Մոլորակասպան աստերոիդն այսօր կհայտնցի Երկրի կողքին
ՀասարակությունԱյսօր Երկրին խիստ կմոտենա մոլորակասպան աստերոիդը, և կարող է ընդհուպ` կլիմայի կտրուկ փոփոխություն առաջացնել:
Տիեզերական ժայռը մոտավորապես Էվերեստի չափի է, ինչը այն դարձնում է ամենամեծ «պոտենցիալ վտանգավոր աստերոիդներից» մեկը, որն անցել է մեր մոլորակը 125 տարվա ընթացքում:
Հաշվարկները խոսում են, որ այն Երկրին կմոտենա վեց միլիոն կիլոմետր հեռավորության վրա` հունիսի 27-ին։ Այս աստերոիդը մեծ է Երկրի մերձակայքում գտնվող բոլոր հայտնի օբյեկտների 99 տոկոսից: Աստերոիդը նաև դասակարգվում է որպես «մոլորակի մարդասպան», որը սահմանվում է որպես աստերոիդ, որն ունակ է մայրցամաքային մասշտաբով վնաս պատճառել և հարվածի ժամանակ բավականաչափ բեկորներ արտադրել՝ կլիմայի զգալի փոփոխություն առաջացնելու համար:

