Պուտինի այցը Փհենյան շատ բան փոխեց աշխարհում

Վերլուծություն

Այն, որ ի­րոք աշ­խար­հում գե­րակ­տիվ տեմ­պե­րով փո­փո­խութ­յուն­ներ են ըն­թա­նում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=286581&l=am), հեր­թա­կան ցու­ցի­չը դար­ձավ ՌԴ նա­խա­գա­հի այ­ցը Հ­յու­սի­սա­յին Կո­րեա: Եվ թող չթվա, թե Հս. Կո­րեան մեզա­նից հե­ռու-հե­ռա­վոր ինչ-որ բան է. այս այ­ցի է­ֆեկտ­նե­րը կզգան շա­տե­րը, ե­րե­ւի նաեւ մեր տա­րա­ծաշր­ջա­նը:

­Նախ, սպա­սե­լիք­նե­րը, ո­րոնք այս այ­ցի շե­մին հայտ­նել էինք մեր հրա­պա­րակ­ման մեջ, ար­դա­րա­ցան: Ա­ռանց­քա­յին բա­ղադ­րիչ դար­ձավ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան մա­սին պայ­մա­նա­գի­րը, ո­րով կող­մերն ընդ­հուպ` պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նե­ցին անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում մի­մյանց մին­չեւ իսկ ռազ­մա­կան օգ­նութ­յան հաս­նել: Այս պա­հը դեռ վե­րա­բե­րում է Մոսկ­վա­յին եւ Փ­հեն­յա­նին: Բայց այն, ինչ կա սրա տակ, վե­րա­բե­րում է շատ-շա­տե­րին: Ինչ­պես են­թադ­րել էինք, սա Հս. Կո­րեա­յի հա­մար նշա­նա­կում է տասն­ամ­յակ­ներ բլո­կա­դա­յի պաշ­տո­նա­կան ճեղ­քում: Բայց ա­հա Ռու­սաս­տա­նի դիր­քե­րից պատ­կե­րը մի փոքր այլ է: Այս­պես, այդ պայ­մա­նագ­րով Ռու­սաս­տա­նը, փաս­տա­ցի, հայ­տա­րա­րեց, որ այլեւս մտա­դիր չէ հետ­եւել Արեւ­մուտ­քի կող­մից սահ­ման­ված պատ­ժա­մի­ջոց­նե­րին թե՛ ՄԱԿ-ի Անվ­տան­գութ­յան խորհր­դի մի­ջո­ցով, թե՛ ա­ռանց դրա, ո­րոնք խիստ սահ­մա­նա­փա­կում են Հս. Կո­րեա­յի հետ փոխ­գոր­ծակ­ցութ­յու­նը։ Այս քայ­լից հե­տո երկ­կողմ աս­պեկ­տում բաց­վում են հո­րի­զոն­ներ՝ ան­սահ­ման եւ փոխ­շա­հա­վետ կա­պեր՝ օ­րի­նա­կան աշ­խա­տան­քա­յին միգ­րա­ցիա­յից մինչեւ եր­կու երկր­նե­րում առեւտ­րի եւ­ արդ­յու­նա­բե­րութ­յան զար­գա­ցում: Ռու­սաս­տա­նին պա­կա­սող ռազ­մամ­թեր­քի մա­տա­կա­րա­րում` ար­կեր, հա­մա­զար­կա­յին կա­յանք­ներ եւ հրթիռ­ներ: Վեր­ջա­պես, ինչ­պես ակ­նար­կեց ռու­սա­կան աղբ­յուր­նե­րից մե­կը` Հ­յու­սի­սա­յին Կո­րեա­յի կոր­պու­սը կա­րո՞ղ է հայտն­վել (կամ ար­դեն հայտն­վե՞լ է) Խար­կո­վի մա­տույց­նե­րում, պարզ կդառ­նա մոտ ա­պա­գա­յում: Ու այն, որ հե­տե­ւեց Կիե­ւի նյար­դա­յին ռեակ­ցիան, թե այս ի՞նչ բան է. «Ար­գե­լող գոր­ծիք­ներն ընդ­հան­րա­պես չեն աշ­խա­տում։ Սա նշա­նա­կում է, որ գործ­նա­կա­նում այլեւս կա­նոն­ներ չկան», նշա­նա­կում է, որ հե­տե­ւանք­նե­րը լավ են պատ­կե­րաց­նում: Չ­նա­յած, Պու­տի­նի վեր­ջին ա­ռա­ջար­կը դեռ ու­ժի մեջ է:

­Բայց էլ ա­վե­լի էա­կան է այս «մե­դա­լի երկ­րորդ ե­րե­սը»: Այս­պի­սով, Ռու­սաս­տա­նը, ըստ էութ­յան, հրա­ժար­վեց իր քայ­լե­րը ՄԱԿ-ի կամ ա­րեւմտ­յան ինչ-ինչ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ կա­պե­լու ռազ­մա­վա­րութ­յու­նից, այ­սինքն, նաեւ, ի­րեն պատ­րաստ է հա­մա­րում այդ կտրուկ քայ­լին գնալ: Ի­հար­կե, ներ­կա աշ­խար­հում ՄԱԿ-ը­ եւ նրա ԱԽ-ն դար­ձել են Ա­րեւ­մուտ­քի ձեռ­քին եր­կի­մաստ գոր­ծիք. պետք ե­ղավ` խո­սում են ՄԱԿ-ի կա­նո­նա­կար­գե­րից, պետք ե­ղավ` հան­գիստ հրա­ժար­վում են դրա­նից, ա­պա հի­մա Մոսկ­վան պարզ ցույց տվեց, որ ին­քը եւս անց­նում է այդ կուր­սին. կա­նի այն, ին­չը բա­ցա­ռա­պես ի­րեն է ձեռն­տու: Իսկ դա ար­դեն միայն հյու­սիս­կո­րեա­կան ուղ­ղութ­յանը չի վե­րա­բե­րում, սա վե­րա­բե­րում է բո­լոր ուղ­ղութ­յուն­նե­րին:
Երկ­րոր­դը: Պու­տի­նը հայ­տա­րա­րեց, որ Հ­յու­սի­սա­յին Կո­րեան կա­րող է դառ­նալ ա­ռա­ջին երկր­նե­րից մե­կը, ո­րը կստա­նա ժա­մա­նա­կա­կից սպա­ռա­զի­նութ­յան հա­մա­կար­գեր՝ ի պա­տաս­խան Ուկ­րաի­նա­յին Արեւ­մուտ­քի մա­տա­կա­րա­րում­նե­րի։ Դա կփո­խի ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցութ­յու­նը ոչ միայն տա­րա­ծաշր­ջա­նում, այ­լեւ` աշ­խար­հում։ Ե­թե ​​նախ­կի­նում Փ­հեն­յա­նի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հրթի­ռով Վա­շինգ­տոն հաս­նե­լու մտադ­րութ­յան մա­սին զուտ տե­սա­կան էին, ա­պա այժմ դա միայն քա­ղա­քա­կան կամ­քի խնդիր է։ Կա­րիք չկա ա­սե­լու, թե ինչ են զգում հի­մա Սեու­լում եւ Տո­կիո­յում, ա­սենք նաեւ Վա­շինգ­տո­նում, եւ հի­մա ստիպ­ված են լի­նե­լու խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան ճա­կատն ու­ժե­ղաց­նել` ի հա­շիվ եվ­րո­պա­կա­նի: Էլ չա­սած, որ Նե­թան­յա­հուն ի­րենն է պնդում` հար­ձակ­վում եմ Հեզ­բոլ­լա­հի վրա. եւս մեկ ծանր գլխա­ցա­վանք:

Իսկ ա­հա Պե­կի­նի հա­մար դա հրա­շա­լի լուր է. նաեւ իր կող­քին է կանգ­նե­լու տա­րա­ծաշր­ջա­նա­յին հզոր խա­ղա­ցող­նե­րից մե­կը, ընդ ո­րում` հզո­րութ­յան պա­շարն էա­պես մե­ծաց­նե­լու պո­տենց­իա­լով: Եվ այսքանից հետո ՌԴ նախագահի հայտարարությունը, թե` կփոխեն միջուկային դոկտրինը` թույլատրելով սովորական պատերազմներում տակտիկական եւ մինի հզորության միջուկային լիցկերի կիրառում, վերջին նախազգուշացումն է Արեւմուտքին:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում