«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ձեր «խաղաղության բրդուճն» արյան համ ունի. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ ադրբեջանցիները Նախիջեւանում «Վերադարձ Արեւմտյան Ադրբեջան» խորագրով փառատոն են կազմակերպում եւ Հայաստանի 11 շրջանների ցուցանմուշները ներկայացնում` ադրբեջանական, ՀՀ Տավուշի մարզպետ ՀԱՅԿ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ զբաղված է «Խաղաղության բրդուճ» պատրաստելով: Զարմացա՞ծ եք, մենք էլ, բայց արի ու տես, որ դառը իրականությունը սա է: Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է, որ Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավանում տեղի կունենա «ՀայԲույս» փառատոնը, որի ընթացքում մասնակիցները պատրաստելու են «արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից եւ պանրի տարբեր տեսակներից»: Ի՞նչ ասես, բարի ախորժա՞կ: Զգույշ կերեք, ձեր «խաղաղության բրդուճն» արյան համ ունի…

Զարմանալի անկեղծություն է դրսեւորել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան ՋՈՆ ՀԵՖԵՐՆԸ։ ԱՄՆ Ատլանտյան խորհրդում երեկ տեղի ունեցած «Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եզրին են» թեմայով քննարկման ժամանակ նա հայտարարել է, որ ՀՀ-ում իր եւ ԱՄՆ բոլոր դեսպանների առաջադրանքն է եղել անել այնպես, որ Հայաստանն իր քաղաքական ուղեգիծը թեքի դեպի Արեւմուտք: «Փաշինյանը կայացրել է այդ դժվարին որոշումը` հեռանալ Մոսկվայից եւ լքել ՀԱՊԿ-ը»,- հպարտորեն արձանագրել է ամերիկացի դիվանգետը եւ ակնարկել, որ պետք է պարգեւատրել «բավական քաջ արարքի համար»: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանում տարիներ շարունակ Միացյալ Նահանգները քիթը խոթել է մեր երկրի ներքին գործերին, հիմա էլ արդեն համարում են, որ իր «սեւ գործը» պտուղներ են տվել: Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, այստեղ մի հատ «ցը՜մփ»: Բարի գալուստ, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստան, որտեղ ԱՄՆ դեսպաններն են որոշում, որ կողմ թեքեն մեր երկիրը:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆ ուղղակի ապշեցնում է իր ընդդիմադիր կեցվածքով: Վերջինս այնքան է տարվել Բագրատ սրբազանի շարժումը քննադատելով, որ լրատվամիջոցներից մեկի դիտարկմանը, որ շարժման ռաջնորդներն ասում են, թե սեպտեմբերին կլինեն հստակ գործողություններ, վրդովվել է ընդդիմադիրների պես. «Իսկ ինչո՞ւ ոչ հիմա: Բա էս երկու ամսին ինչի՞ համար է, արձակուրդ են գնո՞ւմ: Հայրենիքը կսպասի, իրենք գնան արձակո՞ւրդ»: Կարո՞ղ է Ալեքսանյան Վահագնը նեղվել է, որ Բագրատ սրբազանի շարժման հաջողությունը ձգձգվում է:

Ի դեպ, շարժման մասին, մեզ շարունակում է զարմացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ամենապիկին անհետացած եւ վերադարձած ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Նա, կարծես թե, անդրադարձավ իր հետ կապված բոլոր հարցադրումներին (այլ հարց է, թե որքանով էր համոզիչ), բայց մի հարց այդպես էլ թողեց օդում կախված` ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով: Նա զգուշորեն լռում է Hayastan.news-ի հրապարակած այն տեղեկության մասին, թե մեծահարուստ է, քանի որ հսկայական չափի եկամուտ` «շատ փող է» ստացել եւ ստանում Ռուսաստանում հիմնադրված, տարբեր երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող «Մարտին Սթար» ՍՊԸ-ից («От Мартина»)։ Ըստ սույն լրատվամիջոցի աղբյուրի՝ Պետրոսյանն այդ ընկերության ոչ հայտնի դեմքերից է, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը չի ցանկանում ասոցացվել քաղաքական գործընթացների հետ։ Եթե այս տեղեկությունը մինչեւ այժմ Սուրեն Պետրոսյանը չի հերքել, հարց է ծագում` հաջողակ բիզնեսմենը, որը քաղաքականության մեջ անընդհատ սայթաքում է, մտել է «պոլիտիկա» որ ի՞նչ անի:

Զարմացած է «Իրավունք»-ը

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան