Որեւէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր ստանձնել

Հանդիպում

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ’Բրայենի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից դատելով՝ ԱՄՆ-ն պատրա՞ստ է այս պահին Հայաստանին տալ իրական անվտանգային երաշխիքներ, կարո՞ղ ենք մենք ԱՄՆ-ին որպես այլընտրանք դիտարկել հարցին պատասխանում է տարածաշրջանային փորձագետ Արմեն Պետրոսյանը.

– Իմ գնահատմամբ՝ այս պահին մեր տարածաշրջանի հետ կապված որևէ երկիր համապարփակ անվտանգային երաշխիք տալու հնարավորություն չունի, նման պատրաստակամություն չեն էլ հայտնում՝ հաշվի առնելով այն իրողությունները, որոնք կան տարածաշրջանում։

Այսինքն՝ քանի դեռ Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված, քանի դեռ տարածաշրջանում կա Ռուսաստանի թուլացած ազդեցություն, կան Իրանի կողմից տարածաշրջանում ազդեցություն վերականգնելու, իսկ Թուրքիայի կողմից իր ազդեցությունն ավելի ընդլայնելու հստակ նպատակ ու դրան միտված քաղաքականություն, քանի դեռ արևմտյան դերակատարներն ու ԱՄՆ-ն շարունակում են խիստ զբաղված լինել իրենց համար շատ ավելի էական տարածաշրջաններում ընթացող հակամարտություններով, խոսքը, բնականաբար, ուկրաինական և պաղեստինա-իսրայելական հակամարտությունների մասին է, այդ հնարավորությունները չկան։ 

Նշածս իրադրությունները հավելյալ խոչընդոտներ են ստեղծելու արևմտյան այն դերակատարների համար, որոնք կարող են մեր տարածաշրջանում ավելի մեծ դերակատարում ստանձնելու քաղաքական նպատակ ունենալ։ Բնականաբար, իրավիճակը սկզբունքորեն կփոխվի, եթե Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնագիր ստորագրեն, բայց մենք տեսնում ենք, որ այս գործընթացն էլ տեղում դոփում է, ու դա ոչ միայն բուն Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական հաշվարկների հետևանքով է, այլ նաև՝ արտաքին ազդեցության, մրցակցության։ 

Հետևաբար, այս պահին որևէ արտաքին դերակատար, անգամ աշխարհի թիվ մեկ գերտերությունը, էական հնարավորություններ չունի մեր տարածաշրջանում անվտանգության երաշխավորի դեր կամ գոնե Ադրբեջան-Հայաստան կոնֆլիկտում առարկայական միջնորդություն իրականացնելու համար։ Օ’Բրայենի հայտարարություններում էլ, չնայած ձևակերպումներում եղած դիվանագիտական նրբություններին, դա, այնուամենայնիվ, նկատվում էր։

– Դիվանագիտական նրբությունները եթե մի կողմ դնենք, Օ’Բրայենի խոսքից պարզ դարձա՞վ, թե ԱՄՆ-ն ի՞նչ հստակ դիրքորոշում ունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ 

– Բնականաբար, նրանց համար ռազմավարական խնդիր է, որ հակամարտությունը կարգավորվի, իհարկե, կարևոր է սկզբունքը, որ դա լինի հնարավորինս արդարացի, այսինքն՝ չլինի մի կողմի շահերի հաշվին, բայց այդ արդարացիության ծավալների վրա ազդելու պոտենցիալ, փաստացի, ԱՄՆ-ն այս պահին չունի, երկրորդ՝ մեծ հաշվով, նրանց համար երկրորդական է, թե կողմերից որ մեկը ինչ հարցում կգնա փոխզիջման, իրենց համար էականը վերջնարդյունքն է։ 

– Պարո՛ն Պետրոսյան, իսկապե՞ս պոտենցիալ չունի, թե՞ շահերից չի բխում, դրա համար էլ ԱՄՆ-ն ակտիվ ջանքեր չի գործադրում։

– Պոտենցիալ չունենալն ու շահերից չբխելը իրար հետ շատ կապված իրողություններ են, որովհետև այս պահին ԱՄՆ-ի շահերը կենտրոնացած են այլ տարածաշրջանների վրա: Այսօր ԱՄՆ-ն կենսական խնդիր է լուծում ուկրաինական հակամարտության շրջանակներում, կենսական խնդիր է փորձում լուծել Մերձավոր Արևելքում, որովհետև լրջագույն հավասարակշռություն է փոխվում տարածաշրջանում, ու ԱՄՆ-ի ազդեցության ձևաչափը, ըստ էության, խարխլվում է Իսրայելի վարած քաղաքականության հետևանքով։ Այս ամենն ուղիղ կերպով ազդում է մեր տարածաշրջանային խնդիրների և ԱՄՆ-ի ներգրավվածության ներուժի ու շահերի վրա։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում