«Ժողովուրդ». Սովորական դասալքություն. մինչև 2018-ը կենսագրություն չունեցած ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը արտոնյալ է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտաքին գործերի նախարարի երիտտեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի հունվարի 27-ին՝ ՀՀ վարչապետի հրամանով։ Կոստանյանի կենսագրությունն ուսումնասիրելիս նկատում ենք, որ նա մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը ոչնչով չի զբաղվել։ Կոստանյանի աշխատանքային կարիերան սկսվում է 2018 թվականից հետո, սակայն ծովում գտնվող նավի պես ճոճվում է ոլորտից ոլորտ։ Օրինակ՝ Վահան Կոստանյանը 6 տարվա ընթացքում 8 պաշտոն է փոխել․ սկզբում ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական, ապա ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, ՀՀ ԱԳ նախարարի օգնական, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։

Վահան Կոստանյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2018 թվականին ձեռք բերած, 2009 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։
Փոխնախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 80 հազար դրամ։ Փոխնախարար Վահան Կոստանյանի տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 813 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 515 հազար դրամ։
Հավելենք, որ 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Վահան Կոստանյանին ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, և հետո՝ ԱԺ նախագահի խորհրդական։ Բայց, համաձայն կառավարության որոշման, Վահան Կոստանյանը Ազգային ժողովում նույնպես գիտությամբ պետք է զբաղվեր, և եթե սահմանված ժամկետում չպաշտպաներ թեկնածուական ատենախոսությունը, պիտի բանակ գնար:
2021 թվականի ապրիլի 16-ին, սակայն, բանակից ազատման տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ՝ Վահան Կոստանյանն ընդհանրապես ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից, բայց արդեն հիվանդության պատճառով՝ 54 հոդվածի «Բ» կետով, որից հետո՝ մայիսին, իր դիմումի համաձայն՝ նա ազատվեց նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։

Այսինքն՝ Վահան Կոստանյանը արտոնյալ է․ օգտվելով իր պաշտոնական կապերից՝ սովորական դասալքություն դրսևորեց: Մինչդեռ 2018 թվականի հեղափոխական լոզունգներից մեկն էլ այն էր, որ ծանոթով բանակից ազատվելը մերժելի դառնա իսպառ․ բայց Փաշինյանի կառավարությունը նաև այդ հարցում խաբեց»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում