ու­նենք այն­պի­սի փոքր ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յուն (մի քա­նի տասն­յակ մի­լիո­նի կար­գի), որ այն ընդ­հա­նու­րի վրա քիչ է­ֆեկտ է թող­նում: Էլ չա­սած, որ ինչ­քան էլ Լու­կա­շեն­կո­յին Նի­կո­լը չի սի­րում, մեկ է, Բելա­ռու­սի հետ ա­ռեւ­տուրն այս պա­հին էլ ա­վե­լի քան կրկնա­կի բարձ է Ղա­զախս­տա­նի հետ ա­ռեւտ­րից:

Այս թվերն ար­դեն իսկ հու­շում են, որ դի­վեր­սի­ֆի­կա­ցիա աս­վա­ծը չու­նենք: Ան­ցած տա­րի Ռու­սաս­տա­նին էր բա­ժին ըն­կել Հա­յաս­տա­նի ար­տա­քին ա­ռեւտ­րի 35,2 տո­կո­սը, այս տա­րի այդ «մո­նո­պո­լիս­տա­կան» դիր­քե­րը մի բան էլ խո­րա­ցել են՝ հաս­նե­լով մոտ 46 տո­կո­սի. սա դի­վեր­սի­ֆի­կա­ցիա չէ, այլ՝ ընդգծ­ված ա­ռա­ջա­տար ուղ­ղութ­յան կտրուկ խո­րա­ցում:

Ի­րա­կան դի­վեր­սի­ֆի­կա­ցիա կու­նե­նա­յինք, ե­թե զար­գա­նար եվ­րո­պա­կան, ա­մե­րիկ­յան կամ չի­նա­կան ուղ­ղութ­յու­նը: Մինչ­դեռ ԵՄ-ի հետ ու­նենք մոտ 25 տո­կո­սի կար­գի ան­կում, ԱՄՆ-ի հետ՝ մոտ 40 տո­կոս (ա­հա եւ Ա­լե­նի եվ­րո­պա­կան ե­րա­զան­քը): Միակ լավ բա­նը չի­նա­կան ուղ­ղութ­յամբ է՝ մոտ 61 տո­կոս, այդ թվում՝ Հա­յաս­տա­նից ար­տա­հան­ման 4,4 ան­գա­մա­նոց ա­ճով: Բայց սրա հետ հաս­տատ Պա­պո­յա­նը կապ չու­նի. խոս­քը ՌԴ-­Հա­յաս­տան-­Չի­նաս­տան վե­րար­տա­հան­ման օ­ղա­կի մա­սին է:

Ոչ պա­կաս ցնցող աճ կա նաեւ Է­մի­րատնե­րի հետ ա­ռեւտ­րում՝ 7,6 ան­գամ կամ 2,8 մի­լիարդ դո­լա­րի: Նույն բանն է, Հա­յաս­տանն այս­տեղ կապ չու­նի, սա Ռու­սաս­տան-Է­մի­րատ­ներ ա­ռեւտ­րի հարց է, իսկ «մա­քուր» Հա­յաս­տան-Է­մի­րատ­ներ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում մի բան էլ ան­կում կա, եւ ու­նենք չնչին թվեր:

­Կարճ ա­սած, այդ­պես էլ չգտանք ո­րե­ւէ եր­կիր, ո­րի հետ Հա­յաս­տանն ու­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ռեալ աճ, եւ խոս­քը նշա­նա­կա­լից թվե­րի մա­սին է, հենց որն էլ հնա­րա­վոր կլի­ներ դի­վեր­սի­ֆի­կա­ցիա հա­մա­րել: Փո­խա­րե­նը, կրկնենք, ու­նենք «մո­նո­պո­լիս­տա­կան» ուղ­ղութ­յամբ «մո­նո­պո­լիա­յի» միան­գա­մայն կտրուկ խո­րա­ցում:

Ու­րեմն, ին­չո՞ւ է Պա­պո­յա­նը Ուկ­րաի­նա­յի ներ­կա­յա­ցուց­չին թյու­րի­մա­ցութ­յան մեջ գցում: Շա՞հ ու­նի. դա էլ հա­զիվ թե. ուկ­րաի­նա­կան գրե­թե մե­ռած տնտե­սութ­յու­նից ո­րե­ւէ լուրջ մարդ ակն­կա­լիք ու­նե­նալ չի կա­րող: Թե՞ մեր չի­նով­նի­կութ­յու­նը նման բա­ներ է ա­նում նո­րից ու նո­րից մեր հիմ­նա­կան «մո­նո­պո­լիստ» ա­ռեւտ­րա­յին գոր­ծըն­կե­րոջն ա­վե­լորդ ան­գամ զայ­րաց­նե­լու հա­մար՝ «սե­փա­կան մա­տով սե­փա­կան աչ­քը հա­նե­լու» սկզբուն­քով: Ով ի­մա­նա, Նի­կո­լեն­ցից ինչ ա­սես սպա­սե­լի է:

Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում