Չես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել կուսակցությունը. Անի Սամսոնյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ԱԺ նախորդ գումարման «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԸ:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլում տեղ գտած տեղեկությունը, որ Ձեր եւ Էդմոն Մարուքյանի միջեւ քաղաքական տարաձայնություններն են եղել պատճառը, որ դադարեցրել եք Ձեր անդամակցությունը ԼՀԿ-ին:

Ինչպես տեսել եք, ես օրերս հայտարարեցի, որ դիմել եմ ԼՀԿ Կառավարման խորհրդին՝ անդամակցությունս դադարեցնելու հարցով. դեռեւս մայիսի 29-ին։ Կուսակցությունը կենդանի միջավայր է, որտեղ լինում են ինչպես համաձայնություններ, այդպես էլ տարաձայնություններ։ Ես իմ գործընկերներին ասել եմ, որ իմ առաքելությունը կուսակցությունում համարում եմ ավարտված եւ լրացուցիչ մեկնաբանություններ չունեմ այս առումով։ Կարեւորը գործընկերներս գնահատել են ազնվությունս եւ հասկացել են ինձ։

Այդուհանդերձ, կբացե՞ք փակագծերը, թե ո՞ր քաղաքական հարցերի շուրջ է, որ Ձեր տեսակետները սկսել են չհամընկնել:

— Բազմաթիվ հարցեր են եղել, որ համընկել են, եւ եղել են, որ չեն համընկել։ Չեմ կարող ամբողջ 9-ը տարվա համընկնումներն ու չհամընկնումները հիշել։ Կուսակցություն հիմնելը եւ անդամ լինելը լուրջ բան է։ Չես կարող մի էպիզոդիկ դրվագով լքել այն։

— Առաջիկայում  այլ քաղաքական թիմում Ձեզ տեսնո՞ւմ եք:

— Ես շարունակելու եմ քաղաքական գործունեությունս։ Երբ մենք հիմնադրեցինք «Լուսավոր Հայաստան»-ը, դաշտում չկար քաղաքական ուժ, որին մենք կանդամակցեինք, դրա համար ստեղծեցինք մեր ուժը։ Հիմա գրեթե նույն պատմությունն է։

— Էդմոն Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում, որ Բագրատ սրբազանը պետք է երաշխավորի՝ հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու: Համամի՞տ եք այս մտքի հետ, երբ նույն շարժման մեջ կան Նիկոլ Փաշինյանի նախկին համախոհներ:

— Դա ասվել է, որպեսզի այդ քաղաքական քայլով մեծանա շարժման նկատմամբ վստահությունը։ Այո, ժողովուրդը հոգնել է եւ այլեւս չի վստահում Նիկոլ Փաշինյանին, բայց ի դեմս նրա՝ տեսնում է մեկին, ով իշխանությունը ո՛չ 2021-ին տվեց նախկիններին, ո՛չ էլ հիմա կտա։ Եթե լինի այնպիսի առաջնորդ, որ մարդիկ վստահ կլինեն այն բանում, որ այդ մարդը կստանա ժողովրդի քվեն, եւ դա նախկիններին չի տա, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերը արդեն կարելի է հաշված համարել։ Դրա համար էլ, ով քաղաքական հայտ է ներկայացնում, իշխանությունը կապում է նախկինների հետ, որ փչացնի։

— Ինչպե՞ս եք տեսնում Բագրատ սրբազանի շարժման ելքը, արդյո՞ք այն ձախողվեց, թե՞ մարտավարական սխալներ թույլ տվեց, որը դեռ հնարավոր է շտկել:

— Շարժումը մի ելք ունի՝ ճնշել պառլամենտին, որ մանդատները վայր դնեն եւ գնան արտահերթ ընտրությունների։ Կարծում եմ՝ մարդիկ կգնահատեն ու կհարգեն այն փաստը, որ Բագրատ սրբազանը փոխեց քաղաքական դաշտի լճացած ու փայտացած վիճակը, ժողովրդին ազատեց ազգակործան պառլամենտից եւ հնարավորություն տվեց նորից իրենց քվեով ձեւավորելու նոր իշխանություն։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում