Առանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում երգիչ. Անի Ամիրյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը երգչուհի ԱՆԻ ԱՄԻՐՅԱՆԸ, ով, ցավոք, դուրս է եկել երգի ասպարեզից, բայց շարունակում է երգել այլեւս միայն իր ու իր հետեւորդների համար եւ այդ կատարումները երբեմն տեղադրում իր սոցցանցային էջում:

— Անի, սովերել, այնուհետ աշխատել եք Երգի պետական թատրոնում: Այն ի՞նչ տվեց Ձեզ:

Սովորել եւ դասավանդել եմ ոչ միայն Երգի թատրոնում: Իմ հիմնական աշխատանքը եղել է ՀՀ մանկավարժական համալսարանի՝ Կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում՝ որպես դերասանի վարպետության դասախոս: 2006-ից մինչեւ 2021թվականը համատեղությամբ դասավանդել եմ նաեւ Երգի թատրոնում: Ինչ խոսք, հրաշալի տարիներ էին:

Ինչո՞ւ հրաժարվեցիք երգելուց:

Ժամանակ կար, երբ համերգներն ու բեմից երգելու առիթները շատ էին, տարիների հետ այդ բեմը փոխարինվեց ռեստորանի բեմով ու ես, պարզապես, չցանկացա երգել ռեստորանում: Թեեւ ոչ մի վատ բան չեմ տեսնում ռեստորանում երգելու մեջ, բայց ես այդպես չէի պատկերացնում երգարվեստը: Հիմա կրկին երգում եմ, բայց ոչ բեմից: Տանը՝ համեղ բաներ պատրաստելիս, ես միշտ եմ երգում…

Չե՞ք կարոտում Երգի պետական թատրոնը:

Առհասարակ կարոտում եմ այն տարիները, երբ երգում էի, դասավանդում, ունեի շատ ուսանողներ, ստեղծագործական բուռն եռուզեռի մեջ էի, բայց հիմա ավելի հանգիստ ու երջանիկ եմ:

Ըստ Ձեզ` հասարակությունը՝ հիմնակականում երիտասարդությունը, ինչպիսի՞ երաժշտություն է նախընտրում այսօր:

Կդժվարանամ պատասխանել, երեւի ավելի շատ թեթեւ, կարճ տեւողությամբ երգերն են հիմա ակտուալ:

Երգիչների պակաս չունենք, սակայն որակը բավականին կաղում է: Ինչո՞ւ…

Կաղում է, քանի որ կրթությունն այլեւս կարեւոր չեն համարում: Առանց համապատասխան կրթության՝ երգում են, ինքնահռչակվում՝ երգիչ կամ երգչուհի:

Ձեր դուստրը կզբաղվի՞ երգով, թե՞ կնախընտրի այլ ոլորտ:

Իմ դուստրն արվեստ շատ սիրում է, բայց չեմ կարծում, որ երբեւէ ցանկություն հայտնի երգել, քանի որ չեմ նկատել հատուկ սեր երգարվեստի նկատմամբ, ավելի շատ ճշգրիտ գիտություններ է սիրում: Իր սիրելի առարկան մաթեմատիկան է:

Երգչուհուց՝ դիմահարդար անցումն ինչո՞վ էր պայմանավորված:

Երգչուհուց կոսմետոլոգիա անցումը և՛ պատահական էր, ե՛ւ ոչ պատահական: Հավանաբար, ի վերուստ, առհասարակ կյանքը փոխելու միտում ուներ, մասնագիտություն փոխելու հետ մեկտեղ փոխվեց ամբողջ կյանքս: Ես պարզապես սովորեցի մի արդի մասնագիտություն այն պատճառով, որ եթե հայտնվեմ ինչ-ինչ պատճառներով երկրի սահմաններից դուրս, ունենամ մի մասնագիտություն, որն ինձ գումար կբերի: Այդ մտքով գնացի սովորեցի, ու դա դարձավ իմ մշտական մասնագիտությունը:

Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կփոխեիք կամ՝ արդյոք կփոխեիք:

— Ոչինչ չէի փոխի, ոչ մի դետալ: Ու գիտակցում եմ, որ եթե որեւէ բան փոխել կարողանայի, չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ: Իմ կյանքի թե՛ դժվարությունները եւ թե՛ երջանիկ պահերն են ինձ թրծել, կերտել, դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա կամ: Հետեւաբար, գնահատում, սիրում եւ վայելում եմ կյանքիս ամեն րոպեն եւ շնորհակալ եմ ամեն ինչի համար:

Մեր ընթերցողներին, որպես երգիչ եւ դասախոս, ինչպիսի՞ խորհուրդ կտաք:

— Խորհուրդ չեմ սիրում տալ, կցանկանամ խնդրել, որ միշտ սովորեն: Կյանքը հավերժ դպրոց է, սովորում, քննություն ենք հանձնում, տեղափոխվում կամ մնում ենք նույն դասարանում, բայց, ի վերջո, սովորում ու տեղափոխվում ենք մի դասարան բարձր: Այնպես, որ սովորել, սովորել եւ կրկին սովորել:

Ի՞նչ է կատարվում հիմա մեր մշակույթի հետ՝ Ձեր գնահատմամբ:

— Մեր մշակույթը դարեր ի վեր եղել է եւ մնում է օրինակելի ամբողջ աշխարհի համար, պարզապես հիմա ժամանակակից աշխարհն իր հետ բերել է էլեմենտներ, որոնք մեզ օտար են ու ոչ հաճելի ականջի ու աչքի համար, հատկապես երաժշտական աշխարհում: Սակայն ամեն ինչ էլ ֆիլտրվում եւ մաղվում է ժամանակի հետ, ու տակը մնում է այն իսկականը, մաքուրը, որը կերտել ենք դարերով: Ես անուղղելի լավատես եմ: Ամեն ինչ հրաշալի է լինելու:

Երբեւէ կվերադառնա՞ք բեմ:

— Ամենահաճախ ինձ տրվող հարցերից է, որից ենթադրում եմ, որ ցանկություն կա ինձ լսելու եւ տեսնելու: Կասեմ միայն հետեւյալը՝ երբեք մի ասա՝ երբեք: Մի օր գուցե, ոչինչ չեմ բացառում: Կարեւորը՝ ցանկությունս մեծ է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում