ՀՀ կառավարությունը 32.000 եվրո փոխհատուցում կվճարի

Թեմա

18․06․2024թ․-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրեց Վճիռ՝ արձանագրելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգման ենթարկվելու արգելքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները։

«Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 14 տարեկան մտավոր խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ հանրակրթական դպրոցի ուսուցչի(ով հանդիսանում էր նաև երեխայի բնակության վայրի գյուղապետը) կողմից դրսևորած սեռական բռնության դեպքին։ Գործի ներպետական քննության ժամանակ դատական տեղեկատվական համակարգում ամբողջությամբ հրապարակվել էր վերջինիս բոլոր անձնական տվյալները, ներառյալ՝ անուն-ազգանունը։ ՀՀ-ի կողմից ոչ նյութական վնասի որևէ փոխհատուցում այդպես էլ չեղավ, խախտվել էր Ա․Պ․-ի անձնական և ընտանեկան կյանքը հարգելու և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։

 

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ տարիքի և հաշմանդամության հանգամանքով պայմանավորված երեխան գտնվել է հատկապես խոցելի վիճակում, ուստի պետությունից պահանջվող միջոցառումները պետք է առնվազն արդյունավետ պաշտպանություն ապահովեին և պետք է ներառեին ողջամիտ միջոցներ՝ կանխելու չարաշահումները, որոնց մասին իշխանությունները տեղյակ էին կամ պետք է տեղյակ լինեին:

 

Միաժամանակ, Դատարանն անդրադառնալով Ա․Պ․-ի արդարացի փոխհատուցման իրավունքին, արձանագրել է, որ թեև գործի ներպետական քննության ժամանակ արդեն իսկ ՄԻԵԴ-ը հրապարակել էր «Պողոսյանը և Բաղդասարյանն ընդդեմ ՀՀ-ի վճիռը», որով դատարանը անդրադարձել էր ոչ նյութական/բարոյական վնասի փոխհատուցման պարտավորությանը, այնուամենայնիվ, քննվող գործի շրջանակներում ներպետական դատարանները անձի՝ բարոյական վնասի փոխհատուցում չեն նախատեսել։

 

Դատարանի վճռով Հայաստանը պարտավորվել է Ա․Պ․-ին փոխհատուցել 32,000 եվրո։

 

Մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից այս կարևոր գործի վերաբերյալ ՄԻԵԴ արտահայտած իրավական դիրքորոշման հիշատակմամբ ևս մեկ անգամ ընդգծենք ՀՔԱՎ գրասենյակի կողմից բազմիցս բարձրաձայնված այն հարցը, որ անձի խախտված իրավունքները կարող են համարվել ամբողջությամբ վերացված՝ ոչ միայն նյութական, այլև բարոյական վնասի փոխհատուցման տրամադրմամբ։ Ուստի ներպետական մակարդակում անհրաժեշտ է ապահովել խախտված իրավունքներով անձի արդարացի փոխհատուցում ստանալու հնարավորությունը։ Մինչդեռ այս պահին, նկարագրված դեպքից տասը տարի անց նույնպես, թեև «ոչ նյութական վնաս»-ը ամրագրվել է վնասների շարքում, այնուամենայնիվ, ՀՀ օրենսդրությամբ շարունակում են սահմանափակ թիվ կազմել այն իրավունքները, որոնց խախտումը ենթադրում է բարոյական վնասի փոխհատուցման հնարավորություն։ Այսպիսի մոտեցումը, խնդրահարույց լինելով մարդու իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից, պահանջում է համակարգային փոփոխությունների իրականացման օբյեկտիվ անհրաժեշտություն։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում