Մասնագետը բացատրել է՝ ինչու չի կարելի առավոտյան արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմել
ՀասարակությունԺամը 7։00-ին արթնանալու դեպքում սուրճ խմելու լավագույն ժամը 10։00-ն է։ Այս մասին Daily Mail-ի հետ զրույցում ասել է բժիշկ Դեբորա Լին՝ մանրամասնելով, որ այս առույգացնող ըմպելիքի գործածությունը չափազանց վաղ ժամերին կարող է բարձրացնել առանց այն էլ առավոտյան ժամերին բնական ճանապարհով բարձրացող կորտիզոլ հորմոնի մակարդակը, ինչը կվնասի օրգանիզմին։
Սուրճն օժտված է կորտիզոլի մակարդակը բարձրացնելու հատկությամբ։ Բժշկի խոսքով՝ առավոտյան այս ըմպելիքի առույգացնող ազդեցությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել օրգանիզմին, քան օգուտ՝ հանգեցնելով ինքնազգացողության վատթարացման, առաջացնելով հաճախասրտություն և բարձրացնելով տագնապի ու անհանգստության մակարդակը: Սա է պատճառը, որ սուրճը հարկավոր է խմել ժամը 10:00-ին (7:00-ին արթնանալու դեպքում) կամ արթնանալուց առնվազն 45 րոպե հետո:
Բացի այդ, սուրճը խորհուրդ չի տրվում խմել նաև չափազանց ուշ ժամերին։ Մասնագետի խոսքով՝ սուրճի վերջին բաժակը հարկավոր է խմել քնելուց առնվազն վեց ժամ առաջ։

